ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024 20:41 | ԼՐԱՀՈՍ
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։ Civilnet.am-ը, սակայն, պարզել է, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։
«Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։
#CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։
Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատմանը զուգահեռ սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ցույցերին իր ակտիվ ներգրավվածությամբ աչքի է ընկնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Ի պատասխան Գալստանյանի այս գործունեությանը՝ մի շարք իշխանամերձ լրատվականներ, տելեգրամյան ու յութուբյան ալիքներ օրեցօր նոր, որևէ փաստերով չհիմնավորված թեզեր են ներկայացնում Գալստանյանի մասին։
Այդ հրապարակումներում Բագրատ Սրբազանին մեղադրում են «ԿԳԲ-ի գործակալ» լինելու, «Կրեմլից միլիոնավոր դոլարներ ստանալու» և այլ «զանցանքների» մեջ։ Սակայն տարածվող պնդումները մեծ մասամբ որևէ փաստացի հիմնավորում չունեն։
Ըստ ընկերության տնօրենի՝ Սրբազանը արտադրությունից շահույթ չի ստացել
Բագրատ Սրբազանի՝ Տավուշում բիզնեսով զբաղվելու մասին տեղեկությունը «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո սկսեց ակտիվ տարածվել իշխանամերձ բլոգերների ու լրատվամիջոցների միջոցով:
Բագրատ Սրբազանն իսկապես «Շամշադին Էկո Միթ» արտադրական կոոպերատիվի իրական շահառուների ցանկում է։ #CivilNetCheck-ը խոսեց «Շամշադին Էկո Միթ» ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանի հետ։ Վերջինս նշեց, որ Բագրատ արքեպիսկոպոսը արտադրության հիմնադրման թիկունքում էր ու օգնել էր ներդրողների հետ կապեր հաստատել։ «Շամշադին Էկո Միթը» արտադրական կոոպերատիվ է, որը, ըստ Հարությունյանի, ի սկբանե հիմնադրվել էր որպես սոցիալական ձեռնարկություն, որպեսզի Տավուշի բնակիչները կարողանան իրենց մսամթերքը վաճառքի հանել։ Ծրագիրը ֆինանսավորվել է կառավարության ու Եվրամիության տրամադրած միջոցներով։
Հարությունյանը պնդեց, որ արտադրությունը սկսելուց հետո Սրբազանը այլևս չի մասնակցել ընկերության ներքին գործընթացներին ու դրանից եկամուտ չի ստացել։
«Վաճառքի շահույթը գնում էր վերարտադրությանը, նոր մսամթերք ու տեխնիկական միջոցների ձեռք բերմանը»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ ավելի քան մեկուկես տարի է, ինչ ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը։
Ըստ նրա՝ դադարեցման պատճառը 2020-ին կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմն էր։
2024-ի փետրվարի դրությամբ Բագրատ Գալստանյանը (քաղաքացիական անունը՝ Վազգեն Գալստանյան) դեռևս արտադրական կոոպերատիվի 25%-ի բաժնետեր էր, իսկ Տավուշի թեմն իր հերթին երբևէ չի թաքցրել իր աջակցությունը մսամթերքի արտադրությանը։
Բագրատ Սրբազանը՝ իշխանության թիրախում
Ապրիլի 24-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հրապարակել է «Կործանել եկեղեցին ու դառնալ կաթողիկոս» վերնագրով նյութ, որը մի քանի րոպեների ընթացքում արտատպել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am-ն-ն ու ՔՊ կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված Araratnews.am-ը։ Նշենք, որ Ժամանակին Araratnews.am-ի գլխավոր խմբագիր է եղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հոդվածում նշվել է, թե ապրիլի 24-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պետք է հանդիպեր Բագրատ Սրբազանին։ Մի քանի ժամ անց Civic.am-ը, սակայն, գրել է, թե Բագրատ Գալստանյանը մերժել է հանդիպումել կաթողիկոսի հետ։
Հոդվածում պնդում էր էր արվում, թե Բագրատ Սրբազանը կաթողիկոս դառնալու լուրջ հավակնություններ ունի
«Պատահական չէ, որ մամուլում գրվել է, որ Տավուշի թեմի առաջնորդն իր շրջապատում ասել է, որ եթե այս շարժումը նույնիսկ չհաջողի, ինքը «աչոկներ» է հավաքում կաթողիկոսի ապագա ընտրություններում»,- գրված էր հոդվածում։
Այս «լուրն» էլ արտատպել են Araratnews.am-ն ու Mediaroom-ը։
#CivilNetCheck-ը կապ հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, որը հանդիպման մասին տեղեկությունը անվանեց «հերյուրանք»։
Օրեր առաջ շրջանառվող թեզերից էր, թե Բագրատ Սրբազանը գլխավորել է 2018-ին Գարեգին Բ-ի դեմ իրականացվող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը՝ պահանջելով նրա հեռացումը։ Մինչդեռ, Սրբազանը որևէ կերպ ներգրավված չի եղել այդ շարժման մեջ։
Բագրատ արքեպիսկոպոսի ու կաթողիկոսի միջև հակադրության բացակայությունը կարելի է հիմնավորել, օրինակ, այն փաստով, որ Գալստանյանը 2023-ին Գարեգին Բ-ի կոնդակով արքայության պատիվ է ստացել։
Ընդհանուր առմամբ, Տավուշում ցույցերի մեկնարկից ի վեր՝ ապրիլի 20-ից մինչև ապրիլի 30-ը, civic.am-ում հրապարակվել է Բագրատ Սրբազանին թիրախավորող քսանից ավելի հոդված։ Միաժամանակ, araratnews.am-ում Սրբազանի մասին տասնհինգից ավելի հոդված է առկա, որոնց զգալի մասը վերահրապարակումներ են Civic-ից ու Medianews-ից։ Իսկ առավել հետևողական տեղեկություններ մատուցողը, թերևս, medianews.site կայքն է, որտեղ հրապարակվել է առնվազն քսանութ քննադատական նյութ՝ Տավուշում բողոքի ցույցերի պոռթկումից ի վեր։
Դեռ 2021-ին Ինֆոքոմը բացահայտել էր, որ medianews.site-ը կապված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։
Բագրատ Գալստանյանին թիրախավորող հոդվածները վերահրապարակել եննաև freenews.am լրատվականում, որի տնօրենն ու գլխավոր խմբագիրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը։
Ուշագրավ է, որ Չախոյանը վերրջին օրերին Բագրատ Սրբազանին անդրադարձել է ֆեյսբուքյան իր էջում գրառումներով առնվազն երեք անգամ՝ Գալստանյանին անվանելով «5-րդ շարասյան կարկառուն ներկայացուցիչ» և մեղադրելով բիզնեսով զբաղվելու մեջ։
Այսպիսով, Տավուշում բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Բագրատ Սրբազանի դեմ մերձիշխանական լրատվամիջոցներն ակտիվ քարոզչություն են իրականացնում՝ տարածելով թեզեր, որոնք որևէ կերպ հիմնավորված չեն և շատ դեպքերում կեղծ են»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ