ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը Երեւանում չի տիրապետում իրավիճակին, բայց Թուրքիային ու Արեւմուտքին փորձում է համոզել, որ ծրագրից հետ չի մնա. Կարապետյան 05/09/2024 16:00 | Քաղաքական
Ն․ Փաշինյանի ասուլիսը ուղղված էր մեսիջներ հասցնելուն։ Հիմնականում, ուղղված էր Հանրապետությունում ավելացող բողոքի ակցիաները վատ լույսի ներքո ներկայացնելուն։ Տեսանելի էին ուղերձներ դեպի արտաքին խաղացողներ և արտաքին շահառուներ։ «Փաստինֆոյի» եթերում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Բանախոսի դիտարկմամբ, խոսքը գնում էր նրա մասին, որ ցանկանում էր ներկայացնել, թե տիրապետում է իրավիճակին, թե սահմանազատման ապօրինի գործընթացի հանդեպ չկա հանրային մեծ բողոք և արտաքին խաղացողներին փորձում էր հավատացնել, որ գործընթացը իր ձեռքերի մեջ է և որևէ վտանգ չի սպառնում։
Ըստ բանախոսի, Ն․ Փաշինյանը փորձում է համոզել իր թիմին, քանի որ այնտեղ կան մարդիկ, որոնք իրոք հավատում են այն ամենին, ինչ ասում է Ն․ Փաշինյանը։ Այն, որ նա չի տիրապետում իրավիճակին, գիտի հենց ինքը՝ Ն․ Փաշինյանը, այլապես նման ասուլիսներ հրավիրելու խնդիր չէր ունենա։ Փորձում էր Արևմուտքին և Թուրքիային համոզել, որ ծրագրից որևէ շեղում չի լինի։
Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին, բանախոսը նշեց, որ Ապրիլյան պետրազմից հետո Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններն էին, որ շփման գծի ողջ երկայնքով պետք է մշտադիտարկման սարքեր տեղադրվեին և դա հարցեր չէր առաջացնելու, թե ով ռազմական գործողություններ սկսեց։ Ն․ Փաշինյանը, երբ հայտարարում էր, թե ամեն ինչ իր սեփական գծից է սկսում՝ առաջին հերթին քանդում էր այդ այդ իրական դիվանագիտական երաշխիքները։ Այդ սյուները, որ տեղադրվել են, որևէ կերպով չեն զսպելու Ադրբեջանի ախորժակը։
Ն․ Կարապետյանը նշում էր, թե հետաքրքիր է, ինչն է ստիպում Փաշինյանին՝ չմնալու և չտոնելու հաղթանակի օրը Մոսկվայում։ Այստեղ երկու տարբերակ կա․ նախ, Ն․ Փաշինյանի անհանգստությունն է իր իշխանության համար, քանի որ մայիսի 9-ին Բագրատ սրբազանի առաջնորդած երթը հասնում էր Երևան և երկրորդը, արևմտյան ուժերին ցույց տալը, թե ինքնիշխան և անկախ է, որ կարողանում է չմնալ հաղթանակի տոնի արարողություններին։
«Իշխանությունների մոտ լուրջ մտահոգություն կա Բագրատ սրբազանի և Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած շարժումից, որի նպատակը միավորումն ու սահմաններին տեր կանգնելն է։ Ճնշումներ են լինելու, չեմ բացառում, որ Բագրատ սրբազանին ձերբակալելու փորձ կատարվի, սակայն կարծում եմ, որ դա ցասում կառաջացնի»,- ասել է Ն․ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը