ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024 20:47 | ԼՐԱՀՈՍ
«Մեդիահաբ» կայքի լրագրող Նարե Գևորգյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանական ավտոմեքենայի կողմից իրեն վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննության, նա դեռևս տուժող չի ճանաչվել, իսկ լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնության մյուս դրվագներով դատախազությունն ինքն է որոշել ընթացք տալ հրապարակումներին։ Համենայն դեպս՝ այդպես հայտնեցին դատախազությունից
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Երևանում իրականացված խաղաղ ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև՝ առերևույթ խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, ոստիկանները խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը՝ փորձելով թույլ չտալ տեսանկարահանել իրենց կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնի գործողությունները, քաշքշել են լրագրողներին, փորձել՝ հեռացնել։ Տուժել է նաև օպերատոր, իսկ «24 Նյուզ» կայքի լրագրող Մերի Մանուկյանը ոստիկանական գործողությունների հետևանքով ուշագնաց է եղել։ Բռնություն է կիրառվել նաև լրագրող Հասմիկ Առաքելյանի նկատմամբ։ ՀՀ ՆԳՆ-ից դեպքի օրը հայտնել էին, որ ծառայողական քննություն է նշանակվել։ ՔԿ-ից դեպքի օրը հայտնել էին, թե հաղորդում չի ստացվել, իսկ օրեր անց այդպես էլ արձագանք ստանալ չի հաջողվել՝ արդյոք, ի վերջո, քրեական վարույթ նախաձեռնվել է, թե՝ ոչ։
Դեպքից օրեր անց դատախազությունը որոշել է քննության առարկա դարձնել՝ ոստիկանության ծառայողների կողմից «24 News»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հրապարակումներին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
Լրագրողի նկատմամբ բռնության մյուս դրվագը՝ մայիսի 14-ին՝ կապված ոստիկանական ավտոմեքենայով «Մեդիահաբ» կայքի լրագրող Նարե Գևորգյանին վրաերթի ենթարկելու դեպքի հետ՝ քննության առարկա արդեն դարձվել է։ ՔԿ-ն պաշտոնապես հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նարե Գևորգյանի փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ լրագրողը դեռևս տուժող չի ճանաչվել, քանի որ նրա մասնակցությամբ քննչական գործողություն դեռևս չի իրականացվել, ՔԿ ներկայանալու հրավեր, սակայն, ստացվել է։ Իսկ թե արդյոք ակնկալիքներ կան, որ պատշաճ քննություն կիրականացվի՝ Բաբայանը նշեց, որ հույս միշտ կա, թեև կյանքը ցույց է տալիս, որ այս իշխանության օրոք ոստիկանության ծառայողներն անպատիժ են․ «Հույսն այս իշխանությունից ազատվելն է»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից