ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024 20:33 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն չունի՝ արդյոք հարցաքննվել են Հակոբ Ասլանյանին տրանսպորտում «հակայահ վիժվածք» ասելու գործով ձերբակալված Սամվել Վարդանյանին ՔԿ-ից ՁՊՎ ուղեկցած երկու ոստիկանը, որոնք միայնակ են թողել Վարդանյանին ՝ իբրև բնական կարիքները հոգալու համար, ինչին էլ հաջորդել է խոշտանգումը։
Մասնավորապես, Աննա Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք հարցաքննվել են այդ անձինք, ինչպես նաև՝ արդյոք հայտնաբերվել են դիմակավորված անձինք, ինչին ի պատասխան Վարդապետյանը նշեց՝ տեղյակ է, որ վարույթ է նախաձեռնվել, սակայն ինքը բոլոր վարույթներն անգիր չգիտի, չի կարող ասել, թե ինչ վարութային գործողություններ կան, ուստի՝ առաջարկեց գրավոր հարցում իրականացնել։ Պատգամավորն անդրադարձավ նաև լրագրողների նկատմամբ բռնության դեպքին՝ զուգահեռներ անցկացնելով, որ Արթուր Սուքոյանի դեպքում կալանք է կիրառվել, այլ դեպքերում՝ ոչ։
Մասնավորապես Գրիգորյանը բերեց Հակոբ Արշակյանի օրինակը, որը բռնություն էր կիրառել մեկ այլ լրագրողի նկատմամբ և որևէ իրավական հետևանք այն չի ունեցել, բացի այդ հիշեցրեց լրագրողներ Անի Գևորգյանի, Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքերը։
«Շատ պարզ հարց եմ տալիս, եթե մի դեպքում կալանավորվում է, ապա մյուս դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում»,-հարցրեց Աննա Գրիգորյանը՝դիմելով դատախազին։
Վերջինս էլ արձագանքեց՝ նշելով, որ քննչական մարմինը ներկայացրել է կալանքի հիմնավորումները։
«Ըստ էության բոլորը տեսել են տեսանյութը, նախաքննությունը նման տվյալներ չի տիրապետում, որ միջանձնային հարաբերություններով է պայմանավորված, այլ կոնկրետ լրագրային որոշակի գործընթացներով է պայմանավորված»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանի դեպքին, ապա Վարդապետյանը նշեց, որ այդ ժամանակ ինքն իրավապահ համակարգում չի եղել, բայց տեղյակ է, որ լրագրողի կողմից սադրիչ գործողություններ են եղել։
«Էն ինչը, որ դուրս էր մնացել կադրից, թե ինչու էր պարոն Արշակյանը նման կերպ արձագանքել։ Այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չէ։ Նախորդ դեպքը, երբ անձը կալանավորված է, կապված է լրագրական գործունեության հետ և կոնկրետ անձը պիտակավորում է իրականացրել անձին՝ «սրբապիղծ» անվանելով։ Արշակյանի դեպքում միջանձնային, ոչ թուլատրելի բառակապակցության, պարոն Արշակյանից ներողություն եմ խնդրում, հայհոյանքին ի պատասխան վարքագիծ է եղել և միջանձնային հարաբերություններ»,-հայտարարեց Աննա Վարդապետյանը։
Աննա Գրիգորյանն էլ զարմանքով արձագանքեց. «Չափազանց զարմացած եմ ձեր այն հիմնավորումից, ըստ որի՝ լրագրողն ինչ-որ բան է արել, որի դիմաց Հակոբ Արշակյանը բռնություն է կիրառել, այսինքը՝ Դուք արդարացնում եք բռնությունը։ Արշակյանի բռնությունը չի կարող արդարացված լինել, ինչպես այլ բռնությունները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ