ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը 05/16/2024 11:15 | Սոցիալական ցանցեր
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի և գործառույթների փոփոխության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել նաև խորհրդային տարիներին / 1969 թ. հուլիսի 26-ին ադրբեջանցիները քանդում են Բանանց գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Արծիվ» աղբյուր-հուշարձանը, 1987 թ․ -ին Չարդախլու գյուղում ադրբեջանցի զավթիչների կողմից պայթեցվել է ԽՍՀՄ կրկանակի հերոս Մարշալ Բաղրամայնի արձանը, նույն թվականին Մարշալ Բաղրամյանի և Բաբաջանյանի թանգարանը վերածվել է թեյարանի/։ Այս մասին գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն
Այս քաղաքականությունը ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլ նաև հոգեբանական ահաբեկչություն` հաշվի առնելով այդ հուշարձանների առանձնակի կարևորությունը հայ ժողովրդի համար։ Մայիսի 13-ին karabakhrecords տելեգրամյան ալիքը հրապարակեց լուսանկարներ, որի ուսումնասիրմամբ ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախ դարձավ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամլիրը։ Հարկ ենք համրում նշել, որ ադրբեջանական մշակութային ցեղասպանության թիրախում են հայտնվել հանուն հայրենիքի նահատակված հերոսների բազմաթիվ հուշահամալիրներ և հուշարձաններ։ Մասնավորապես՝ Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը, Անատոլի Զինևիչի կիսանդրու ավերումը։
Ադրբեջանցի վանդալները ավերել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարը, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը՝ Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ: Արցախի Մարտակերտի շրջանի Գետավանի հուշարձանն՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ։ Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը, Ստեփանակերտում Ադմիրալ Իսակովի կիսանդրու քանդումը, Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են ԽՍՀՄ քաղաքական գործիչ, Սոցիալական աշխատանքի հերոս Հովհաննես (Իվան) Թևատրոսի (Ֆեոդորովիչ) Թևոսյանի կիսանդրին, Վազգեն Սարգսյանի արձանի ավիրումը, Արմենակ Խանփերյանցի կիսանդրու և «ՄիԳ-17» կործանիչի ավերումը Մեծ Թաղերում։
Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը։ Այս ցանկում ընդգրված հուշարձանների թիրախավորման փաստերը հրապարկվել են MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակում և Հայկական լեռնաշխարհի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի պաշտոնական էջերում։ Այս ցուցակը ամբողջական չէ և պարբերաբար համալվում է վանդալիզմի նոր փաստերով։ Նշված փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ ՌԴ քրեական օրենսգրքի 243․4 հոդվածը քրեական պատասխանատվության է սահմանում ՌԴ տարածքում և նրա սահմաներից դուրս Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացման կամ դրանց դեմ ուղղված վանդալիզմի այլ դրսևորումների մասով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել