ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024 22:08 | Քաղաքական
Դրական, խորհրդանշական և նույնիսկ օրինաչափ է, որ շարժումն առաջնորդում է հոգևորականը։ Ի վերջո՝ Բագրատ Սրբազանը և եկեղեցին կարողանում են առանց մեր քաղաքական նախընտրությունների, կարծիքի՝ բոլորին համախմբել մեկ նպատակի շուրջ։ Եկեղեցին բոլորի համար է և դու ընդունված ես եկեղեցում, ինչը շատ անհանգստացնող է մեր իրավունքը խախտող դավաճանների համար, որովհետև իրենց բուն նպատակն իրագործելու համար իրենց պետք է պառակտել մեզ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց վավերագրող Հովհաննես Իշխանյանը։
«Անհանգստությունը կարող է շատ լինել իրենց մոտ, դրա համար էլ՝ կարող են փորձել նոր մեթոդներով պառակտել։ Միայն երկու զենք ունեն՝ գռեհկաբանությունը, զազրախոսությունը և ոստիկանությունը։ Համախմբումը ստացվում է։ Միայն չեն համախմբվում պաթոլոգիկ հակաեկեղեցականները։ Այն, որ սրանք եկան և Արցախի հանձնումը չէր կարող լինել առանց մեզ պառակտելու, հիմա էլ՝ նույնը։ Այս պայմաններում մենք պետք է փայփայենք մեր համախմբումը և զորացնենք նրան, ով կարողանում է համախմբել»,- ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է Բագրատ Սրբազանի ներկայությունը, քանի որ կա հեղինակություն, ում բոլորն ընդունում են, քաղաքական ուժերը չեն մրցակցում, եկեղեցին կարող է ստեղծել այն դաշտը, որ քաղաքական գործիչները հետագայում մտնեն արդար մրցակցության մեջ։
Իշխանյանը շարժումը պառակտելու փորձեր արդեն տեսնում է։ Հարցին՝ արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորների շրջանում ևս տեսնում է՝ Իշխանյանը պատասխանեց՝ նշելով․ «Տարօրինակություններ տեսնում եմ, բայց քանի որ բոլոր ճաքերը պետք է մաքրազերծել և վերադարձնել բուն նպատակին, այդ տարօրինակությունների մասին շատ վերլուծություններ չեմ ցանկանում ասել։ Միայն կոչ կանեմ թե՛ լրագրողներին, թե՛ քաղաքացիներին, թե՛ ԱԺ պատգամավորներին՝ փորձել հարթել կոնֆլիկտներն այնպես, որ մեր նպատակները դրանից չտուժեն, իսկ ես կարծում եմ, որ մենք բավականին իմաստուն, հեռատես ու խելամիտ ենք, որ կարողանանք նեղանձնային կոնֆլիկտները, նեղացկոտությունները չվերածել այնպիսի բանի, որը ձեռնտու կլինի մեր սահմանադրական իրավունքները խախտողներին։ Մեր բոլորի սահմանադրական իրավունքներն են խախտվել և մեր կռիվն այդտեղ է»։
Հիշեցնենք, որ այսօր Կիրանցում միջադեպ է եղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի մասնակցությամբ։ Վերջինս բղավել և վիրավորել է լրագրող Անի Գևորգյանին, որն արդեն շուրջ երկու ամիս է՝ ապահովում է հանրային իրազեկումը՝ Կիրանցում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարել են, որ Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ