ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024 21:35 | Քաղաքական
Մեր խնդիրն այն է, որ ամբողջ հասարակությունը ոտքի կանգնի և սա դառնա համազգային պայքար, որովհետև սա հայրենիքի խնդիր է, քաղաքական գաղափարախոսությունների պայքար չէ։ Քաղաքական ծրագրերի, առավել ևս քաղաքական անհատների պայքար չէ։ Այստեղ կորցնելու ենք բոլորս՝ մեկ մարդու նման։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ապօրինի սահմանազատման դեմ տավուշյան շարժման մասին։
Ա. Զաքարյանը ընդգծեց, որ սահմանազատման ու սահմանագծման անվան տակ իրականացվող գործընթացի հետեւանքով ՀՀ բոլոր քաղաքացիներն են կորցնելու, հետևաբար այս կործանիչ գործընթացի դեմն առնելու համար բոլորը պետք է մասնակից լինեն բոլորը։
«Սա ամենօրյա աշխատանք է, քաղաքական ուժերն իրենց աշխատանքը պետք է անեն, քաղաքացիական ակտիվիստներն՝ իրենցը, լրատվամիջոցներն՝ իրենցը, հասարակությունը, իրավապաշտպանները, սփյուռքը, եկեղեցին , պետական կառույցները, ոչ պետական կառույցները, բոլորը պետք է աշխատեն այս ուղղությամբ։ Այնպես չէ, որ հասարակության մի հատվածը խնդիր ունի, իսկ մի հատվածն էլ հենց այնպես իր համար ապրում է, բոլորն էլ մտահոգ են։ Չմտահոգված քաղաքացի, իմ տպավորությամբ, չունենք,ուղղակի բոլորը պետք է պայքարի մասնակից դառնան»,-վստահեցրեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը։
Արտակ Զաքարյանի փոխանցմամբ՝ բոլոր ուսումնասիրությունները, սոցհարցումները վկայում են, որ բնակչությունը խորապես մտահոգված է ստեղծված իրավիճակով, մարդկանց հուզող հիմնական հարցը հետեւյալն է՝ ե՞րբ է դրվելու կապիտուլյացիոն այս քաղաքականությանը վերջը, բայց սա պետք է լինի միասնական գործընթացի արդյունքում։
«Սա մարդկանց մեկ խմբից կախված գործընթաց չէ, աշխարհը պետք է տեսնի, որ հայ ժողովուրդը չի հանդուրժում այսպես միակողմանի զիջումները, չի հանդուրժում իր պետության մեջ, իր երկրում անվտանգ ապրելու դեմ ուղված գործողությունները, չի հանդուրժում հարևան պետության կողմից լկտի պահանջները, չի հանդուրժում իր իսկ, այսպես կոչված, իշխանությունների պարտվողական , նահանջողական, խուսափողական, վախկոտ քաղաքականությունը»,- նշել է Ա. Զաքարյանը։
Ավելին, գործիչն արձանագրել է, որ անգամ այս զիջողական քաղաքականությունը չի բացառում պատերազմի հավանականությունը։ «Մենք նաև պետք է կայուն, երկարատև և վստահելի խաղաղության մասին հիմա մտածենք։Եվ այս շարժումը նաև դրան է ուղղված։Տարածքներ տալով՝ խաղաղություն չեն նվաճում։Չկա պատմության մեջ նման օրինակ»,- նշեց Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ խոսքն ամենեւին չի գնում շարժման առաջնորդության մասին, այլ՝ աջակցության։
Տավուշի շարժման առաջնագծում Բագրահ Սրբազանն է, փաստացի, եկեղեցին է առաջնորդում, ինչին ի պատասխան Ա. Զաքարյանը փաստեց, որ պահն օրհասական է, եկեղեցին հրապարակային իր մտահոգությունը հայտնել է, եկեղեցին էլ մեր հասարակության անբաժանելի մասն է։
Նույն հասարակությանը մեծապես հետաքրքրում է քաղաքական առաջնորդության հարցը, քանի որ եկեղեցին կարող է առաջնորդել հայապահպանությանն ուղղված շարժումը, բայց ոչ երբեք՝ քաղաքական պատասխանատվություն։ ՀՀԿ-ն այսօր ներկայացված է ՀՀ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում, արդյոք պատրաստ են կիսել քաղաքական առաջնորդության պատասխանատվությունը։ Ի պատասխան Ա. Զաքարյանը նշեց՝ «Լիդերը արհեստական հասկացություն չէ։ Մենք տեսանք, թե արհեստական լիդերները ուր են տանում երկիրը։ Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն։Մենք վաղուց արդեն մատնանշել ենք, ուղին ՝ գոյություն ունի ԱԺ, հանրային ճնշման տակ Աժ-ն Սահմանադրությամբ իրավասու է իրականացնել կառավարության փոփոխություն։ Եվ դա ճանաչելի կլինի ամբողջ աշխարհի կողմից։ Զանգվածները պետք է լինեն փողոցում»։
Ճիշտ է, ընդդիմությունն այսօր խորհրդարանում չունի մեծամասնություն ու բավարար ձայներ՝ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելու համար, սակայն նա չբացառեց հասարակական լայն զանգվածների հանրային ճնշման ներքո իշխող խմբակցության առանձին պատգամավորների՝ ժողորվդին միանալը՝ իմպիչմենտին։
«Մտահոգված քաղաքացիների բազմությունն այնքան պետք է լինի փողոցում, շարժումն այնքան պետք է թափ հավաքի, որ ԱԺ-ում դա հնարավոր լինի իրականացնել՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով»,- նշել է Զաքարյանը՝ կարեւորելով իշխանափոխության գործընթացում ժողովրդավարության եւ օրինականության պահպանումը, որ նոր իշխանության դիրքերը բանակցային գործընթացում ուժեղ լինեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից