ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024 21:36 | Վերլուծություններ
Բազմաթիվ։
Վստահաբար, շատերդ գիտեք, թե ի՞նչ վախի նոպաներ է նրա մոտ ամեն անգամ առաջացնում հրաժարականի պահանջը։ Հանրային մակարդակով նրա հրաժարականի ամենամեծ պահանջը հնչել է 44-օրյա պատերազմում ծրագրային պարտությունից հետո։ Սարսափելի վախից էր, որ պարտվողականության խորհրդանիշ Փաշինյանն իր կոտրած ձեռքով ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրից հետո մտավ բունկեր և երկար ժամանակ դուրս չէր գալիս այնտեղից․․․ Հետո՝ էլի ու էլի ու էլի։ Եվ ամեն անգամվա վախերն ու մահերը եթե գումարենք, ապա կստացվի, որ փաշինյանը վեց տարի շարունակ մահվան ճիրաններից մի կերպ դուրս է պրծնում։
Հայաստանի պատմական հողի վրա ստեղծված՝ սարքովի պետություն՝ ադրբեջանի շահերի սպասարկու փաշինյանը, որ դրան լծված է իշխանության բերվելու օրվանից, երեկ, հանուն Հայրենիքի սրբազան պայքարի և հանրային շահերի արտահայտիչ Բագրատ Սրբազանի՝ հնչեցրած հրաժարականի պահանջից՝ հերթական վախի նոպան ապրեց։
Եվ երկար լռություն տիրեց։
Վախից լարված ու ջղաձգված քպականները տևական ժամանակ չգիտեին՝ ինչ անել։ Հանրապետության Հրապարակում տիրող պայքարի հուժկու թափն ու հարյուրհազարանոց պահանջը, ի հավելումն, օնլայն պահանջատերերը վախի և տագնապի էին մատնել քպականներին։
Փաշինյանական վախն առաջին «բռնողը» նրա խոսնակն էր, որի ֆբ էջում և փաշինյանների ընտանեկան թերթում հայտնված լուսանկարի և կից՝ մեկտողանոց անոտացիա հիշեցնող պատասխանից հետո, թե բա՝ «Նիկոլ Փաշինյան․ լեգիտիմ վարչապետ» փրկարար տողը քպականները ձեն-ձենի տված սկսեցին տարածել։ Ընդ որում, հիմնական թիրախը շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն էր...Սպասարկու կորպուսին հետևեցին սպասարկու լրատվամիջոցները։ Հետո՝ աղանդավարական ֆեյքերի բանակին հրահանգ տրվեց․․․
Ասել կուզեին՝ իրավիճակին տիրապետում են։ Սակայն պարզից էլ պարզ էր՝ սարսափի հերթական նոպան փաշինյանը փոխանցել էր քաղպայմանագրի ողջ թիմին։
«Ախր, ես հրաժարական տվել եմ, այն էլ՝ երկու անգամ»՝ երկու-երեք օր առաջ հերթական վախը հաղթահարելուն ուղղված՝ երկաշաշունչ ասուլիսի ժամանակ ծանոթ տեքստը կրկին արտաբերում էր քպականների առաջնորդը։
Ոչ, ձևական, ստից-մտից հրաժարականների, նիկոլական «շուստրիությունների»՝ 4 ամիս անց հրաժարվեմ, որ նորից ընտրվեմ, պարտությունը՝ շալակած՝ 2021-ին վարչական ռեսուրսին հրահանգեմ, չագուչ ցույց տամ ժողովրդին, վախեցնեմ, բանտերը՝ նետեմ, հողերը հանձնեմ ու կրկին երկարաձգեմ ՀՀ ավերը և հանուն ադրբեջանի քայլերս․․․
Եկել է հայության դեմ իրականացրած չարագործությունների համար պատասխան տալու ժամանակը։
Հայկական շահի ժամանակը։ Հրապարակը լեցուն է Հայրենիքի իրական շահառուներով․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ