ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024 15:32 | Քաղաքական
Սյունիքում եւ Գեղարքունիքում ՀՀ զինված ուժերի հետքաշումը տեղի չի ունեցել երկու երկրների միջեւ սահմանազատման ու սահմանագծման շրջանակներում։ Համենայն դեպս «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն նման պնդում չի արել՝ անուղղակի հաստատելով, որ տեղի է ունեցել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ։
Այսպես՝ դեռեւս ապրիլի 25-ին գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ նշելով, որ 2024 թվականի ապրիլի 19-ին Ադրբեջանի հետ ստորագրված արձանագրությունը ՀՀ կառավարությունը որակել է ձեռքբերում, որ առաջին անգամ սեղանի շուրջ կարողացել են համաձայնություն ձեռք բերել ու դրա հիման վրա կատարել սահմանագծում ու սահմանազատում՝ Տավուշում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եւ խնդրել էինք հայտնել, թե 2020 թվականին Սյունիքում եւ Գեղարքունիքում ինչ փաստաթղթի հիման վրա է կատարվել սահմանագծում, եթե միայն 2024 թ. հաջողվել համաձայնություն ձեռք բերել։
2-րդ հարցով ԱԳՆ-ից պարզաբանում էինք խնդրել, թե արդյոք 2020 թ. Սյունիքում ու Գեղարքունիքում տարածքների հնձնումը Ադրբեջանին չի կատարվել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների շրջանակներում։
Ինչո՞վ է պայմանավորված Սյունիքի սահմանազատման բարդ լինելը (այդ մասին ՀՀ կառավարությունն էր պաշտոնապես ասել «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան-խմբ.), եթե Ադրբեջանը համաձայնել է Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունել սահմանազատման համար։
Արդյո՞ք Ալմա- Աթայի հռչակագիրը որպես հիմք ծառայում է միայն Տավուշում սահմանազատում իրականացնելու համար։
Այս 4 հարցերն ունեն հանրային մեծ հետաքրքրություն ու շոշափում են ՀՀ թերեւս յուրաքանչյուր քաղաքացու շահերը։ ԱԳՆ-ից նշված հարցերին խուսափել են ուղիղ պատասխաններից։
ԱԳՆ-ից մեզ հայտնել էին, որ ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստերի ու անցկացման աշխատակարգի դրույթների՝ հանձնաժողովի աշխատանքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում։ «ՀՀ ԱԳՆ 2024 թ-ի ապրիլի 19-ի պաշտոնական հաղորդագրությունը պարզաբանումներ է պարունակում մեր կողմից հայցվող տեղեկատվության վերաբերյալ»,- նշված է պատասխանում։ Իսկ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին)»:
Ասել է թե՝ խոսքը գնում է ապագայի մասին. այն է՝ ոչ թե առաջնորդվել են, այլ կառաջնորդվեն, ինչը փաստում է, որ 2020 թվականին Սյունիքում եւ Գեղարքունիքում տարածքների հանձնումը Ադրբեջանին չի կատարվել Ալմաթիի հռչակագրի հիման վրա, իսկ ի՞նչն է հիմք ընդունվել՝ ԱԳՆ-ն չի պարզաբանում։ Ավելին, չեն պարզաբանում, թե GPS-ով Շուռնուխ ու Որոտան գյուղերը կիսելիս, Կապան-Գորիս ճանապարհի մասը Ադրբեջանի հսկողությանը հանձնելիս իրավական ինչ փաստաթղթեր են հիմք ընդունել։
Սա եւս մեկ անգամ փաստում է, որ տեղի է ունեցել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ, ՀՀ զինված ուժերը հետ են քաշվել իրենց նախկինում զբաղեցրած դիրքերից՝ ՀՀ Սահմանադրության, օրենսդրության կոպտագույն խախտումներով։
«Փաստինֆո»-ն այս հարցերի վերաբերյալ նախկինում հարցումներ է ուղարկել դատախազություն, որտեղից երաշխավորել էին, թե նման նյութերը քննության առարկա են դարձվել։ Եւս մեկ հարցում ուղարկել ենք վերջերս՝ պարզելու, թե արդյոք դատախազությունը կատարել է սահմանադրական իր գործառույթը ու հարուցել է քրեական գործ (վարույթ), սակայն դեռ պատասխան չենք ստացել։ Դատախազությունը մեկ ամիս ժամանակ է ուզել ուսումնասիրությունների համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից