ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024 21:01 | ԼՐԱՀՈՍ
Ինձ փորձում են կապել երկրորդ կամ երրոդ նախագահների հետ, անընդհատ խոսում են դրա մասին, բայց իրենք այնքան ստախոս են, որ փորձում են այդ կերպ մարդկանց մտքերը պայքարի բովանդակությունից հեռու տանել, փորձել կապել մեծ երկրների հետ, ազդեցության գոտիների հետ, մոռանալով որ հենց իրենք են այդպիսին լինել; Դրա համար եմ խորհորդ տվել հայելի պահեք ձեր տներում ու տանից դուրս գալուց նայեք այդ հայելու մեջ; Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ բանաձևել է այն պահանջը, որ ներկա կառավարության ղեկավարը պետք է հրաժարական տա։ «Դա ձեր պահանջն է եղել։ Մեզ ասում են՝ անհաղթահարելի պահանջ եք դրել, ոչ, մենք նշաձողն են սահմանել, այս ժողովրդի պահանջն է դա։ Հայաստանում հստակ պետք է լինի, որ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է, հոգևոր ու բարոյական դաշտում իրենք այլևս գոյություն չունեն»,-ասաց Սրբազանը։
Հոգեւոր հայրը նաև հայտնեց, որ հանդիպել է ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ և քննարկել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը. «Ժողովուրդ ջան, բա ո՞ւմ հետ պետք է հանդիպեի: Երեք խմբակցություններն են այն օրինական ճանապարհը, որով անվստահության գործընթացը իրականացվում է: Իրենց եք ընտրել, իրենց հետ ենք հանդիպել: Երկու խմբակցություններն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ այդ գործընթացը սկսելու: Ժամկետների առումով կտեղեկացնեմ: Երրորդ խմբակցությունը ՔՊ-ն է, որոնք երեկ իրենց պրոֆիլները փոխել են իրենց ղեկավարի նկարով՝ ասելով՝ մենք մարդ չենք, մեր դեմքը ահավասիկ, սա է: Սա չլսված բան է և երկու դեպքում էլ մեղք է»,-ասաց նա:
Սրբազանը հայտարարեց, որ գործող իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ 2021-ին ոչ իրենց նախընտրական ծրագում, ոչ բանավոր հայտարարություններում չեն արձանագրել բաներ, որ իրականացնում են հիմա, այլև հակառակը հակառակն են արձանագրել. «Վերջին հարցումներով կառավարությունն ունի 7 տոկոս վստահելիություն, ԱԺ-ն՝ 8 տոկոս: Սա՞ է լեգիտիմությունը: Սա խաբեություն է, սուտ»:
Նա նաև հանձնարարեց մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը։
«Նոր ստեղծված դիվանագիտական խորհրդին ուզում եմ հանձնարարել մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և սահմանագծման անընդհատականությունը»,-նշեց նա։
Սրբազանը սպայական կազմին հորդորեց պետական անվտանգության հայեցակարգ ներկայացնել, խնդրեց մինչև կիրակի երեկո պատրաստել այն։ «Մեր փափագն է, որ դուք կարողանաք համեմատություն անել, որ դուք հասկանաք, թե ինչ վիճակում եք հիմա ու ինչ ենք առաջարկում մենք հիմա ձեզ»։
Նա խնդրեց հավաքվածներին մարդկանց ձեռքերը ծալած չնստել և նույնպես ներկայացնել, թե ինչ գործողություններ են ուզում իրականացնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ