ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024 18:19 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 11-ին Շուշիում ստորագրվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի և ISESCO-ի միջև համագործակցության հուշագիր, որը նախատեսում է մշակույթի, գիտության և կրթության ոլորտում փորձի փոխանակում նոր տեխնոլոգիաների մշակում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացում։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
Հիշեցնենք, որ ISESCO-ն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) մասնագիտացված ճյուղն է, որն զբաղվում է իսլամական կրթական, գիտական և մշակութային հարցերով՝ նպատակ ունենալով ամրապնդել կապերը իսլամական ազգերի միջև և խթանել կայուն զարգացումն այդ բնագավառներում:
Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում։ Դեռևս 2021 թվականից Ադրբեջանի մշակույթի նախարարության մամլո ծառայության հավաստմամբ, Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր է ներկայացրել հայկական պատմական Շուշի քաղաքը (44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք) «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։ Իսկ նախարար Անար Քերիմովին 2021 թ. սեպտեմբերի 17-ին Խիվա (Ուզբեկստան) քաղաքում տեղի ունեցած թյուրք նախարարների միջազգային 38-րդ հանդիպմանը հաստատել է, որ Բաքուն պատրաստվում է 2023 թվականին Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»՝ ակտիվացնելով կապերը թյուրք ժողովուրդների ընդհանուր մշակույթի զարգացմամբ զբաղվող «TURKSOY» միջազգային կազմակերպության հետ։ Բացի դա, 2021-2022 թթ. օկուպացված Շուշիում տեղի են ունեցել տարբեր բնույթի համաժողովներ, որոնք քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և այդ ամենն օրինականացնելու նպատակ էին հետապնդում։
Այս միտումներն ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում ու ելույթներում, որոնցում Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանների գոյությունը: Ի մասնավորի՝ 2022 թ. հոկտեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության հոգևոր առաջնորդների երրորդ համաժողովը՝ «Թյուրք-իսլամական ժառանգության հարստությունը և դրա նշանակությունը արդի խնդիրների լուծման համատեքստում» թեմայով, որի նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, Շուշիում կնքվել է փաստաթուղթ, և հիմք դրվել Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական վարչությունների ղեկավարների խորհրդի ստեղծմանը։
Ուշագրավ է, որ համաձայնագրում կա մշակութային արժեքների վերականգնման հարցերում թյուրք գործընկերների հետ պայմանավորվածության մասին մատնանշում, համաձայն որի՝ հայկական օկուպացիայի ընթացքում վնասված մահմեդական ժառանգության վերականգնման ծրագրերում պետք է ապավինեն միացյալ օգնությանը:
Մեր արձագանքը
Հայ մշակույթի կարևորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները:
Յուրացման քաղաքականությունն իրավական տեսանկյունից Ադրբեջանը խախտում է 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։ Խախտվում է նաև Շուշիի հայ հանրույթի մշակույթի իրավունքը, որն ամրագրված է 1966 թ. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածով։ Այն երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։ 2007 թ. «Մշակութային իրավունքների Ֆրիբուրգի հռչակագիրը» ևս սահմանում է նման իրավասություն՝ մշակութային իրավունքները համարելով ինքնության դրսևորման, տարբեր մշակութային ռեսուրսներից և գիտելիքից օգտվելու հնարավորություն։ Բացի դրանցից՝ Ֆարոյի 2005 թ. «Մշակութային ժառանգությունը հասարակության համար» կոնվենցիան ևս պարունակում է դրույթներ մշակութային ժառանգության իրավունքի վերաբերյալ:
Քաղաքի ինքնության օտարումը, ժառանգության գործառույթի փոփոխությունները ենթադրում են զգալի վնաս ժառանգության ոչ նյութական բաղադրիչներին, ինչպիսիք են տվյալ ժառանգության վերաբերյալ գիտելիքն ու պատմությունը, որոնք դրան իմաստ ու արժեք են հաղորդում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի