Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է շարժումից. Վիգեն Սարգսյան 05/15/2024   10:34  |  Քաղաքական

Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանությնա նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու շարունակել. 

«Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, քանի որ այն հենվում է պատմության, արժեքային համակարգի և հավատքի վրա: Շարժումն ազգային է, իսկ իրենք` ապազգային:

Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար տասնամյակների փորձ ունի, վայելում է հանրության լայն շրջանակի վստահություն և չափազանց խարիզմատիկ է: Նման առաջնորդներն ի վիճակի են վերադարձնել հասարակությանը ոտնահարված արժանապատվությունը, պայքարելու կամքը, պահանջատեր լինելու ձգտումը: Իսկ հասարակության նման մոբիլիզացիան խառնում է ոմանց ծրագրերը:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը: Ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենսդրության մեջ չկա մի նորմ, որը կարգելի հոգևորականին ունենալ, արտահայտել և պաշպտպանել իր կարծիքը: Դեռ հակառակը, ըստ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի.

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Նկատե՛ք, Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել: Այսինքն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի ժողովրդի մանդատ և նշված հարցերին հետամուտ լինելու հանրային պատվեր: Եվ դա որևէ հակասություն չունի կրոնական կազմակերպությունների` պետությունից անջատ լինելու իրավակարգավորման հետ:

Կասկածից վեր է, որ այսօրվա իրականության մեջ վտանգված են և՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքը, և՛ ազգային մշակույթը, և՛ ազգային ինքնությունը: Հոգևորականներն, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, չեն կարող անմասն մնալ այդ անմիջական սպառնալիքներին առերեսվելով:

Երբ ոմանք ասում էին, որ եկեղեցին արխաիկ է, ես պատասխանում էի, որ այն պետք է պահպանողական լինի, երբ ասում էին, որ եկեղեցու կարիքը չեն զգում` Աստծո հետ անմիջական շփում ունենալով, արձագանքում էի, որ տկարամիտ են և չեն հասկանում ոչ միայն եկեղեցու լուսավորչական դերը, այլև չեն գիտակցում, որ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործ ունենք աշխարհի հնագույն ինստիտուտի հետ, որ 1723 տարվա ուղի է անցել` առանց ընդհատումների: Միայն մտածեք մի պահ, որ չկա աշխարհում այսօր գործող որևէ ինստիտուտ, որ հին լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց: Իսկ եթե ոմանք չեն հասկանում աշխարհի հնագույն ինստիտուտի հայրենիք լինելու բացառիկ նշանակությունն, այդ թվում անվտանգային օրակարգ ձևավորելու առումով, ապա նրանց որևէ բան բացատրելն անհույս է:

Երբ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում զրկվում էր պետականությունից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անմիջապես առաջ էր գալիս` ապահովելով հայ ժողովրդի ազգային կյանքն ու կենցաղը: Մեր վանքերն ու տաճարները վերածվում էին դպրոցների և համալսարանների, հիվանդանոցների և համայնքային կենտրոնների, դատարանների և մշակութային օջախների: Այսօր ևս եկեղեցին այդ առաքելությունը պատվով կատարում է Սփյուռքում` փրկելով տարագիր հայությանը ուծացումից և ինքնության կորստից: Հենց եկեղեցու այդ ջանքերի շնորհիվ էր, որ ամեն անգամ պատմական փորձությունների շրջանից հետո, հայ ժողովրդը կարողանում էր վերգտնել իրեն, վերածնվել և շարունակել իր շենացնող երթը:

Խորհրդային տարիներին և՛ս մեր սուրբ եկեղեցին դարձավ ազգային շունչը խնամքով պահպանող, ողջ աշխարհից հայկական մշակույթը հայրենադարձնող, Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ապահովող ինստիտուտ: Հենց եկեղեցու ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային երկու հանրապետություններից մեկը, որ օրենսդրորեն ամրագրել էր մայրենին որպես պաշտոնական լեզու:

Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում:

Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում, չգիտեն, թե դեռ ինչ կենսական պահերի է մեր սուրբ եկեղեցին առաջ գալու` դառնալով ազգային փրկության, վերածննդի և առաջընթացի պահպանողական, բայցև անչափ առաջադեմ կենտրոն:
Սրբազա՛ն Հայր, Աստված օգնական»,-գրել է Վիգեն Սարգսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:55 02/12/2023  |  Դատական ռեպորտաժներԴատարանը կքննի ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը՝ առանց Սարգսյանի մասնակցության․ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին
18:02 29/11/2023  |  Քրեական խրոնիկոնՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության
12:47 26/10/2023  |  Քրեական խրոնիկոնՀեռակա քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ
17:15 12/07/2023  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է ձեռնարկվել. ՀՀ դատախազություն
14:34 12/07/2023  |  ՄեկնաբանությունՊաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է
18:58 15/06/2023  |  ՄեկնաբանությունԱզատությո՛ւն քաղբանտարկյալ Աշոտյանին․ Վիգեն Սարգսյան
10:49 27/03/2023  |  ՔաղաքականՎիգեն Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժվել է
20:33 11/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱննախադեպ իրավիճակ՝ ՀՀ պատմության մեջ, միաժամանակ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել պաշտպանության 4 նախարար (տեսանյութ)
19:04 10/02/2023  |  Դատական ռեպորտաժներԴատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
16:26 09/02/2023  |  Քրեական խրոնիկոնՎիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Արխիվ

[]