ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024 20:34 | Վերլուծություններ
Տարբեր հարթակներում ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը արդյոք հիշու՞մ է 2004 թվականի փետրվարի 19-ի գիշերվա մասին։ 2004-ի հենց այդ օրն էր, որ Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած Ադրբեջանի զինված ուժերի սպա ռամիլ սաֆարովը, մասնակցելով ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, թաքուն մտավ նույն ծրագրի շրջանակում Հունգարիայում գտնվող Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարեց քնած հայ սպային:
2006թ. ապրիլին սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը թեպետ բազմիցս հայտարարել էր սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, այնուհանդերձ, 2012թ. օգոստոսի 31-ին սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահ ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Այս քայլի պատասխանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չուշացավ։ Նույն օրը պաշտոնական Երևանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:
Սա՝ ի գիտություն Հայաստանի ներկա իշխանության և դիվանագիտության․․․
Բայց գանք նոր իրողություններին։
Իսկ նոր իրողությունները մեկը և երկուսը չեն․․․ Պարզվում է, Հունգարիայի վերաբերմունքը առ Հայաստան ոչ միայն բարեկամական չէ, այլև՝ թշնամական է եղել և շարունակում է մնալ այդպիսին։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ Հունգարիան վետտո է դնում Եվրոպական Միության կողմից Հայաստանին հատկացվող 10 միլիոն եվրոյի նախագծին՝ պնդելով, որ նախագծի մեջ ներառվի նաև ադրբեջանի անունը։
Իսկ ի՞նչ է անում սրան ի պատասխան Հայաստանը։
Հայաստանը պաշտոնական մակարդակով աչք է փակում՝ անպատասխան թողնելով Հունգարիայի այս՝ ըստ էության, թշնամական քայլը։ Բնականաբար, Գուրգեն Մարգարայանին ադրբեջանին արտահանձնելու փաստը ևս մոռացության տալով․․․ Խաղաղություն, եղբայրություն և ստրկական լռություն․․․
Բայց սա բնավ էլ ամբողջը չէ։ Քանզի Գուրգեն Մարգարյանին սպանող բորենի սաֆարովին՝ Հունգարիայի կողմից՝ ադրբեջանին արտահանձնելուց հետո այդ պետության հետ պաշտոնապես խզված հարաբերությունները ներկա իշխանության կամոք, պարզվում է՝ ակտիվ նորոգման գործընթացում են։
2024-ին է սկսվել Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացը, ընդ որում, այս համատեքստում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 2024-ի փետրվարին Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հուշագիր է ստորագրել երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Ավելին, նա այդ պետության փոխվարչապետին Երախտագիտության մեդալով է պարգևատրել ՝ հայ-հունգարական հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ավանդի համար։
Ահա այսպիսի բաներ, ադրբեջանի բարեկամը քպական իշխանության բարեկամն է, որքան էլ որ վերջինս մերժողաբար տրամադրված լինի ՀՀ-ի հանդեպ։ Բնականաբար, ո՛չ ադրբեջան-Հայաստան, ո՛չ էլ՝ Հունգարիա-Հայաստան հարաբերությունները նորմալ, հավասարության սկզբունքով հիմնված համարել չի կարելի։ Ինչ խոսք, իրավիճակն ավելի ծանր ու վիրավորական է, քան՝ մեր գործածած բառապաշարը։
Եվ կամ՝ որքանո՞վ կարելի է այսօր, մեր օրերում անվտանգ համարել Հայաստանցի ռազմական բժիշկների մասնակցությունը՝ ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը։ Պն մամլո ծառայության ծանուցմամբ՝ Հայաստանցի ռազմական բժիշկները Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցում են ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը։
Ի վերջո, Հունգարիան այն նույն պետությունն է, որը տարիներ առաջ չկարողացավ ապահովել հայ սպայի անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ