Թեմաներ
Հինգշաբթի 06 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/27/2024   18:02 Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկը հյուրընկալվել է ՀՀ զինվորական դատախազությունում 06/27/2024   18:01 Ինչպես արձակուրդից հետո առանց սթրեսի վերադառնալ աշխատանքային պրոցեսին 06/27/2024   17:58 Հունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10,308 արցախցի 06/27/2024   17:56 Այսօր Աջափնյակի դատարանում քննվելու է քաղբանտարկյալ Գնել Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը. փաստաբան 06/27/2024   17:49 «Էսսե գրելն ավելի որակյալ ուսուցման ձև է, քան փաստերն անգիր անելը». պատմության ուսուցչուհի Քրիստինե Սարգսյան 06/27/2024   17:49 Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը 06/27/2024   17:18 Զելենսկին հայտարարություն է արել պատերազմի ավարտի վերաբերյալ 06/27/2024   17:06 Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման 4 կետի արտադրական գործունեությունը 06/27/2024   17:03 Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավարի խափանման միջոց կալանքը փոխվել է 06/27/2024   16:51 Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին 06/27/2024   16:34 Երևանում արցախցի 2 եղբայրներին ծեծի ենթարկած 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է․ նրան մեղադրանք է ներկայացվել 06/27/2024   16:27 Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերում հիփոթեքով տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամի հավելում 06/27/2024   16:17 Արթուր Սուքոյանն ազատ արձակվեց․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը 06/27/2024   16:16 Բաքուն խոսում է Սյունիք զորք մտցնելու մասին. քարոզչական արշավը սկսվել է 06/27/2024   16:15 Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման օրը 06/27/2024   15:57 ՀՀ տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 06/27/2024   15:37 Վազգեն Սաղաթելյանը կմնա ազատության մեջ 06/27/2024   15:34 ՀՀ-ում 96 տոկոսը քրիստոնեաներ են․ նման ցուցանիշներով պետության մեջ եկեղեցուն հայհոյելը, վարկաբեկելը հանցագործության սադրանք է․ Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումը 06/27/2024   15:33 «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազությանը 06/27/2024   15:27 Բայրամովը վրացի գործընկերոջը հայտնել է՝ ինչն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը 06/27/2024   15:21 Freedom House-ի զեկույցները կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում. Փաշինյան 06/27/2024   15:09 Վրաստանի հավաքականի անհավանական հաղթանակը հայ մեկնաբանին ստիպեց անցնել վրացերենի. տեսանյութ 06/27/2024   14:54 «Սիվիկ»-ի լրագրող Դավիթ Լևոնյանի և Արթուր Սուքոյանի միջադեպի գործով դատական նիստը՝ ուղիղ 06/27/2024   14:49 Instagram-ի հայկական տիրույթում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ ինչպե՞ս խուսափել դրանից. Սամվել Մարտիրոսյան 06/27/2024   14:48 Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքների փաթեթը 06/27/2024   14:45 Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել հավասարության և խտրականության դեմ թեմայով վերապատրաստման դասընթացի մեկնարկի միջոցառմանը 06/27/2024   14:40 Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր հավաք կլինի. երկու կարևոր թեմա է քննարկվելու 06/27/2024   14:18 Հրդեհ է բռնկվել Դանիայի հարկային նախարարության շենքում 06/27/2024   14:13 Բագրատ Սրբազանն այսօր հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Al-Monitor լրատվականին 06/27/2024   14:02 Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին. Վահե Հովհաննիսյան 06/27/2024   13:58 Բեռնատար ավտոմեքենան Հանրապետության հրապարակում դեպի ցուցարարները վարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 06/27/2024   13:51 Երևանը պատրաստ է մեկ ամսում ավարտել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, սակայն Բաքվից դրական արձագանք չենք տեսնում. Միրզոյան 06/27/2024   13:48 Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք 06/27/2024   13:45 ՌԴ Կոմիում գնացքը դուրս է եկել ռելսերից. 2 զոհերի մարմիններ են հայտնաբերվել 06/27/2024   13:43 ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հանդիպումը 06/27/2024   13:40 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ 06/27/2024   13:34 Երևանի քաղաքապետարանը 60 մլն դրամ է հատկացրել «Ոսկե ծիրան»-ի կազմակերպման համար. Որքան է Քեւին Սփեյսիի հոնորարը՝ գաղտնի է պահվում 06/27/2024   13:24 Անձրև, քամու ուժգնացում է սպասվում. ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով 06/27/2024   13:21 Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն. երկրի ՍԴ-ն Միլի Մեջլիսը լուծարելը սահմանադրական է ճանաչել 06/27/2024   13:15 Ուսուցիչները պետք է փոխեն իրենց դիտանկյունը և հիշեն, որ խոսում ենք երեխայի կրթության մասին. ԿԳՄՍ նախարար 06/27/2024   13:06 Պետդեպն իր զեկույցում անդրադարձել է ուրարակիր Թովմաս Առաքելյանին 06/27/2024   12:59 ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը՝ կանանց՝ տարիքով պայմանավորված, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական սահմանափակման վերաբերյալ 06/27/2024   12:51 Ո՞վ ասաց՝ էդ պատճառով եմ ազատվել մարզպետի պաշտպանից. վարչապետի խորհրդականը՝ «դուշ-կախիչ» օպերացիային հաջորդած հրաժարականի մասին 06/27/2024   12:48 Նախապատրաստական աշխատանքներ՝ լողասեզոնի բացմամբ պայմանավորված 06/27/2024   12:46 Ի՞նչ գումարներ. Շիրակի մարզպետին զարմացրեց հարցը՝ ամենահարուստ մարզպետն եք, ո՞րտեղից ձեզ գումարները 06/27/2024   12:45 Պետդեպն անհանգստացած է եկեղեցու՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություններով 06/27/2024   12:38 Շուրջ երկու տարի Նաիրա Հովսեփյանի կայացրած որոշմանը սպասող քաղաքացին գիշերը մահացել է, ձեր արդարադատությունը չարիք է դարձել մարդկանց համար․ փաստաբան 06/27/2024   12:33 Անսովոր է հնչում՝ գյուղի զբոսայգի, բայց, այո, պետք է լինեն. Փաշինյան 06/27/2024   12:21 Կառավարությունը կաջակցի կոնյակի սպիրտ արտահանողներին 06/27/2024   12:11 Ջեյմս Օ՛Բրայենը բացահայտել է, թե ինչու է ԱՄՆ-ն շահագրգռված Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ
06/25/2024   18:28 Երեկ մահացած զինծառայողը մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության, ունի փոքր եղբայր 06/26/2024   15:45 Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոց, որտեղ հայտնաբերել է թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ 06/26/2024   17:19 Դիմորդի ականջում թաքցված ոսպի հատիկ հիշեցնող ականջակալը մագնիսի միջոցով է հանվել. Այս տարի նոր հնարքներ են արձանագրվել 06/25/2024   22:01 Հանրապետության մի շարք հասցեներում 1օրով կդադարեցվի ջրամատակարարումը 06/27/2024   10:22 Մոտենում է հաջորդ ցիկլոնը. Սուրենյանը հայտնել է օրը 06/26/2024   20:38 Հիքմեթ Հաջիևը արձագանքել է Արմեն Գրիգորյանի հայտարարությանը 06/26/2024   19:06 40 տարեկան եմ, սենց բան չէի տեսել. Հայրավանքի վարչական ղեկավար 06/27/2024   07:46 Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգ է տվել. եղել է ներքին հանդիպում. «Ժողովուրդ» 06/25/2024   21:35 Երկիր մոլորակին է մոտենում «մոլորակներ ոչնչացնող» հսկա աստերոիդը 06/26/2024   17:01 Նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին. ինչպե՞ս կարելի է զոհերի հիշատակը նման ցինիկ ձևով վաճառել. Զախարովան՝ Գրիգորյանին 06/26/2024   08:18 Գաղտնալսող սարքեր են տեղադրում․ «Հրապարակ» 06/26/2024   08:14 Սրբազանը կայցելի Սյունիք. ստուգատես կլինի․ «Հրապարակ» 06/26/2024   22:24 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 06/27/2024   08:33 ԵՎՐՈ-2024-ի ՄԵԳԱՍԵՆՍԱՑԻԱՆ․ Վրաստանի հավաքականը հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ 06/26/2024   08:04 Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը․ «Հրապարակ» 06/26/2024   08:07 Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն․ «Հրապարակ» 06/27/2024   16:16 Բաքուն խոսում է Սյունիք զորք մտցնելու մասին. քարոզչական արշավը սկսվել է 06/27/2024   12:38 Շուրջ երկու տարի Նաիրա Հովսեփյանի կայացրած որոշմանը սպասող քաղաքացին գիշերը մահացել է, ձեր արդարադատությունը չարիք է դարձել մարդկանց համար․ փաստաբան 06/26/2024   22:12 Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը. Ռուբեն Ռուբինյան 06/27/2024   16:51 Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին

Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   16:14  |  ԼՐԱՀՈՍ

Նաիրա Հովսեփյանի լիազորությունները ԲԴԽ-ում սեփական դիմումի համաձայն դադարեցվելուց կարճ ժամանակ անց ԲԴԽ-ն կքննի նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ԲԴԽ արդեն նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ դեռևս ապրիլի 22-ին։ Այսինքն՝ վարույթի հարուցումից երկու շաբաթ անց է Նաիրա Հովսեփյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել, երբ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան։

Ավելին, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ հարուցվել է դեռևս փետրվար ամսին, որի ժամկետը երկարացվել է 2024թ ապրիլի 10-ին։

Մայիսի 13-ի որոշման համաձայն՝ ԲԴԽ-ում միջնորդությունը կքննարկվի մայիսի 27-ին՝ ժամը 10,00-ին։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվել են մայիսի 2-ին՝ սեփական դիմումի համաձայն։

Թե ինչն է եղել դիմումի պատճառը՝ պաշտոնական պարզաբանում առ այս պահն առկա չէ, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը տարաձայնություններ է ունեցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ տարաձայնությունների պատճառը եղել է Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքները։ Մասնավորապես, փաստաբանական համայնքը բազմիցս ահազանգել է, որ Նաիրա Հովսեփյանի վարույթում գտնվող գործերով որոշումներն ամիսներ շարունակ, երբեմն՝ տարիներով չեն տրվում կողմերին, թեև նման խախտման համար մի շարք դատավորների լիազորություններ են դադարեցվել, այդ թվում՝ Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ։

Չի բացառվում, որ հենց այս բողոքների հիմքով էլ հարուցվել է կարգապահական վարույթը, ինչն էլ դարձել է Կարեն Անդրեասյանի, ԲԴԽ անդամների և Նաիրա Հովսեփյանի միջև տարաձայնությունների առարկա։ Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև դատավորի պաշտոնից, սակայն ԲԴԽ անդամները համոզել են նրան հրաժարվել այդ դիմումից և բավարարվել են միայն ԲԴԽ-ում նրա պաշտոնից ազատվելով։

Հատկանշական է, որ Նաիրա Հովսեփյանը բավականին մոտ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, համենայն դեպս, հաճախ է նկատվում վերջինիս հետ թևանցուկ քայլելիս, թեև դատավորն ինքնին պարտավոր է քաղաքական զսպվածություն ունենալ։

Միևնույն ժամանակ կարծիք կար, որ դա էր, ի թիվս այլնի, նրան արտոնյալի կարգավիճակ ապահովում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]