ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրի ամրագրումը կարող է կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում․ Միրզոյան 05/13/2024 13:15 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը հավատում է, որ Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի սկզբունքներն ամրագրելու եղանակով հնարավոր է վերջ դնել երկարամյա հակամարտությանն ու երկարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը հայտնել է, որ Մալթայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել են Հարավային Կովկասի անվտանգությանը։ «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին փուլում եղած զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները։ Այս համատեքստում ընդգծել եմ ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունն առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այս պայմանավորվածությունը, իհարկե, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից տարբեր հարթակներում արտահայտած դիրքորոշման վերահաստատումն էր․ դիրքորոշում այն մասին, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է լինի երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքը։ Առաջին անգամ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն այդ մասին պայմանավորվել են Պրահայում 2022 թվականին և դրանից հետո տարբեր հարթակներում հնարավորություն են ունեցել վերահաստատել այս սկզբունքը։ Եվ մենք համոզված ենք, որ խաղաղության պայմանագրում այս սկզբունքի ամրագրմամբ և խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա այս հակամարտությանը և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։
Արարատ Միրզոյանն ասել է, որ խաղաղության կարևոր բաղադրիչ է նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ Հայաստանը ներկայացրել է իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով։ «Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես, առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ իհարկե, հասկանալով, որ բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են, կգործեն այդ երկրների իրավազորության համաձայն և, իհարկե, կարգավորումները կլինեն փոխադարձ և հավասարության սկզբունքին համաձայն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը հավելել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի, բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրումը։ Նրա խոսքով՝ հենց համապարփակ, անխախտելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի ապահովումն է դրված ԵԱՀԿ ստեղծման և գործունեության հիմքում։Լ
«Հարավային Կովկասն էլ զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, և դրանք իրենց հերթին խախտում են այնպիսի առանցքային սկզբունքներ, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին և ընդգծում են կառույցի հասցեական ներգրավվածության կարևորությունը»,- նշել է Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների շուրջ՝ շեշտելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ հարաբերությունները և պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել այդ հարաբերությունները խորացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ