ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024 18:23 | ԼՐԱՀՈՍ
«Կուզեմ արյան գետեր հոսեն»՝ դեռ չորս տարի առաջ ոստիկանությանն իր ծննդավայրի մարդկանց պատժելու հանձնարարություն տվող արյուն տենչացողն այն նույն անձն է, ով այսօր Արմավիրի սևբերետավորներին ուղարկել է Կիրանց գյուղ՝ գյուղն օղակի մեջ առնելով՝ Կիրանցի բնակիչների կամքը կոտրելուն ուղղված գործողություններ իրականացնելու։
Այդ չարանենգ գործողությունների համատեքստում է Բագրատ Սրբազանի մուտքը գյուղ արգելելը, մինչդեռ Կիրանցի գյուղացիների ՝ իրենց բնօրրան-հայրենիքում ապրելու իրավունքը աստվածային և սրբազան է։ Անպատկերացնելի է, որ Աստծո՝ արդարության և բարության խոսքը մարդկանց ներկայացնող, պարզաբանող անձը մարմնավորող Տավուշի սրբազանը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց գյուղ մտնելու և իր հոտի մարդկանց հետ հանդիպելու, նրանց որպիսությունն իմանալու համատեքստում այսօր սևբերետավորների պատնեշի է հանդիպել։ Իրականում՝ հայ մարդուն, քրիստոնեական վարքաբանությանը անհարիր պահվածքի մասին է խոսքը, որպիսին սևբերետավոր ոստիկանը դրսևորեց Բագրատ Սրբազանի հետ երկխոսության ժամանակ։
Որտեղի՞ց իմանան իրենց տան, հողի և հայրենիքի համար պայքարողներին ճնշելու եկած սևբերետավոր, նաև՝ անսիրտ և անհոգի ոստիկանները, որ երեք տասնամյակ առաջ Հայաստանի Կիրանց, Ոսկեպար գյուղերի համար ինչ մարտեր են մղվել մեր իրապե՛ս հայրենանվեր ոստիկանների ջանքերով։
Այն ժամանակ ոստիկանը երկիր և պետություն պահող էր, մինչդեռ այսօր պետությունն ու պետականությունը, ՀՀ քաղաքացին արժեք չեն ներկայացնում քպական իշխանության «բարեփոխված» ոստիկանների՝ սև ու կարմիրբերետավորների համար․․․
Այն, ինչ այսօրվա ոստիկաններն իրականացնում են Կիրանցում, ոչ այլ ինչ է, քան՝ ահաբեկչություն տեղի ժողովրդի նկատմամբ։
Հրաման ու հրահանգ տվողը, թե՝ կուզեմ արյան գետեր հոսեն, այսօր էլ նույնն է:
Ոստիկանական ուժերին դուխ տվող սույնը՝ նույնն է։ Ո՞վ են էս անպատիվները, որ արատավորելով հայ ոստիկանի անունը՝ բռնի ուժ են գործադրում ՀՀ արժանապատիվ քաղաքացիների, Կիրանցի՝ սեփական տունն ու գյուղը պաշտպանող հայի հանդեպ: Տավուշի հոգևոր հովվի առջև պատ են կազմում՝ արգելելեվ հանդիպել իր իսկ հոտին։
Ոստիկաննե՛ր, սև ու կարմիր բերետավոր, դուք կոչված էք ՀՀ քաղաքացու անվտանգությունը պաշտպանել, դա՛ է ձեր թիվ մեկ գործառույթը։ Պետությունը մի նույնացրեք իշխանության /ընդ որում, թրքահպատակ / հետ, ձեզ ստրկական կախվածության մեջ մի դրեք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ