ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024 22:37 | ԼՐԱՀՈՍ
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին․
Վերջին օրերին Հանրապետության տարբեր հատվածներում և հատկապես Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է: Թշնամական երկրներից ուղղորդվող և թշնամական շահեր սպասարկող Հայաստանի կառավարիչներն այլևս չեն կարողանում արդյունավետ իրականացնել Հայաստանի Հանրապետության կործանման իրենց առաքելությունը: Այս դավաճանների միակ հենասյունը մնացել են Օսմանյան կայսրության Ենիչերիների կորպուսը հիշեցնող, բայց ՀՀ ոստիկանության շարքերում գործող մի քանի ստորաբաժանումներ` իրենց ղեկավար Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Վերոնշյալ ստորաբաժանումների կողմից վերջին օրերի վայրագությունների կադրերը հեռուստացույցով դիտելիս (5-րդ ալիք ենք նայում) համոզմունք է ձևավորվում, որ դրանք հանուն թշնամական օրակարգի սպասարկման՝ պատրաստ են նույն կերպ վարվել սեփական կանանց, մայրերի և երեխաների հետ: Ձևավորված առաջնորդությունը` ի դեմս Բագրատ Սրբազանի, կարողանում է չեզոքացնել դավաճանական կառավարիչների և մերօրյա Ենիչերիների կորպուսի ծառայողների սադրանքները, բայց պետք է պատրաստ լինել ճիշտ ժամանակին, վճռական և արդյունավետ գործողություններով վերջնականապես «ճեղքել» Ենիչերիների կորպուսի դիմադրությունն ու դավաճանների առաջնորդին մենակ թողնել ժողովրդի հետ:
Հանուն Հայաստանի պահպանման պայքարի ելած քաղաքացիների դեմ բռնություն գործադրող ոչ մի ոստիկան չպետք է անպատիժ մնա ապագայում, և միայն այս գիտակցումն է, որ վերջիններիս համար զսպօղակ կարող է հանդիսանալ: Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի հետևանքով պետք է մենակ մնա և դուրս վռնդվի իշխանությունից ու իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան:
Լիահույս եմ, որ սկիզբ առած ապակենտրոն պայքարն իր առաջնորդներով կարողանալու է շատ կարճ ժամանակում Հանրապետության ողջ տարածքը լցնել պայքարող քաղաքացիներով և, ի վերջո, ազատել Հայաստանը թշնամական կառավարումից:
Անձնազոհություն, վճռականություն, հաղթանակ: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ
27.04.2024
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից