ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024 10:55 | ԼՐԱՀՈՍ
«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել է զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս հրամանատարությունից ես խնդրեցի և պահանջեցի հավելյալ ուժեր եւ միջոցներ հատկացնել զորամասն արտաքին աշխարհին կապող Թարթառ գետի վրա տեղակայված երկու երկաթբետոնե կամուրջները պաշտպանելու համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի նախկին հրամանատար Կարեն Ջալավյանը :
Նա որոշ մանրամասներ պատմեց պատերազմից. «Երրորդ օրը ԵԿՄ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդից մեկ հատուկ նշանակության վաշտ՝ մոտ 100-հոգանոց, տեղակայվեցին Վահե-1 եւ Վահե-2 կամուրջների պաշտպանության համար: Երբ պատերազմի 7-րդ օրը հարեւան զորամասը հակառակորդն ամբողջությամբ գրավեց՝Մատաղիս բնակավայրը ևս, ես իջա, որ տեղում իրավիճակը հասկանամ, զորամասի աջ թևում, որպեսզի հանկարծ շրջափակման մեջ չընկնենք: Վահե-1 անցակետում, որտեղ տեղակայված էր վաշտից մի խումբ, այդ թվում Արման Պետրոսյանը, երջանկահիշատակ Մենուա Հովհաննիսյանը, որ նահատակվեց եւ հետո արժանացավ Արցախի հերոսի կոչման, ես խնդիր առաջադրեցի, որպեսզի խմբի տղաներից հարձակողական գործողությունների համար տղաներ առանձնացնեն:
Ինքն ու Մենուան իրենց համաձայնությունը տվեցին եւ հայտնեցին, որ պետք է համագործակցեն վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանի հետ եւ պատասխանը երեկոյան կփոխանցեն: Դա ամսի 2-ի ժամը 5-ն էր, երբ Մատաղիսի զորամասն ամբողջությամբ անծանոթ ճանապարհով հետ էր նահանջում դեպի նոր տեղակայման վայր: Հաշվի առնելով, որ իրենց զորամասին ծանոթ ճանապարհը՝ Մատաղիսից դեպի Մարտակերտ հակառակորդն արդեն վերցրել էր ուղիղ նշանառության տակ, հրթիռահրետանակոծում էր տանկերով, լեռնային, անտառային այլընտրանքային ճանապարհով էր զորքը հետ քաշվում եւ մեծ էր այդ վաշտի տղաների գործունեությունը, որոնք կազմակերպեցին Մատաղիսի զորամասի հետ նահանջը, որովհետեւ անծանոթ տեղամասում, թե՛ սպայական կազմը, թե՛ կամավորները, մոլորվել եւ լճի մի ափով էին գալիս, մի մասը՝ մյուս կողմով: Տղաները առաջանում էին խմբերով :
Ամսի 2-ին պայթեցվեցին այդ երկու կամուրջները, որ հակառակորդն առաջխաղացում չունենա այդ երկու ուղղությամբ, բայց պայթեցումից հետո 7-րդ, 8-րդ օրը, անտառներում մոլորված Մատաղիսի զորամասից զինծառայողներ էին դեպի մեր զորամաս գալիս:
Ամսի 3-ին, երբ կամուրջները պայթեցված էին, անձնակազմի խնդիր ունեինք, ես խնդրեցի վաշտի հրամանատարին, որ վաշտը տեղակայենք առաջնագծին մոտ բնագծում՝ հակառակորդի հետագա գործողությունները զսպելու եւ պաշտպանությունն ամուր կազմակերպելու համար: Վաշտի 100 հոգուց 35 հոգին համաձայնեցին, մասնակցեցին եւ պաշտպանողական, եւ հարձակողական գործողություններին: հարձակողական գործողություններից մեկի ժամանակ 4 հոգու հետ միասին նահատակվեց նաև Մենուան՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:
Մինչեւ հոկտեմբերի 24-ը Արմանը խմբի տղաների հետ միասին իմ հանձնարարությամբ ցանկացած կետում, երբ իրավիճակը լարվում էր, ես վստահ էի, որ Արմանի գլխավորությամբ խնդիրները պատվով են իրականացնում:
Ամսի 24-ին հարավ-արեւմտյան ուղղությամբ հակառակորդը առաջնագիծը ճեղքել եւ առաջանում էր դեպի Շուշի, առաջապահ ստորաբաժանումները արդեն գտնվում էին Ավետարանոց բնակավայրում, իսկ այդտեղից դեպի Շուշի ընդամենը օդով 15 կմ է: Վերադաս հրամանատարության կողմից մենք խնդիր ստացանք, որ մեկ վաշտ ուղարկենք Շուշի-Սղնախ ուղղություն: Վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանը իր պատրաստակամությունը հայտնեց իր 13 հոգանոց խմբով մեկնելու նշված ուղղությամբ: Արմանը ևս այդ խմբի կազմում մեկնեց: Մինչեւ նոյեմբերի 10-ը, եռակողմ խայտառակ այդ հայտարարության օրը, Արմանը գտնվում էր նշված բնագծում տարբեր ստորաբաժանումների հետ: Ցավո՛ք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին:
Պատերազմից հետո Արմանը մնաց Արցախում, ծառայեց մեկ այլ կառույցում, իր փորձն ու գիտելիքները փոխանցելու նշված ստորաբաժանման անձնակազմին: Պատերազմից հետո նա պարբերաբար այցելու էր մեզ, բարեկամական կապ էր ստեղծվել իմ ու իրենց միջեւ: Համարձակ էր, վստահ, իսկ դա միշտ պետք է զինվորականի առաջին ուղեկիցը լինի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել