ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024 20:48 | ԼՐԱՀՈՍ
Տատս՝ Աղավնի Ներսեսյանը, ամերիկյան որբանոցում էր մեծացել, որտեղ էլ հանդիպել էր պապիս ու ամուսնացել էին»,- «Փաստինֆո»-ին պատմեց Արմենակ Յայլոյանը, որը ցեղասպանության զոհերի ժառանգորդ է, վերապրածի՝ թոռ, զոհերի՝ ծոռ։
«Առաջին անգամ Հայոց Ցեղասպանության մասին լսել եմ տատիկիս պատմածներից։ Ինքն այն ժամանակ այդպիսի բառեր չգիտեր, ասում էր՝ փախչել են Տաճկաստանից, այդպես էր Արևմտյան Հայաստանն անվանում։ Ինքը մանկատանն էր հայտնվել, քանի որ կոտորածից փրկվել էին ինքը, մայրը, տատն ու քույրը եւ մայրն իրեն մանկատանն էր թողել, որ սովից չմահանա. գաղթի ճանապարհին ծանր հիվանդություն էր ձեռք բերել՝ սև ծաղիկ, որն ազդել է տեսողության վրա։ Եթե մինչեւ 20 տարեկանը գույները տարբերել է, ապա դրանից հետո՝ ընդմիշտ կուրացել»,- պատմեց Արմենը՝ նշելով, որ իր տատիկին հարազատներից կցկտուր տեղեկություններ են հասել, 50- ականներին իրեն գտած հորեղբոր աղջիկանից, որին իրենք Վարդանուշ տատ էին ասում։ Վերջինս պատմել է, որ տատիս տատը, մայրը, քույրը սովից մահացել են, իսկ եղբայրները, հայրը, պապը սպանվել էին էրկրում։
Նա առաձնահատուկ ջերմությամբ էր հիշում տատիի միակ հարազատին։ «Տատիկիս միակ հարազատն էր Վարդուշ տատը, շատ էի սիրում։Վզովն էի ընկնում, երբ գալիս էր։ Ինձ լավ նվերներ էր բերում, քանի որ Խորհրդային տարիներին արտասահմանյան ապրանքին «Իմպրտնի» էին անվանում, ես էլ փոքր տղա, ասում էի՝ «Վարդուշ տատ, ինձ իմպրտնի նվեր չե՞ս բերել»,- մանկության հուշերով կիսվում է Արմենակը։
Կոտորածների մասին պատմությունը դրոշմվել է Արմենակի ու նրա քրոջ հիշողության մեջ, մանուկ հասակում դրանք շատ մեծ ազդեցություն են ունեցել հատկապես քրոջ վրա, որը սկսել է սարսափելի երազներ տեսնել։ Դրանք, իհարկե, ժամանակի ընթացքում անցել են, բայց հիշողությունները մնացել են։
Արմենակի պապը եւս մանկատանն էր հայտնվել՝ փրկվելով ցեղասպանությունից։ «Հայրս է պատմել, որ մի օր դուրս էր եկել պատշգամբ ու իր ծայրահեղ բարի հորը բարկացած գտել։ Ասում է, մի փայտ էր ձեռքին, դանակով առանձնահատուկ ջանասիրրությամբ ծակծկում էր այն, հայհոյում, իսկ աչքերից արցունքներն էին գնում։ Զարմանքով ու սարսափած, հարցրել էր հորը, թե ինչ է պատահել, եւ հայրն ասել էր՝ «Թուրք եմ սպանում, զավակս, բայց ոչ մեկի չասես, վտանգավոր է, քեզ կբռնեն»,- պատմում է մեր զրուցակիցն ու նշում, որ իր Արմենակ պապը ստալինյան բռնատիրրության տարիներին չեր մոռացել, թե որդու մոտ ինչ է ասել ու սկսել էր վախենալ, թե միակ զավակին վտանգ կսպառնա։
Արմենակ պապը եւս տեսողության խնդիրներ է ունեցել. փոքր տղա է եղել, 10 տարեկան, երթիկից ընկել ու գլխի վնասվածք էր ստացել, որի հետեւանքով կուրացել էր։ Երբ թուրքերը մտել էին Սարյար գյուղ, հավաքել տղամարդկանց ու կոտորել, նա միայն ձայներն է լսել, ինչն ուղեկցել է ամբողջ կյանքում։ «Ասում էր՝ իրեն ձեռք չեն տվել, թե Ալլահի պատժած է»,- պապու խոսքերը հիշում է մեր զրուցակիցը։
Նրան փոքր եղբայրն էր փախցրել, որն ավելի ուշ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր զոհվել։ 7 քույրերից 5-ին փախցրել, տարել էին ու ճակատագրի մասին տեղեկություն չեն ունեցել։ Երկու քույր ուներ, բայց պապը մեծացել էր ամերիկյան որբանոցում, ուր սովորել էր ծղոտե զամբյուղեր գործել, անգլերեն, որն այդ ժամանակների համար տարածված գիտելիք չէր։
«Պապս՝ Արմենակ Յայլոյանը, Երևանի Կույրերի կոմբինատի հիմնադիրներից էր, բայց ինքն ու տատս ողջ կյանքում այդ կոմբինատում բանվոր էին աշխատում»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով՝ ցեղասպանության մասին տեղեկությունները, մեծամասամբ, վկաներից են, վերապրածներից, ոչ թե գրքերից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից