ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024 19:00 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի բացման արարողությանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.
«ՎԶԵԲ մեծարգո՛ տիկին նախագահ, պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ, հարգելի՛ ներկաներ,
Ողջունում եմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Մեզ համար պատիվ է հյուրընկալել եվրոպական հեղինակավոր այս կառույցին, որի անդամ է Հայաստանը, և որի հետ գործընկերությունը բարձր ենք գնահատում:
Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Պետական բյուջեի եկամուտներն աճել են ավելի քան 91 տոկոսով, ստեղծվել է շուրջ 200 հազար աշխատատեղ, որը ընդհանուր աշխատատեղեր թվի մեջ նշանակում է մոտ 37 տոկոս աճ: Միջին անվանական աշխատավարձը 2017 թվականի համեմատ աճել է շուրջ 87 տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է: Եվ հաշվի առեք, որ այս ընթացքում նաև Covid-ի համաճարակ ենք վերապրել, 44-օրյա պատերազմ, հումանիտար ճգնաժամ և 100 հազարից ավելի հայերի բռնագաղթ Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքների օկուպացիա, ներքաղաքական և տարածաշրջանային սրացումներ: Բայց հենց վերը նշված տնտեսական ցուցանիշների շնորհիվ ենք կարողացել դիմակայել բոլոր նշված մարտահրավերներին: Պիտի արձանագրեմ, սակայն, որ նշված տնտեսական ցուցանիշներն արձանագրվել են հենց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերած փոփոխությունների և ժողովրդական բարեփոխումների կուրսից կառավարության չշեղվելու շնորհիվ:
Հեղափոխությունից հետո է, որ Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն ստացան: Մինչ այդ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության առավել շահութաբեր ճյուղերը փաստացի քվոտավորվում էին ստվերային եղանակով, շատ ապրանքների ներմուծումն ու արտահանումը հնարավոր չէր առանց քաղաքական իշխանության թույլտվության:
2018 թվականից ի վեր այդ երեւույթներն արմատախիլ են արվել Հայաստանից, և հիմա մեր երկրում շահույթ կարող են ստանալ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն դրա համար անհրաժեշտ հմտություններ, ունակություններ ու ցանկություն: Հենց այս մարդկանց շնորհիվ է զարգացել տնտեսությունը, աճել պետական բյուջեի եկամուտները, և այդ մարդիկ են մեր երկրի զարգացման լոկոմոտիվը:
Տնտեսական աճի վրա, իհարկե, տարբեր գործոններ են ազդում: Բայց Հայաստանում, մեծ հաշվով, տնտեսական աճի տեմպն ուղիղ համեմատական է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Մենք էականորեն կրճատել ենք ստվերը, անզիջում պայքար ենք մղում կոռուպցիայի դեմ: Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության Կոռուպցիայի ընկալման գլոբալ համաթվում Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ի վեր 45 կետով առաջընթաց է ապրել՝ 107-րդ տեղից տեղափոխվելով 62-րդ հորիզոնական:
Հարգելի ներկաներ,
Այս բոլոր զարգացումների արդյունքում Հայաստանի տնտեսության պոտենցիալն էականորեն աճել է, և այդ պոտենցիալի իրացումը մի նոր մարտահրավեր է մեր երկրի համար, որովհետև այդ պոտենցիալի պատշաճ իրացումը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից: Այս խնդրի լուծման համար մենք երեք առանցքային անելիք ենք պատկերացնում. կրթության ոլորտի բարեփոխումներ, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, խաղաղության օրակարգի իրացում:
Կրթության ոլորտում մենք բովանդակային և ֆիզիկական ենթակառուցվածքների լավարկման ամենաակտիվ փուլում ենք: Ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության նոր չափորոշիչները և ձեռնարկել ուսուցիչների ատեստավորման գործընթացը, որի առանցքային նպատակներից մեկն ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկումն է՝ որակավորման ստուգման եղանակով:
Նաև կրթության հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում ապահովելու համար ձեռնարկել ենք 500 մանկապարտեզի, 300 դպրոցի կառուցման աշխատանքները և ի դեպ, այս ծրագրի իրականացման ճանապարհին հաճախ զգում ենք հենց կրթության ոլորտի, պետական և մասնավոր ոլորտներում ինստիտուցիոնալ կարողությունների բացերը: Ամեն դեպքում ուշադրության է արժանի այն փաստը, որ 2017 թվականի համեմատ 2024 թվականին կրթության ոլորտի բյուջետային ֆինանսավորումն ավելի քան կրկնապատկվել է, ավելի կոնկրետ՝ ավելացել է 119 տոկոսով:
Գիտության ֆինանսավորումը 2017 թվականի համեմատ ավելացել է 147 տոկոսով, և այստեղ էլ գիտնականների աշխատավարձերի երբեմն եռապատկման պրոցեսներ են ընթանում:
Այս համատեքստում հատուկ կարևորություն ենք տալիս մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումներին: Մենք Ակադեմիական քաղաք նախագծի քննարկումների ակտիվ փուլում ենք: Գաղափարը հետևյալն է. զրոյից կառուցել Ակադեմիական քաղաք, որը կդառնա երկրի բուհական և IT կենտրոն, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի սիրված վայր: Ներդրողների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այս նախագծի վրա, որի գլխավոր հատակագծի պատրաստման աշխատանքները շուտով կավարտվեն:
Կրթության ոլորտի բարեփոխումներն առանցքային են մեզ համար, որովհետև կրթության նոր որակը անհրաժեշտ է մեր երկրի հետագա առաջընթացն ապահովելու տեսակետից: Կրթությունը նաև գործիք է ժողովրդավարությունը, հակակոռուպցիոն վարվելակարգերը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն ապահովելու համար: Ի վերջո, այս բոլոր օրակարգերի շուրջ աշխատանքն անում են մարդիկ, և որքան շատ են բարձր որակավորում ունեցող մասնագետները, այնքան ավելի հեշտ է իրագործել ցանկացած, անգամ ամենահավակնոտ նախագծերը:
Բայց գաղափարը միայն այն չէ, որ հաջորդ սերունդը կրթության անհամեմատ բարձր մակարդակ ունենա և ավելի մրցունակ լինի գլոբալ և տեղական աշխատաշուկայում և այդպիսով ավելի մրցունակ դարձնի մեր տնտեսությունը: Խնդիրն այն է, որ կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքում մենք նույնպես սովորում ենք, և ընդհանրապես, կրթության ոլորտի մեր ռազմավարական հայեցակարգը կրթությունը ցկյանս գործընթաց և պետական գաղափարախոսություն դարձնելն է: Ինչպես արդեն ասացի, բարեփոխումների, զարգացման օրակարգի իրացման ճանապարհին մենք շատ հաճախ զգում ենք մեր կրթական համակարգի, կրթության նկատմամբ մեր արմատացած վերաբերմունքի բացերը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտում:
Մասնավոր ոլորտը նույնպես այսօր բարձր որակավորման մասնագետների կարիք է զգում, և սա հաճախ հարկավոր է արտադրության ինքնարժեքը նվազեցնելու, նոր շուկաներ մտնելու, արտադրության ու աշխատանքի ստանդարտները զարգացնելու համար: Իհարկե, կառավարությունն այս ամենին ուղղված ծրագրեր է իրականացնում, բայց նաև այդ ծրագրերն իրականացնելու և լավարկելու մեր կարողությունները զարգանալու կարիք ունեն: Իսկ զարգացումը հնարավոր չէ առանց կրթության, առանց սովորելու:
Առանց սովորելու հնարավոր չէ ոչ մի ստեղծարար փոփոխություն: Արդեն խոսեցի խաղաղության օրակարգի մասին, բայց առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել նույնպես, որովհետեւ մեր տարածաշրջանի որոշ երկրներ, օրինակ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն: Անկախության առաջին օրերից նրանք հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետեւ կրկնում եմ, թե՛ մենք, թե՛ Ադրբեջանում չգիտեն՝ դա ինչ է, ինչպիսի տեսք ունի, Ադրբեջանի դեպքում՝ Հայաստանի, Հայաստանի դեպքում՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելն անծանոթ երևույթներ են:
Իսկ այն, ինչ չգիտես, առաջ է բերում անորոշություններ, մտահոգություններ, լարվածություններ, որոնք դու հասկանալիորեն բանաձևում և ընկալում ես քո ունեցած պատմական փորձի վրա, իսկ պատմական փորձն ասում է, որ դա հնարավոր չէ:
Ահա այստեղ է, որ գալիս է սովորելու անհրաժեշտությունը, որովհետև մարդկության պատմական փորձը մարդկությանը պիտի ասեր և համոզեր, որ տիեզերք թռչել հնարավոր չէ: Եվ դա իրոք հնարավոր չէր այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը չսկսեց սովորել տիեզերք թռչել, և հիմա տիեզերք թռչելով ոչ ոքի չես զարմացնի:
Իսկ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մարդկությունը սովորելով սկսեց ձեւավորել գործիքներ, որոնք հնարավոր դարձրին այն, ինչ նախկինում թվում էր անհնար: Այդ սովորելու ընթացքում մարդիկ են այրվել խարույկների վրա, բայց դրանից երկրագունդը չի դադարել պտտվել և սովորելու գործընթացը կանգ չի առել:
Հայաստանի և Ադրբեջանի պարագայում նույնպես խաղաղ ապրել սովորելու գործիքների կարիք ունենք: Այդ գործիքներից մեկը կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, այս նախագիծը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չի վերաբերում, բայց եթե այս համատեքստում նայենք, կարևոր կետերից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց համար բացում են ավտոճանապարհները, երկաթգծերը, միմյանց տարածքով խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ անցկացնելու հնարավորությունը, միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հարգման հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքով: Տարածաշրջանային կոմունիկացիոն ուղիների բացման այս սկզբունքները համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում՝ Ադրբեջանի նախագահի, իմ և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ և հրապարակվել վերջինիս կողմից:
Իսկ միմյանց տարածքային ամբողջականությունը Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում պայմանավորվել են ճանաչել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Այդ հռչակագիրը ստորագրել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, որպեսզի արձանագրեն, որ նախ՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և այդ պահին խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանների, որովհետև խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ:
Ահա, 2022թ հոկտեմբերի 6-ին, Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է երկու երկրների միջև սահմանազատման հիմքը լինի:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն այս օրերին մեկնարկել է, և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել:
ՎԶԵԲ հարգելի՛ նախագահ, պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ, հարգելի՛ ներկաներ,
Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար և հաջող աշխատանք եմ մաղթում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին»:
Համաժողովին ելույթով հանդես է եկել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոնը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից