ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024 13:28 | ԼՐԱՀՈՍ
2008թ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է ՍԴ։
«Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան։ Վճռաբեկ դատարանին խնդրել ենք քննարկել, թե արդյոք վարույթ իրականացնող մարմնին դատավարական հնարավորություն կտրվի որակումը փոխելու։ Նախկին որակումը, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք այլ հոդվածով արարքը վերաորակենք։ Այն անձանց մասով, ովքեր միջդատական վարույթում են, իհարկե, վերաորակումը տեղի է ունեցել, բայց դատական քննության փուլում այդ գործիքակազմը չկա։ Գիտեք, որ գլխավոր դատախազի դիմումը Սահմանադրական դատարանը քննության չի առել՝ ասելով, որ դու սուբյեկտ չես և չես կարող բողոքարկել։ Հիմա սպասում ենք, թե Սահմանադրական դատարանն ինչ դիրքորոշում կհայտնի Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա, որպեսզի հասկանանք, թե կարո՞ղ ենք արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունը բերենք պաշտոնեական հանցագործությունների տիրույթ»,- ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ շուրջ 30 գործով կայացրած մեղադրական ակտերը բեկանվել են, որոնք վերաբերում են մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներին, կայացվել են արդարացման դատական ակտեր և մեկ մասնակի արդարացում՝ մեկ անձի վերաբերյալ, 30 գործերից 16-ով բողոքը ներկայացվել է գլխավոր դատախազության կողմից ։
Վարույթից անջատվել և 2023 թվականի օգոստոսի 12-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննչական խմբի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննված վարույթը։
«Այս պահին գործը գտնվում է դատարանում, այն քննության փուլում է։ Այն ուղարկվել է դատարան, քանի որ անձը չի համաձայնել ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցմանը»,- ասաց գլխավոր դատախազը։
Պատասխանելով պատգամավոր Քլոյանի հարցին՝ Վարդապետյանը նշեց, որ Մարտի 1-ի գործով, այո, վաղեմության ժամկետի անցման խնդիր կառաջանա։
«Այստեղ տարբերությունն արդարացնող և ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցումն է։ Կտանք պատշաճ իրավական գնահատական և, ինչո՞ւ չէ, նաև փոխհատուցման հետ կապված հարցեր կարող ենք քննարկել, որովհետև ոչ արդարացնող հիմքով վարույթի դադարեցման դեպքում հետևանքն առաջացրած անձի նկատմամբ որոշակի այլ ընթացակարգերով հայցային պահանջներ կարող են ներկայացվել, այսինքն՝ սա իրավական առումով որոշակի հնարավորություններ տուժողներին տալիս է»,- նշեց Վարդապետյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ