ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ 05/10/2024 17:16 | Քաղաքական
Քվե ապահովող ընտրողները կարող են նաեւ իրենց ընտրած վարչապետին զրկել պաշտոնից,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վերջին երկու օրերին մայրաքաղաքում կտրուկ սրված ներքաղաքական իրավիճակին։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի նախաձեռնած համազգային հանրահավաքը, որին մասնակցում էր տարբեր հաշվարկներում 65.000-80.000 մարդ։Հանրահավաքում Սրբազանը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարականի պահանջը։
Քաղտեխնոլոգը արձանագրեց, որ, իսկապես, հանրահավաքը բավականին բազմամարդ էր, իսկ ոգեւորությունը՝ մեծ, ինչը տեսանելի էր։Սակայն չհամաձայնեց այն դիտարկմանը, որ հենց այդ բազմամարդությունն էր պատճառը, որ քպականները մի պահ լռություն էին պահպանում ու չէին շտապում արձագանքել։ Ա.Բադալյանի դիտարկմամբ՝ ՔՊ-ն լիդերի կուսակցությունն է ու բոլորը սպասում էին հրահանգի։
Նշենք, որ Ն.Փաշինյանի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ում հայտնվեց հրապարակում, որով հակապետական էր որակվել հրապարակում տեղի ունեցող ակցիաները, ապա արդենքպականները ֆեյսբուքում սկսեցին ֆլեշմոմբ՝ տարածելով Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ նրան ներկայացնելով որպես «լեգիտիմ» ղեկավար։
«Պարզապես հրահանգն էր այդպիսին, եթե հրահանգ իջներ, որ մի հատ սպիտակ առյուծ պետք է տեղադրեն ու գրառում անեն, այդ սպիտակ առյուծը կդնեին»,- ասաց Ա. Բադալյանը։ Արդյոք լեգիտիմության վրա շեշտադրումը չի վկայում, որ հենց իրենք են կասկածի տակ դնում այն՝ քաղտեխնոլոգը ձեռնպահ մնաց ենթադրությունից, բայց նկատեց.«Եթե լեգիտիմ ընտրվում ես, լեգիտիմությունը տարածվում է քո ընտրության ողջ ժամանակահատվածի համար՝ քվերակության օրինականության հիմքով։ Դրանից հետո, թե ի՞նչ կանես, ինչ չես անի՝ լեգիտիմ ես մինչև հաջորդ ընտրություն։Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, երբ ո մի բան ասում են ու լրիվ հակառակ գործընթաց են իրականացնում։Իրենց ընտրվելու գործընթացը եղել է սահմանադրության և օրենքների համապատասխան։Դա կապ չունի ծրագրի կատարողականի հետ, դա կապ ունի իշխանությունն ստանձնելու օրինականության հետ։ Երբ ինքն այլևս չի կատարում այն ծրագրերը, ինչի համար եկել է իշխանության կամ կորել է վստահությունը տվյալ ղեկավարի նկատմամբ, ապա ընտրողն իրականացնում է անհնազանդության ակցիաներ՝ փողոց փակել, երթեր, ցույցեր, հանրահավաքներ»։ Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ նույն այդ քվեն ապահովող ընտրողները իրենց ընտրյալին կարող են զրկել վարչապետի պաշտոնից։
Օրինակ, ինչպես հայտնի է Փաշինյանը բավականին շատ քվե էր ստացել նաեւ Տավուշում, մասնավորապես Կիրանցում, բայց այսօր կիրանցեցիները դժգոհ են նրա գործունեությունից եւ հրապարակավ հայտնում են իրենց բողոքի ձայնը։
Տեղի ունեցող անհնազանգության ակցիաները՝ տրասպորտի արգելափակման ձևերը, դասադուլները, գործադուլները և այլ միջոցառումները, բողոքի արտահայտման օրինական ձեւեր են։
«Այդ ամենն արվում է, որպեսզի նրանք միանան և անվստահություն հայտնեն երկրի վարչապետին, համաշխարհային քաղաքականության մեջ օրինական ընդունված մեխանիզմների տեսակներ են դրանք»,- նշեց Արմեն Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել