ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՀայաՔվեն» ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ եւ սկսել կառավարության անվստահության գործընթաց 04/30/2024 15:53 | ԼՐԱՀՈՍ
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության` մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարությունում ասվում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հիմնական նախապայմանն իշխող վարչախմբի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելն է՝ կանխելու միակողմանի զիջումները և հայկական տարածքների հանձնումը թշնամուն, մանավանդ երբ վերջինս շարունակում է լկտիանալ և նորանոր պահանջներ առաջադրել Հայաստանին։ Այս մասին հատարարել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը.
«Տավուշում սկսված ժողովրդական ընդվզումն անցած օրերին տարածվեց Հայաստանի ողջ տարածքով՝ անմասն չթողնելով որևէ մարզ կամ համայնք։ Հայաստանի քաղաքացիներն ամենուրեք իրենց բողոքն են հայտնում երկրի տարածքների հանձման դեմ՝ հստակորեն գիտակցելով, որ Տավուշում վարչախմբի կողմից իրականացվող միակողմանի զիջումներին հաջորդելու են նորերը՝ ծնկի բերելով Հայաստանի Հանրապետությունը և հարցականի տակ դնելով նրա բուն գոյությունը։
Զրկված լինելով հանրային որևէ աջակցությունից՝ վարչախումբը ստիպված է դիմել սեփական ժողովրդի դեմ համատարած ոստիկանական բռնության՝ բիրտ ճնշման միջոցով փորձելով լռեցնել սկսված ընդվզումը։ Այս պայմաններում վարչախմբի հեռացումը դառնում է միարժեք հրամայական, ինչը հնարավոր է հանրային ընդվզմանը մասնակցող բոլոր ուժերի համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, շարունակաբար լինելով Հայաստանի ինքնիշխանության համար մղվող պայքարի առաջնագծում, ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ, Հայաստանի հանրությանը ներկայանալու այս ճգնաժամից դուրս գալու հստակ տեսլականով և միասնական քաղաքական առաջնորդությամբ, որն իրական վստահություն կներշնչի մեր երկրի քաղաքացիներին և նոր որակ կհաղորդի Տավուշում սկսված հայրենատիրության պայքարին։ Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ և ոգեշնչող, և հույս հայտնել, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։
Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կոչ ենք անում իսպառ հրաժարվել գործող վարչախմբի հետ հետագա ցանկացած ինստիտուցիոնալ փոխգործակցությունից և առաջին իսկ պատեհ պահին նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Միևնույն ժամանակ, իշխանական խմբակցության բոլոր անհատ պատգամավորներին, որոնք չեն արատավորել իրենց անունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական կարգի դեմ խոսքով կամ գործով, կոչ ենք անում դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հետագայում նոր խորհրդարանական մեծամասնության ձևավորմանը մասնակցելու և սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հեռանկարով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ