ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024 23:14 | ԼՐԱՀՈՍ
Շուրջ երկու տարի առաջ Ամիրյան փողոցում երեքի անձի սպանության փորձի վերաբերյալ քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է։ Այն քննվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, գտնվում է հիմնական դատալսումների փուլում։
Մեղադրյալի աթոռին 32-ամյա Սահակ Սահակյանն է, որը մեղադրվում է երեք անձի՝ Վահե և Արամ Կիրակոսյանների, Ռոմեո Հայրապետյանի սպանության փորձի մեջ։ Դեպքը, մասնավորապես, տեղի է ունեցել 2022թ․ ապրիլի 2-ին՝ ժամը 14,20-ի սահմաններում։ Ըստ քրեական գործի՝ Սահակ Սահակյանը Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող, իրեն պատկանող մետաղական ավտոտնակի դիմաց Վահե Կիրակոսյանի կնոջը պատկանող «Ինֆինիտի FX35» մակնիշի տրանսպորտային միջոցը կայանելու շուրջ ծագած խոսակցության ժամանակ վիճաբանել է Վահե Կիրակոսյանի հետ, ինչի ընթացքում ավտոտնակից վերցնելով փայտե մահակը, բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ դիտավորությամբ Վահե Կիրակոսյանին պատճառելով ձախ նախաբազկի զույգ ոսկրերի փակ կոտրվածք, տեղաշարժով մարմնական վնասվածք, ապա միևնույն փայտե մահակով հարվածներ է հասցրել «Ինֆինիտի FX35» մակնիշի 01 MG 070 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի տարբեր հատվածներին, դիտավորությամբ վնասելով այն, որից հետո պարզաբանման համար շենքի բակ եկած Վահե Կիրակոսյանի եղբոր՝ Արամ Կիրակոսյանի և վերջինիս բարեկամ Ռոմեո Հայրապետյանի միջև առաջացած վիճաբանության ժամանակ նախազգուշացնելով իրեն սպասելու հանգամանքի մասին, գնացել է շենքում գտնվող իր բնակարան և նրանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ վերցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերված գործարանային արտադրության «ПМ Մակարով» տեսակի 9x18 տրամաչափի ակոսափող ատրճանակը՝ լիցքավորված առնվազն յոթ փամփուշտներով, իջել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 5-րդ շենքի բակ, որտեղ ատրճանակը պահելով հավաքված Արամ և Վահե Կիրակոսյանների, Ռոմեո Հայրապետյանի, նույն շենքում տեղակայված «Երևան Պանդոկ» ռեստորանի աշխատակիցներ՝ Արտակ Վարդգեսի Առաքելյանի, Հայկ Արտյուշայի Հովհաննիսյանի, ռեստորանում պահնորդական ծառայություն իրականացնող Կարեն Թադևոսի Ղարիբյանի ուղղությամբ՝ արձակել է երեք կրակոցներ, որից հետո վերջիններս դիմել են փախուստի տարբեր ուղղություններով, իսկ Սահակ Սահակյանը հետապնդել է փախուստի դիմող Արամ Կիրակոսյանին և նրա հետևից կատարել է ևս մեկ նշանառու կրակոց, ինչի հետևանքով Արամ Կիրակոսյանը վնասվածք է ստացել՝ սրունքի շրջանում, իսկ Ռոմեո Հայրապետյանին պատճառվել է ձախ զսպատեղի հրազենային վիրավորում ձևով մարմնական վնասվածք։
Այժմ Սահակ Սահակյանը մեղադրվում է Արամ Կիրակոսյանի, Վահե Կիրակոսյանի և Ռոմեո Հայրապետյանի սպանության փորձի մեջ։
Ինչպես արդեն նշվեց՝ գործն արդեն դատաքննության փուլում է, հարցաքննվում են գործով անցնող վկաները։ «Փաստինֆո»-ն, սակայն, ահազանգեր է ստացել, որ 32-ամյա Սահակ Սահակյանը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, թույլատրել է նրան մեկնել ՀՀ-ից՝ հանգստի նպատակով։
Լուսանկարում՝ դատավոր Ժորա Չիչոյանը
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ