Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:17  |  ԼՐԱՀՈՍ

Անվստահությունն է պատճառը, որ այն կարծը, որ Տավուշում առկա է՝ չի տարածվում հանրապետության մյուս համայնքներում, նաև Երևանում, որովհետև այն մարդիկ, որոնք կոչված են եղել ինչ-որ ձևով առաջնորդելու, ուղղորդելու ըմբոստացած ժողովրդին, ովքեր անհամաձայնություն են ունեցել, շատ վատ փորձառություն են ձևավորել, որը անվստահության մթնոլորտ է առաջացրել մեր ժողովրդի մեջ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը։

«Ամենայն հավանականությամբ՝ Տավուշում սկսված գործողությունները կշարունակվեն։ Իհարկե, կշարունակվեն, այսպես հո չենք թողնելու, մենք հայրենատեր մարդիկ ենք, հայրենիքը մեզ համար մեր տունն է, մեր օջախն է, մեր ընտանիքն է։ Այս պահին գործողությունների պլանավորում դեռ չկա։ Մենք առաջնորդություն ունենք, մեր սիրելի սրբազանն է առաջնորդում, մենք էլ՝ բոլորս խոնարհությամբ սպասում ենք։ Ինչպիսին լինի այդ առաջնորդությունը՝ այդպես էլ կվարվենք։ Օրինակ, այսօր մենք պատարագ ենք մատուցել և սուգի, նեղության, դժվարության այս մթնոլորտը հատիկ-հատիկ ջարդում ենք մեր ժողովրդի, մեր հավատացյալ զավակների մեջ, որ հաղթանակը իրականություն դառնա և սրբերի բարեխոսությունն իրականություն դառնա»,- ասաց Տեր Աբելը։

Հարցին՝ հնարավոր է, որ մյուս համայնքերում էլ առաջնորդությունն ստանձնեն հոգևորականներ, ժողովրդին առաջնորդեն՝ հայրենիքի պահպանության համար, ինչպես Տավուշում՝ Բագրատ Սրբազանը, տեր Աբելը պատասխանեց՝ իհարկե, հնարավոր է։ «Մենք խնդիրները պետք է մեր մեջ ման գանք, ուրիշ տեղ պետք չի փնտրել։ Մենք Խորհրդային Միության մոռացության, անհավատության տարիների խարանն ենք հիմա մարսում, անհավատության, երբ քահանաներին ստորացնում էին, սափրում էին, մահապատժի էին ենթարկում։ Նաև սա է պատճառը, որ այսօր շատ հոգևորականների թիրախավորում են, ինչպես Բագրատ Սրբազանին։ Սա խորը անհավատության դրսևորումն է։ Այսինքն, մեր ժողովուրդը կարգված է քրիստոնյա լինելու, բայց դեռ քրիստոնյա չի։ Հիմա էլ հայտարարում են,

թե քահանաները չպետք է քաղաքականությամբ զբաղվեն, քահանաների ինչ գործն է... այդ խոսակցությունների հիմքում դրված է հենց խորքային անհավատությունը և անվստահությունը»։Տավուշում սկսված անհնազանդության կայծը կարո՞ղ է տարածվել ողջ երկրում ու լուրջ փոփոխությունների բերել հարցին ի պատասխան՝ քահանան ընդգծեց, որ նախևառաջ ամենամեծ փոփոխությունը պետք է լինի մեր ժողովրդի սրտում։

«Այդ փոփոխությունը արդեն սկսված է։ Ես շատ-շատ եմ լսել այն արտահայտությունը, որ այս վիճակից մեզ կարող է դուրս բերել միայն Հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն, թեկուզ մարդը դեռ իրեն հավատացիալ չի համարում, բայց ներքին վստահություն ունի, որ այդ խնդիրների լուծումները եկեղեցում կա։ Սրան զուգահեռ՝ շատ տարածված վիճակ է նաև այն, որ մարդիկ սկսել են գիտակցել, որ իրենք սխալ են արել։

Գիտեք, շատ վտանգավոր դրսևորում էր այն, երբ մարդը, օրինակ, վարչապետ է ընտրում՝ վստահություն ունենալով, որ ճիշտ է անում, բայց հիմա հասկանում է, որ սխալ է արել, բայց դեռ համարձակություն չի գտնում, որ խոստովանի։ Այսինքն, ինքը զգում է, որ սխալ է արել, բայց զղջում դեռ չկա, բավական է մի փոքր զրուցենք մեր սիրելի հայերի հետ, հայրական սիրով խրատենք, բացատրենք, որ եթե ընդունում է, որ սխալ է արել՝ կարող է ներողություն խնդրել Աստծուց, քանի որ այդ սխալն Աստծո առաջ ենք արել, քանի որ ցանկացած իշխանություն, որ ունենում է որևէ ազգ՝ դրան է արժանի եղել։ Այսինքն, մենք էլ հիմա սրան ենք արժանի եղել, որովհետև ընտրել ենք նրան։ Բայց մենք այս մարդուն ընտրելով կեղծիքը, սուտն ենք ընտրել ու, եթե հիմա խոստովանեցինք, ընդունեցինք, որ ընտրել ենք, որովհետև ատելությամբ ենք լցված եղել նախկինների նկատմամբ, ոչ թե նրան սիրելով, այլ ինչ-որ մեկ ուրիշի ատելու հաշվին՝ սա ամենասարսափելի հոգևոր պատնեշն է, որ հիմա քանդվում է։ Սա վերականգնելու համար ընդամենը պետք է խոստովանություն։ Եթե մարդը ուզում է ազատագրվի իր սխալից՝ չի կարող դա անել, քանի դեռ չի խոստովանել իր մեջ այդ սխալը։

Երբ խոստովանում ենք՝ Աստված վերցնում է այդ սխալը։ Երբ վերցնում է, միանգամից ամեն բան փոխվում է։

Մեր ժողովուրդը հիմա այդ ինքնախոստովանումի, այդ զղջումի շատ կարևոր փորձության մեջ է, ես համոզված եմ, մենք աստծո զորակցությունն ունենալու ենք, ու կարողանալու ենք հետ բերել մեր հզոր Հայաստանը։

Գիտեք, մինչև իրապես մինչև վերջ չտկարանա մարդը՝ չի գտնելու Աստծուն։ Մենք դեռ ազատ անկման փուլի մեջ ենք, մինչև վերջ՝ երբ ջարդված ու ընկած կլինենք, կտեսնենք, որ իրապես նաև սա են տալիս, մեկ ուրիշ բան էլ են տալիս, երրորդն էլ են տալիս, նոր հետո, կամաց-կամաց այդ գիտակցությունը կարթնանա»,- նշեց Տեր Աբելը։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ անդառնալիության կետը կարող ենք հատել, որից հետո վեր բարձրանալն ավելի դժվար կլինի՝ նա պատասխանեց, որ այդ մտավախությունը միշտ կա։ «Բայց դա չի խանգարելու, որովհետև երբ մարդը այդ մտավախությունն ունենում է, իր գործողություններում շտապողականություն է լինում, էմոցիոնալ վիճակներում է լինում, ու դա սկսում է վնասել գործին, մարդը սկսում է անհամբերություն ցուցաբերել և սխալվելու հավանականություն է բացվում։ Շտապող, էմոցիաներով առաջնորդվող մարդու համար սխալվելու հավանականությունը մեծ է։ Մենք երեկ մի նման փորձառություն ունեցանք։ Երեկ, երբ բերետավորներ էին կանգնած՝ շատ խիստ դեմքով ու նրանք պատրաստ էին մեզ չգիտեմ ինչ անելու ու մարդիկ էլ թշնամաբար էին տրամադրվել՝ բավական էր մի քանի րոպե խոսել մարդկանց հետ ու տրամադրությունները փոխվեցին։ Այն կեղծ արժեքները, որոնց մասին խոսվում էր՝ «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» և այլն... սրանք սատանայական հաշվարկներ էին, մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա մենք ճշմարիտ, սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու»։

Հարցին, թե հիմա սպասե՞նք, որ գործողությունները նոր թափ են ստանալու՝ նա պատասխանեց. «Անհամբերությամբ և աղոթքով։ Մենք Աստծով ենք գործելու, որովհետև բոլոր ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաները և հաշվարկները այլևս պարպվել են ու վերջացել. Մենք Աստծով պետք է գործենք միայն։ Մինչև մարդը չի հասնում այդ կետին չի հասկանում, թե ինչպես պետք է գործի»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:56 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ)
19:59 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍՊահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա»
19:43 24/04/2024  |  ՔաղաքականԱդրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան
19:15 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍԲոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ)
13:55 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
11:51 24/04/2024  |  ՔաղաքականՊահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ)
00:03 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍՀրապարակվել են բերման ենթարկվածների անունները
23:53 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍԳնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց
23:42 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՈվ փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան
23:34 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ

Արխիվ

[]