ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024 16:10 | ԼՐԱՀՈՍ
Անհնազանդության ակցիաները պետք է մեծանան, եւ, իհարկե, հանգուցալուծում լինի։ Սա այն է, ինչ պետք է լինի, կլինի, թե չի լինի՝ դա կապված է մեզանից յուրաքանչյուրից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով, ի աջակցությունների տավուշցիների, հանրապետությունում սկիզբ առած անհնազանդության ակցիաներին։
«Եթե մենք ուզում ենք հայրենիք ունենալ, ուրեմն պետք է անենք այն, ինչ պահանջվում է, իսկ եթե չենք ուզում հայրենիք ունենալ, ուզում ենք պարզապես ստամոքս ունենալ, ուրեմն կլինի ավելի վատ, քան է»,- արձանագրել է արքեպիսկոպոսը։
Դիտարկմանը, թե ինչն է խանգարում մարդկանց ոտքի կանգնելու, քանի որ դժգոհությունն համատարած է՝ սրբազանը պատասխանեց, որ խանգարում է անտարբերությունը։
«Անտարբերությունն այնպիսի երևույթ է, որից մարդը դժվար է դուրս գալիս, մնացած հոգեվիճակները հաղթահարելի են, ընդհանրապես, ամենադժվար հաղթահարելին անտարբերությունն է։ Բոլոր նախկին ու ներկա իշխանությունները տապալումներով, ձախողումներով, անհայրենքի ու անհայրենասեր գործողություններով ամեն ինչ արեցին, որ հասարակությունը կամ ժողովրդի լայն զանգվածները մտնեն անտարբերության մեջ, իսկ անտարբերությունից մարդուն հանելն ամենաբարդ, ամենադժվար բանն է։ Հոգեբաններն անգամ ասում են, որ անտարբերությունից այլևս վերադարձ չկա, բայց մենք հույս ունենք, որ պետք է հրաշք տեղի ունենա և հասարակությունը անտարբերությունից պետք է դուրս գա։ Այս ամենի պատճառը անտարբերությունն է, նստել բակում՝ դժգոհելը, խոսելը մի բան է, քայլ անելն՝ այլ բան է»։
Որքանով է հնարավոր, որ հոգեւոր հայրերին հաջողվի առաջնորդել ժողովրդին՝ հայապահպանության այս պայքարում, այսինքն՝ ինչպես Տավուշում է առաջնորդությունն ստանձնել Բագրատ սրբազանը, այնպես էլ մյուս թեմերում ժողովրդին առաջնորդեն տեղի թեմերի առաջնորդները՝ նա պատասխանեց, որ բոլոր թեմերում էլ եկեղեցին ստանձնել է առաջնորդություն։ «Ուղղակի, Տավուշում այսօր լուրջ խնդիր կա, որն, իհարկե, լոկալ չէ, համահայաստանյան խնդիր է, բայց Տավուշում է, դրա համար էլ կենտրոնացումը Բագրատ Սրբազանի վրա է ու հենց Բագրատ Սրբազանն է այսօր առաջնորդում ամեն բան, դա շատ բնական է։
Ոչ թե հնարավոր է, որ մյուս համայնքերում էլ թեմերի առաջանորդները, հոգևոր հայրերը առաջնորդություն ստանձնեն, այլ անհրաժեշտ է, բայց դա միակողմանի չէ, ոչ միայն հոգևոր հայրերը պետք է գան դեպի ժողովուրդը, այլ ժողովուրդն էլ պետք է գա դեպի հոգևոր առաջնորդություն և պետք է համախմբվի իր հոգևոր առաջնորդների շուրջ և պահանջներ ներկայացնի առաջնորդության։ Այդ դեպքում, բոլոր թեմերի առաջնորդներն էլ կանեն այնքան, ինչքան պահանջվում է։ Այսինքն, նախ պետք է ժողովուրդը պատրաստ լինի, դա միակողմանի չի կարող լինել, երկուստեք պետք է ընդառաջ գնան, ժողովուրդը՝ եկեղեցուն, եկեղեցին՝ ժողովրդին։ Ընդ որում՝ եկեղեցին արդեն առաջնորդում է, անթաքույց առաջնորդում է, բայց եկեղեցին անում է իր ձևերով, իր կերպերով, խոսքի միջոցով, խոսքի քարոզությամբ։ Երբ խոսքի քարոզը տեղ հասնի և ձևավորվի քաղաքացիական անհնազանդություն՝ եկեղեցին նաև կառաջնորդի անհնազանդության ակցիաները, դրանում ոչ մի խնդիր չկա։ Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, հայրենքիը փրկելու համար բոլոր միջոցները ընդունելի են, բացի սատանայի հետ գործակցությունից»,-ընդգծեց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ