ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024 18:27 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ:
Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ հանգում են եզրակացության, որ տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման իմաստով մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն ունեն էական առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա խորհրդակցության նպատակն է նաև պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներ են գործում ՀՀ-ում, ինչքանով են այդ մեխանիզմները գործում և մեր երկիրն ինչքանով է կարողանում պաշտպանել մտավոր սեփականությունը:
Զեկույցով հանդես է եկել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով գրասենյակի հիմնական գործառույթները՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ընդունումն ու փորձաքննության անցկացումը, պետական գրանցումը, արտոնագրերի և վկայագրերի հանձնումն ու նշված օբյեկտների պետական գրանցամատյանների վարումը, ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի և իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցումը:
Վարչապետին է ներկայացվել նաև 2021-2023 թվականների գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների գրանցման հայտերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգով (Մադրիդյան համակարգ) Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային հայտերի քանակը:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
Քրիստինե Համբարյանը նշել է, որ խնդիրը լուծվել է դատարանում՝ ի օգուտ իրավատիրոջ, իսկ գրանցումը ճանաչվել է անվավեր: Գրասենյակի ղեկավարի խոսքով՝ այժմ խնդրահարույց գրանցումներ չունեն, նաև գործող օրենքը թույլ չի տալիս խնդրահարույց գրանցումներ: «Մենք լուծել ենք դա նաև օրենքով: Այսինքն՝ մենք նայում ենք օգտագործումը: Անբարեխիղճ գրանցումները կանխել ենք, ստեղծվել է մեխանիզմ»,- ասել է Քրիստինե Համբարյանը:
«Արդյունաբերական դիզայնի, գյուտի հետ կապված մարդն ինչի՞ համար է շահագրգռված բերի, գրանցի, որպեսզի հետագայում որևէ մեկը դա իրենից չվերցնի և չօգտագործի: Հիմա մեր մեխանիզմները բավարա՞ր են, երբ մենք գրանցում ենք՝ դրա պաշտպանության լիազորությունն ո՞ւմն է, պետությա՞նը»,- հարցրել է վարչապետը:
Գրասենյակի ղեկավարը նշել է, որ պաշտպանության լիազորությունն իրավատիրոջն ու պետությանն են միաժամանակ: «Պետությունը ստեղծում է մեխանիզմներ, իսկ իրավատերն այնքան իրազեկված պետք է լինի, որ իր իրավունքներին իրազեկ լինի ու դիմի համապատասխան մարմիններին: Մենք ունենք Ոստիկանությունում ստորաբաժանում, որը զբաղվում է նաև մտավոր սեփականության խախտումներով: Ունենք մաքսային մարմնում գրանցամատյան, որտեղ օրինակ՝ իրավատերերը գրանցում են իրենց ապրանքային նշանները, օտարերկրյա ընկերությունների մասին է խոսքը, եթե ապրանք է ներկրվում այդ անվանմամբ, մաքսավորը պարտավոր է այդ ապրանքը կանգնեցնել և կապվել իրավատիրոջ հետ ստուգելու՝ օրինակա՞ն ներկրվող արտադրանք է դա, թե՝ ոչ, իսկ երկրի ներսում արդեն՝ Ոստիկանությունն ու դատարանները»,- ասել է Գրասենյակի ղեկավարը:
Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ 2023թ. մայիսի 17-ից հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգում ներդրվել է գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի նյութերը 3D մոդելների միջոցով ներկայացնելու հնարավորություն: Այդ մոդելի շնորհիվ հայտատուները կարող են ներկայացնել հայտերը 3D մոդելների կիրառմամբ:
Հաշվետու տարում Մտավոր սեփականության գրասենյակը միացել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակին: Շարունակվում են մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հայտերի և դրանց ամբողջ գործավարությանը վերաբերող փաստաթղթերի թվայնացման աշխատանքները:
Վարչապետին են ներկայացվել նաև 2021-2023 թվականների ընթացքում իրականացրած օրենսդրական բարեփոխումները: Մասնավորապես՝ ուժի մեջ են մտել «Արտոնագրերի մասին» «Արդյունաբերական դիզայնի մասին» նոր օրենքները, ինչպես նաև «Աշխարհագրական նշումների մասին», «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: ՀՀ կառավարության կողմից հաստատվել են թվով 14 ենթաօրենսդրական ակտեր: Շրջանառության մեջ է դրվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքը, որը մշակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ համատեղ: Միաժամանակ տեղեկացվել է, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ ստացվել են գերատեսչություններից առաջարկություններ, որոնք շուտով կամփոփվեն և նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի կառավարության քննարկմանը:
Նշվել է, որ գրասենյակն իր մատուցած ծառայությունների դիմաց՝ մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն: Նախորդ տարվ գանձված տուրքերի ծավալը կազմել է 687,5 մլն դրամ՝ 2022 թվականի 614 մլն դրամի դիմաց: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ բյուջե այլ ֆինանսական մուտքեր են ստացվում գրասենյակի կողմից՝ միջազգային հայտերի փորձաքննության անցկացման համար: Ֆինանսական այլ միջոցները գոյանում են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 27.02.1996թ.-ից), Ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 25.12.1991թ.-ից) և Հաագայի Համաձայնագրի Ժնևյան Ակտի (Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 13.07.2007թ.-ից) դրույթներով սահմանված կարգերով։
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ սա նաև որոշակի դժգոհություն է բերում և այդ առումով պետությունը նույն երգիչների համար պետք է լրացուցիչ աղբյուր ապահովի՝ օրենքի համապատասխան ռեստորաններից պահանջելով պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին: «Սա իրականում երկրի դասի և երկրի մակարդակի մասին է: Հիմա, եկեք տեսնենք, թե մենք այս ոլորտում ինչ խնդիր ունենք: Միջազգային կազմակերպությունները, խոշոր բրենդները մեզ անընդհատ ահազանգում են, ընդ որում՝ մենք միշտ էլ ասել ենք, որ այս հարցը պետք է լուծվի, բայց նաև հասկանալով, որ մենք դա մի գործողությամբ չենք կարող լուծել, որոշակի քաղաքական խնդիր ենք առաջադրել, որ լուծվի ժամանակի մեջ: Սա երկրի հեղինակության հարցն է: Եվ ես զգում եմ, որ նախ այս օրակարգի լրջությունը մեզանում բավարար չափով ընկալված չէ և առաջին հերթին, ինձ թվում է, պետք է այս ընկալումը ստեղծել: Կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր բաներից մեկը նորից հանրային կոմունիկացիան է: Նախ պետք է հասնել նրան, որ այս խոսակցությունը վայրի չհնչի հանրապետությունում, որտեղ այս մասին խոսեն՝ մարդիկ առնվազն սկսեն գլխով անել, որ կա այդտեղ պրոբլեմ, եկեք լուծենք»,- ասել է վարչապետը:
Նշվել է նաև, որ գրասենյակը խորացրել և ամրապնդել է համագործակցությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Եվրոպական Միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) Եվրասիական արտոնագրային կազմակերպության (EAPO), և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ, մասնակցել է ոլորտում կազմակերպված միջազգային վեհաժողովների, նիստերի, աշխատաժողովների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտում առկա խնդիրներին, ներկայացվել են առաջարկություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է գրասենյակի կողմից աշխարհագրական տեղանունների գրանցման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը և հանձնարարել ոլորտի զարգացման նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մշակել համապատասխան ռազմավարություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից