Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:09  |  Դատական ռեպորտաժներ

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի վերաբերյալ գործով դատաքննությունն ՍԴ-ում ավարտվեց։ Սահմանադրական դատարանը՝ Արման Դիլանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատավոր Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը եզրափակիչ ելույթում պնդեց, որ ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նորմն ինքնին հակասահմանադրական է։

«Ընդունենք՝ դատավորի կողմից 2007թ․ կատարվում է կարգապահական խախտում։ Այդ պահին գործող օրենսդրությամբ նախատեսված են մի շարք առիթներ, որոնք թույլ են տալիս կարգապահական վարույթներ հարուցել, միաժամանակ, օրենսդիրը սահմանում է մեկ տարի ժամկետ՝ վարույթ հարուցելու համար։ Անցնում է մեկ տարի ժամկետ և լիազոր մարմինը վարույթ չի հարուցում, հիմա հարց է՝ առաջանում՝ արդյոք դատավորի կողմից թույլ տրված խախտումից հետո մեկ տարվա ժամկետն անցնելու պահից՝ դատավորի մոտ իրավաչափ ակնկալիք չի առաջանում, որ այլևս այդ՝ 2007թ կատարված խախտման համար վարույթ չի կարող առաջադրվել։ Պատասխանը միանշանակ դրական է»,- ասաց Ամիրխանյանը՝ հավելելով, որ տարիներ անց օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, որի դեպքում ոչ միայն պարզապես առիթ է նախատեսվում, այլև՝ իրավական նախադրյալներ են ստեղծվում՝ նոր առիթի օգնությամբ վերստին քննարկման առարկա դարձնել՝ արդեն իսկ ժամկետներն անցած նախկինում կատարված արարքի իրավաչափությունը․ «Նման տրամաբանությամբ կարելի է նոր առիթներ նախատեսելով մշտապես օրակարգում պահել հեռավոր անցյալում կատարված խախտումները՝ 20-30 -40 տարի առաջ»։

Ամիրխանյանը հիշեցրեց՝ դատավորի կարգավիճակը վատթարացնող նորմերը չեն կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար, այն հակասահմանադրական է։ Բացի այդ, Ամիրխանյանն ընդգծեց, որ օրենսդրությունը նախատեսում է բավարար գործիքակազմ՝ խախտումը հայտնաբերելու, վարույթ հարուցելու համար և եթե դա չի արվում, ապա իրավաչափ չէ, որ լիազոր մարմինն այն կատարի ՄԻԵԴ ակտի կայացումից հետո։

«Դա պարարտ հող է ստեղծում, որ ՄԻԵԴ-ում ոչ պատշաճ պաշտպանություն կազմակերպած, իրականացրած պետության լիազոր մարմնի համար՝ ամբողջ ՄԻԵԴ ակտի կայացման պատասխանատվությունը բարդել դատավորի վրա՝ ինչպես տվյալ դեպքում։ Պատշաճ պաշտպանություն չի իրականացվում, ՄԻԵԴ առջև չի բացահայտվում գործի բոլոր փաստական և իրավական ասպեկտները, արդյունքում՝ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել, սակայն եթե բացահայտվեր, ապա մենք վստահ ենք, որ կունենայինք բոլորովին այլ ՄԻԵԴ ակտ։ Արդյունքում՝ ամբողջ մեղքը բարդում են դատավորի վրա»,- ասաց Ամիրխանյանն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ում դատավորը մասնակից չէ դատավարությանը։
Բացի այդ, Ամիրխանյանը նկատեց, որ չափից երկար ժամկետ է նախատեսվել՝ վարույթի հարուցման հարցի կարգավորման համար և որ այդ կարգավորումը հակասում է դատարանի անկախության սկզբունքին, ավելին, չափից երկար ժամկետի սահմանումը ինքնանպատակ է դարձնում՝ դատավորին նման երկար ժամկետ անց պատասխանատվության ենթարկելը և այն չի ծառայում պատասխանատվության խնդիրներին․ «Նման գործելաոճը խաթարում է վստահությունը դատական համակարգի նկատմամբ, քանի որ ստացվում է, որ ոչ պատշաճ, ոչ պրոֆեսիոնալ դատավորը կարող է 30 տարի անընդմեջ վճիռներ է կայացնում, արդարադատություն իրականացնել։ Դա արդյո՞ք կարող է բարձրացնել դատարանների նկատմամբ հանրային վստահությունը, բնականաբար՝ հակառակը, կարող է զրոյի հավասարեցնել»։

Դատավորի ներկայացուցիչը նկատեց նաև, որ անցումային դրույթով նախատեսվել է, որ նշված նորմերը կարող են հետադարձ ուժ ունենալ՝ միայն մինչև 2020թ․, այսինքն՝ միայն 2020թ․ մայիսի 2-ից հետո կայացած վճիռները կարող են հիմք լինել վարույթի հարուցման համար։

Ամիրխանյանի խոսքով՝ նշված նորմերին իրավակիրառ պրակտիկայում ԲԴԽ-ի կողմից հակասահմանադրական մեկնաբանություն է տրվել։

«Մասնավորապես, դատավորի արարքը չի կարող որակվել որպես մարդու իրավունքների հիմնարար խախտում, ինչպես նաև՝ չի կարող հանգեցնել դատական իշխանության հեղինակազրկմանը, քանի որ այն համապատասխանում է Վճռաբեկ դատարանի դատական պրակտիկային, որը ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել, հակառակը՝ հակասահմանադրական է ճանաչվել դրա հակառակը»,- նշեց Ամիրխանյանը՝ արձանագրելով, որ իրավակիրառ պրակտիկայում նշված նորմերը ԲԴԽ կողմից մեկնաբանվել են այնպես, որ ստացել են հակասահմանադրական բովանդակություն։ Եզրափակից ելույթով հանդես եկավ նաև պատասխանողի ներկայացուցիչը։

Լսելով կողմերին՝ ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ հունվարի 26-ին՝ 2015թ․ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա՝ 15 տարի առաջ իբրև թույլ տրված ենթադրյալ խախտման համար։ Հատկանշական է, որ ԲԴԽ-ում հենց գործի քննության ընթացքում դատավորի ներկայացուցիչը բարձրաձայնել էր ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ վարույթների հարուցման, 15 տարվա վաղեմությամբ և անձի կարգավիճակը վատթարացնող կարգավորմանը հետադարձ ուժ տալու սահմանադրականության հարցը, այդուհանդերձ, ԲԴԽ-ն խնդիր չի տեսել և չի կասեցրել վարույթը։

Այժմ դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա դ իմումը քննվում է առաջնահերթության կարգով, ինչպես նաև՝ ՍԴ ներկայացված դիմումով վիճարկում է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման կարգավորումները։ Սուրեն Անտոնյանը, մասնավորապես, ՍԴ ներկայացված դիմումով խնդրում է՝ «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի» 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ինչպես ինքնին, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և 144-րդ հոդվածի 1.1-րդ մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Դիմումի քննությունը տևական ժամանակ ձգձգվում էր, փոփոխվել էր զեկուցող դատավորը, ինչպես նաև՝ քննության կարգը։ Մասնավորապես, ի սկզբանե զեկուցող էր նշանակվել Արթուր Վաղարշյանը, սակայն հետագայում որոշում է կայացվել զեկուցող նշանակել Էդգար Շաթիրյանին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:05 03/05/2024  |  Դատական ռեպորտաժներՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը
20:27 15/09/2023  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն գրավոր ընթացակարգով կքննի Սուրեն Անտոնյանի դիմումը
08:37 25/07/2023  |  ՄամուլՄԻԵԴ-ը մինչեւ սեպտեմբեր պատասխան է ակնկալելու. «Հրապարակ»
21:21 30/06/2023  |  ԼՐԱՀՈՍԴռնփակ և դռնբաց դատական նիստերի տարբերությունները. դատավարություն ըստ ԲԴԽ-ի․ Անտոնյան
17:03 20/06/2023  |  ՄեկնաբանությունԴատավորների եվրոպական միության գնահատականները ԲԴԽ-ի քաղաքականացված լինելու վերաբերյալ ճիշտ էին և հաստատվեցին. Անտոնյանի դիտարկումները
16:28 16/06/2023Իրեն դատական համակարգի սեփականատեր համարող անձը չի հասցնի 2013թ. սցենարով կոռուպցիայի մասին սենսացիոն հայտարարութուն անելով փախչել. Սուրեն Անտոնյան
10:38 03/06/2023  |  ՄամուլՈ՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը. «Փաստ»
10:02 05/02/2023  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին ՄԻԵԴ վճիռը, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին. դա կոչվում է «բեսպրեդել». Արթուր Գրիգորյան
13:49 27/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻրավունքի եւ խայտառակության այս պայքարը կտեղափոխվի նոր հարթակներ՝ Սահմանադրական, գուցե՝ նաև Եվրոպական դատարան
17:01 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿառավարության անգործության համար մեղավոր են հանում դատավորին՝ դադարեցնելով նրա լիազորությունները. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)

Արխիվ

[]