ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության 04/30/2024 14:15 | Վերլուծություններ
Արդեն մի քանի օր է Տավուշի գյուղերում ապրող հայ մարդը, հայ գյուղացին իրեն հասկացված է զգում, իր կարծիքը, իր հողուջրի, իր տան տերը լինելու, իր պապենական հողի համար պայքարելու պատրաստակամությանը ոգևորող, սատարող ուժ է իր թիկունքին զգում։ Այդ ոգեղեն զորությունը, այդ ուժը, զգացողությունը ներարկողը, փոխանցողը Հայ Առաքելական Եկեղեցին է, որի զորավոր ուժն ազգն իր պատմության տարբեր ժամանակահատվածներում զգացել ու տեսել է։
Այսօր էլ մենք ականատեսն ու վկան ենք, որ ազգային պետության չգոյության պայմաններում եկեղեցին ազգը համախմբող գործոն որպես իր դիրքում է։ Բայց․․․
Այսօր ամենացավալին այն է, որ պետության ղեկին հայտնված ուժերը ոչ միայն ապազգային են, այլև՝ մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության և հայ ազգի։
Իսկ նման իրավիճակում ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից։ Ինչ խոսք, ժողովրդի մեղքը չէ, որ իշխանությունը և պետությունը հաճախ նույնացնում է։
Ընդ որում, նույնացումը մեծապես պայմանավորված է հենց պետության պաշտպանական և անվտանգային գործառույթներով, որոնք ներկա իշխանությանը նախորդող շրջանում որպես վահան պաշտպանել են մեզ։ Այս հարցն, իհարկե, հեշտ չէ պարզ քաղաքացու համար, քանի որ այսօր վերջինս բարդագույն վիճակի առջև է կանգնած, որպիսին նախորդ տասնամյակներում չի տեսել։ Հայոց պետությունը և պետականությունը՝ հակահայ իշխանությունից տարանջատելու խնդրի առաջ․․․
Բնականաբար, Եկեղեցին հայկական ոգի և հոգի, ուժ և զորություն է տալիս, վստահ ենք, և՛եկեղեցին, և՛ մեր հոգևոր դասը հարկ եղած դեպքում՝ զենք էլ կվերցնեն հայրենիքի հանուն․․․
Հարց է ծագում՝ իսկ այդ դեպքում խորհրդարանային Հանրապետություն Հայաստանում ի՞նչ գործառույթ ունի ներկա իշխանության քաղաքականությունը մերժող քաղաքական ընդդիմությունը։ Ի դեպ, ոչ միայն խորհրդանական ընդդիմությունը, այլև՝ ԱԺ-ից դուրս գտնվողը։
Այն, որ 44-օրյա պատերազմի պարտությունը, հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստը, Արցախի հանձնումը ներկա կոլլաբորացիոնիստական իշխանության ուսերին է, որը պարտվողականության խարանն առայսօր կրելով հրաժարական չի տալիս՝ ակնհայտ է, և այս փաստը հայ հանրության մեջ արդեն շատերն են գիտակցել։
Բայց արդյո՞ք հայաստանյան ընդդիմությունը ներկա վիճակի համար չունի մեղքի ի՛ր բաժինը։ Ի վերջո, վերջինս ժողովրդի ստվար բազմություններ քանիցս երկա՜ր քայլեցնելուց հետո տուն ուղարկեց՝ բաց թողնելով ապազգային իշխանությանը գահընկեց անելու պայքարի բազում փուլեր․․․
Ի վերջո, ոչ միայն ընդդիմությունը, այլև՝ հայ հանրությունը, այդ հանրության տարբեր շերտերը, որոնք տարբեր առիթներով հանդես են գալիս որպես իշխանության այս կամ այն հակապետական, հակահայ քայլերին ընդդիմացող հատվածներ, սակայն համընդգրկուն պայքարի պատրաստ չեն, ավելին, իրենց հուզող խնդիրը, ասենք՝ կոնսերվատորիան, իշխանության հորինվածք՝ակադեմիական քաղաք տեղափոխելուն դեմ են /դեռ հարց է՝ միայն իրենց բուհը՝ տեղափոխելու՞ն են դեմ, թե՞ ակադեմիական քաղաք՝ աբսուրդին էլ/ իսկ, այ, Տավուշի գյուղերի հարցում վերջերս միայն կողմնորոշվեցին, թեպետ, օրինակ, Արցախին վերաբերող հարցերում՝ իրենք՝ քաղաքականությամբ չեն զբաղվում։
Ասենք, մի՞թե տարբեր ոլորտներ ներկայացնող մտավորականների առջև մինչև մի օր իրենց աշխատավայրի, բուհի, կամ՝ համքարության մակարդակով չչոքի այդ ուղտը, նրանք չեն արթնանալու։ Իսկ ովքե՞ր են այդ համքարությունների ղեկավարները։ Նրանք երբեք տեսակետ չեն հայտնել հող հանձնող այս իշխանությունների քաղաքականության վերաբերյալ։ Կո՞ղմ են, թե՞ դեմ։ Իրենք՝ անձամբ և իրենց միավորումները։ Մի՞թե նրանք չե՞ն հասկանում, որ հատվածական պայքարը պարտությամբ է հղի։ Որ Հայաստանում այսօր լոկալ խնդիր գոյություն չունի։ Որ մեր խնդիրը գլոբալ է, այն է՝ ազգովի հեռացնել հակահայ իշխանությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ