Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/16/2024   14:15  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։

Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները: Զեկուցվել է, որ  2023 թ. հունիսի 1-ից գրասենյակը գործարկել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ու խմբային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, իրականացնում է հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Հայրենադարձության և ինտեգրման հարցերով ընդունվել և ընթացք է տրվել 3 617 դիմումի, 340 հայրենադարձների համար կազմակերպվել են 13 օնլայն ու օֆլայն խորհրդատվական հավաք-հանդիպումներ, 413 հայրենադարձ մասնակցել է հայոց լեզվի, ինտեգրման ու վերապատրաստման անվճար դասընթացների, 81 սիրիահայեր պետպատվերի շրջանակներում օգտվել են առողջապահական ծառայություններից:

Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ և դրա արդյունավետությամբ: Զարեհ Սինանյանը նշել է, որ կենտրոնը համապարփակ ծառայություններ է մատուցում հայրենադարձներին՝ տարբեր խնդիրները լուծելու նպատակով, այդ թվում՝ երեխաների համար դպրոց, մանկապարտեզ գտնելու, աշխատանքի տեղավորման, քաղաքացիության, մաքսային հարցերի հետ կապված: 

Նշվել է, որ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմիններում և այն պատրաստ է ԱԺ ներկայացման: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքը պետք է հաշվի առնի հայրենադարձների գործնական խնդիրներն ու առկա ողջ տեղեկատվությունը:  Միաժամանակ, վարչապետը նկատել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նաև տեղեկատվական բազա ստեղծելու կոնկրետ մեխանիզմ է:

Սփյուռքի ներուժի համախմբման, հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ակտիվացման և հայկական շահերի պաշտպանության նպատակով գրասենյակը կազմակերպել է Ազգային երիտասարդական համաժողովը և Հայ իրավաբանների համագումարը, որոնց մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ 50 երկրից, 250 հայ իրավաբան 30 երկրից և 150 բանախոս 15 երկրից: Վարչապետը հետաքրքրվել է, թե օրինակ Ազգային երիտասարդական համաժողովի առաջ գործնական ի՞նչ է դրվել: Ի պատասխան նշվել է, որ դրա նպատակն է երիտասարդներին կապել Հայաստանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Զարեհ Սինանյանի խոսքով՝ երիտասարդների համար ներդրում անելով՝ ապահովվում է շարունակականություն բոլոր ծրագրերի համար: «Միևնույն ժամանակ երիտասարդների հետ ստեղծում ենք երկարաժամկետ հարաբերություններ»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմնական խնդիրն է մարդկանց հետ կապը պահպանել, փոխգործակցություն ապահովելը: Զարեհ Սինանյանը նշել է, որ համաժողովի օրակարգը մշակվում է մասնակիցների հետ:

Վարչապետին են ներկայացվել նաև գրասենյակի ընթացիկ ծրագրերը: Սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ին 50 սփյուռքահայ մասնագետ աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցներում: Միջոցառման մասնակիցների 72 տոկոսը հայրենադարձվել է՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում և մասնավոր հատվածում: Միջոցառման մասնակիցների կողմից մշակվել են 10 նոր ծրագիր՝ միտված Հայաստանի Հանրապետության առանձին ոլորտների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի, էկոնոմիկայի, սպառողների իրավունքների պաշտպանության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով «իԳործ» ծրագրին՝ հետաքրքրվել է դրա արդյունավետությամբ և կարևորությամբ: «Մենք ամեն տարի ունենում ենք մոտ 350 դիմորդ 50 տեղի համար: Ամենակարևորն այն է, որ ունեցել ենք որակյալ մասնագետների ներգրավման աճ: Կան նախարարություններ, որոնք շատ են կապված ծրագրի հետ, նրանք մեծամասամբ «իԳործ»-ն ընկալում են որպես հավելյալ ռեսուրս»,- ասել է Զարեհ Սինանյանը:   

Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում՝ 2022-2023 թթ. ծրագրի 15 մասնակից հնարավորություն է ունեցել շարունակել աշխատանքը ևս մեկ տարով: Նույն հիմնադրամի հետ համագործակցությամբ ծրագիրը ներդրվել է նաև Շիրակի մարզում: 2023-2024 թթ.-ին ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի 19 կառույցներում ներգրավվել է 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ:

«Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում 13-18 տարեկան սփյուռքահայ 600 պատանիների համար կազմակերպվել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ, այցեր և այլն: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում:

 «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ի միջոցառմանը մասնակցել են 20 երիտասարդ 12 երկրից: Նրանք իրականացրել են համայնքային և հայրենադարձությանը վերաբերող շուրջ 100 իրազեկման հանդիպումներ և միջոցառումներ, 20 փորձի փոխանակման ծրագրեր, 40 մեդիա հրապարակումներ և այլ աշխատանքներ: 2023-2024 թթ. միջոցառմանը մասնակցում է 18 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 8 երկրից: Նրանց կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն 2024 թ. օգոստոսին:

Նշվել է նաև, որ 2023-ին առաջին անգամ մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը: Ծրագրի առաջին փուլն իրականացվում է  առողջապահության, սոցիալական, մարդու իրավունքների պաշտպանության, էկոնոմիկայի և զբոսաշրջության ոլորտներում: Ծրագրի շրջանակներում հարցազրույցներ են իրականացվել ՀՀ մարզերի  և Երևանի տեղական կառավարման տարբեր օղակների միջև։ 40 մասնակից անցել է վերջնական ընտրությունը՝ սկսելով կամավորական աշխատանքը։

Կարևորվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ընդլայնման գործընթացը: Սփյուռքի գործերի հանձնակատարներ են նշանակվել Լեհաստանում, Նիդերլանդներում, Իտալիայում, Սլովակիայում, Դանիայում և Գերմանիայում: Զարեհ Սինանյանը նշել է, որ արդեն իսկ նշանակված հանձնակատարները համայնքում կշիռ ունեցող անձինք են, ովքեր ցանկություն և կարողություն ունեն լինել պետության ներկայացուցիչը համայնքում: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի սփյուռքի համայնքները կառավարության հետ առնչվելու ցանց ունենան:  

Մշակվել է «Սփյուռքից բարեգործական ծրագրերի իրականացմանն աջակցություն» ծրագիրը, որի շրջանակում հանձնակատարի գրասենյակն ունի ուղղորդման դեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի արդյունավետ ու նպատակային ուղղորդումը՝ համայնքների և կառավարության հետ համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերով դրանք կյանքի կոչելու առումով: Վարչապետը կարևորել է ծրագրերի համակարգումը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է այդ գործընթացում լինի հաբ՝ կազմակերպությունների, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև:  

Սփյուռքի մարդկային ներուժի վերհանման, դրա քարտեզագրման և տեղեկատվական բազայի ստեղծման ուղղությամբ 2023-ին հավաքագրվել է 25,000 սփյուռքահայ անհատի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև լրամշակվել է 2021-ին հավաքագրված 50,000 անհատի վերաբերյալ տեղեկատվությունը: Տեղեկատվական բազայում, ընդհանուր առմամբ, առկա է 100 հազար սփյուռքահայ անհատի վերաբերյալ տեղեկատվություն, որը ենթարկվում է շարունակական թարմացման:

Շարունակվել են սփյուռքի համայնքների ուսումնասիրությունների իրականացումը, տեղի են ունեցել այցելություններ 13 երկրների հայ համայնքներ, որոնց ընթացքում կայացել են 178 հանդիպումներ:

Տեղեկացվել է, որ մշակվել է «Հայաստան-Սփյուռք գործակցության 2024-2038 ռազմավարության նախագիծը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքի համայնքներում հայկական դպրոցների գործունեությանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ գործում է ավելի քան 800 դպրոց, որտեղ ուսում է ստանում 90 հազարից ավելի աշակերտ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հայկական դպրոցներին աջակցության ցուցաբերումը, այդ թվում՝ անհրաժեշտ դասագրքերով ապահովմամբ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:26 16/05/2024  |  ԼՐԱՀՈՍՍահմանազատման գործընթացն մաքսիմալ կանխատեսելի է դառնում, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
11:17 16/05/2024  |  ԼՐԱՀՈՍՍահմանազատումը տեղի են ունեցել 1976թ. քարտեզներով, մեծ հաջողություն եմ համարում արձանագրության ստորագրումը. Փաշինյան (տեսանյութ)
08:41 16/05/2024  |  ՄամուլՈստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
08:30 16/05/2024  |  ՄամուլԹոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
08:12 16/05/2024  |  ՄամուլԳեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
08:09 16/05/2024  |  ՄամուլՖորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ»
08:05 16/05/2024  |  ՄամուլՏրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
08:00 16/05/2024  |  ՄամուլՎերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ»
19:00 15/05/2024  |  ԼՐԱՀՈՍ2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ
18:30 15/05/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

Արխիվ

[]