ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական կողմը փորձելու է արագացնել գործընթացները. Արա Պողոսյան 05/11/2024 18:15 | Քաղաքական
Ես կարծում եմ, որ Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպումն ունի երևացող ու չերևացող կողմեր և ենթադրելի է, որ երևացող կողմը պիտի լիներ հենց այնպիսին, ինչպիսին ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունն էր, ոչինչ չասող, իսկ երևացող կողմը վերաբերելու է սահմանազատման գործընթացին, ինչպես նաև հավանաբար բանակցությունների տեմպի արագացման։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանն՝ անդրադառնալով այսօր Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ավարտին։
Նշենք, որ դրանք տեղի են ունեցել երկու օր՝ մայիսի 10-11-ին, որի արդյունքների մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր պաշտոնական հաղորդագրություն։ «Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները բավական լուրջ արձագանք են գտել Ադրբեջանում, նրանց տեղեկատվական դաշտը լցված է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմամբ, պիտակավորումներով։ «Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը փորձելու է արագացնել գործընթացը, որովհետև Ադրբեջանի շահերի սպասարկման տեսակետից ավելի լավ իշխանություն Հայաստանում չի կարող լինել, քան Փաշինյանի իշխանությունն է։ Քանի դեռ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում իշխանություն է՝ Ադրբեջանը փորձելու է գործընթացները հնարավորինս արագացնել, որովհետև ներքաղաքական կյանքում իրադարձությունների մասշտաբայնությունը հուշում է, որ Փաշինյանն այլևս Հայաստանում չունի նախկին լեգիտիմությունը և այլևս Հայաստանում չունի նախկին իշխանությունը։ Սա, բնականաբար, մտահոգություն պետք է առաջացներ Ադրբեջանում, Թուրքիայում»։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ադրեջանը և Հայաստանը հնարավորինս շուտ պետք է կնքնեն այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագիրը»։
«Հետևաբար, ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները բնականաբար արձագանք գտնելու են Բաքվի դիրքորոշման մեջ և բնականաբարւր, ես ներքին վստահություն ունեմ, որ դրանք իրենց արտացոլումն են գտել նաև Բայրամով-Միրզոյան հանդիպման ընթացքում։
Հավանաբար կան որոշակի ոչ հրապարակային պայմանավորվածություններ, որոնց տրամաբանությունը մենք կտեսնենք առաջիկայում և սահմանազտման ու սահմանագծման գործընթացում, և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Կարծում եմ, այդ բանակցությունների տեմպը առաջիկա ժամանակահատվածում կարող է արագանալ։ Այս հանդիպման ֆունդամենտալ նշանակությունը, ըստ էության ,կարող է լինել այն, որ կարող են պայմանավորվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շուրջ դրանց տրամաբանության մեջ որոշակի էլեմենտներ մտցնելու, որի պայմաններում Փաշինյանի նկատմամբ որոշակի կթուլանա լարվածությունը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի կոմպրոմիսային կետեր կգտնեն, որոնք կհանգեցնեն այն բանի, որ հնարավորինս շուտ կնքվի այդ այսպես կոչված պայմանագիրը»,- ասել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ