ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024 11:03 | ԼՐԱՀՈՍ
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը.
Քրիստիան Ամանպուր - Դավիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար…նախ, ե՞րբ եք վերջին անգամ որևէ լուր ստացել, ի՞նչ վիճակում է Ձեր հայրը, մասնավորապես՝ հացադուլ սկսելուց հետո։
Դավիթ Վարդանյան - Նախ, շնորհակալություն Քրիստիան այս հնարավորության համար, սա կարևոր է և՛ մեր՝ ընտանիքի, և՛ ընդհանրապես հայերի համար, որոնց բռնարարները տառապանքներ են պատճառել 109 տարի առաջ, ինչը, ցավոք, նորից տեղի է ունենում արդեն մեր օրերում՝ 21-րդ դարում: Այնպես որ, բարձր ենք գնահատում այս հարթակի տրամադրումը մեր ձայնը լսելի դարձնելու համար։
Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։
Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգ չէինք սպասում։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ նա հայտնել է որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց, ինչը նշանակում է, որ նրա պահման պայմաններն ավելի են վատացել հացադուլից առաջ, երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։ Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել․ նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար, և հավելել է․ «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»։
Քրիստիան Ամանպուր - Ձեզ դա մտահոգել է, որովհետև նա ձեզ փաստացի փոխանցել է, որ իր կյանքը վտանգվա՞ծ է։
Դավիթ Վարդանյան - Այո, և ճանաչելով հորս, որը մշտապես հանդես է եկել հայերի պաշտպանության դիրքերից, մշտապես համոզված է եղել, որ, Հայաստանն ու Ադրբեջանը լինելով հարևաններ, իհարկե պետք է համագոյակցեն, բայց միևնույն ժամանակ չի կարող լինել այնպես, որ կողմերից մեկը լինի բռնաճնշող, մյուսը՝ բռնաճնշվող, մենք կարծում ենք, որ օրերի ընթացքում փախստական դարձած հայերի իրավունքների համար պայքարը նրա համար դարձել է ավելի կարևոր, քան իր կյանքը, դարձել է մի բան, որի համար նա պատրաստ է մեռնել։
Քրիստիան Ամանպուր – Ձեզ, իհարկե, դժվար է խոսել այս մասին, հաշտվել այս ամենի հետ։ Ադրբեջանն ասում է, որ նա մեղադրվում է ֆինանսական ահաբեկչության, զինված խմբավորումներ ձևավորելու մեջ, մյուս կողմից հենց ինքն է պահանջում արագ ու թափանցիկ դատավարություն։ Մենք կապվել ենք Ադրբեջանի դեսպանատան հետ, բայց արձագանք չենք ստացել։ Ի՞նչ փուլում է դատավարությունը, ի՞նչ փուլ է հիմա, ի՞նչ փուլում է նա հացադուլ սկսել։
Դավիթ Վարդանյան - Քրիստիան, սա հենց այն հարցերից է, որը մեզ շատ է մտահոգում։ Այս ամբողջ գործընթացը զուրկ է թափանցիկությունից։ Նրան առաջադրված մեղադրանքները որևէ փաստի վրա հիմնված չեն, այդ լուրջ մեղադրանքների որևէ ապացույց գոյություն չունի։ Դրա փոխարեն, բոլորը գիտեն, որ նա ամբողջ կյանքում զբաղվել է բարեգործությամբ, իր գործընկերների հետ մեկուկես միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման և ամբողջ աշխարհում մարդասիրական նախաձեռնություններում, և Արցախում նա ներդրումներ է արել ոչ միայն եկեղեցիների ու քրիստոնեական մշակութային կոթողների, այլև շիական մզկիթի վերականգնման մեջ, ինչը ցույց է տալիս նրա կյանքի փիլիսոփայությունը։
Նա համոզված է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը միմյանց մշակույթը, միմյանց պատմությունը հարգելն է։ Ինչ վերաբերում է նրա հետապնդման գործընթացին, ցավոք մենք տեղեկություն չունենք, թե այն որ փուլում է։ Ակնկալվում էր, որ դատը կլիներ հունվարին, բայց այն նորից հետաձգվել է, հիմա սպասվում է, որ այն կսկսվի մայիսին, սակայն հասկանում ենք, որ որևէ երաշխիք չկա, որ այդպես էլ լինելու է, քանի որ այն նորից կարող է միակողմանիորեն հետաձգվել։ Մեր ընտանիքի պահանջն այն է, որ բոլոր հայ բանտարկյալներին ազատ արձակեն, սակայն եթե ինչ-որ դատ էլ լինի, ապա դա պետք է լինի հնարավորինս շուտ, որովհետև մենք համոզված ենք, որ նա բացարձակապես կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ, և այդ դատին պետք է հետևեն միջազգային դիտորդներ։
Քրիստիան Ամանպուր - Կարո՞ղ եմ մի հարց տալ՝ հաշվի առնելով Ձեր հոր բարդ անցյալը։ Եկեք այս ամենը դիտարկենք ընդհանուր կոնտեքստի մեջ։ Ադրբեջանի մեջքին Թուրքիան է, Հայաստանի մեջքին՝ Ռուսաստանը, Ադրբեջանը հսկողություն սահմանեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ առանց Ռուսաստանի որևէ առարկության։ Ձեր հայրը կապեր ունեցե՞լ է Ռուսաստանի ղեկավարության հետ, չնայած 2022-ին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն։ Այս ամենը բարդ կապերի հանգույց է։ Հարցս հետևյալն է․ այս հանգամանքները, կամ դրանցից որևէ մեկը կարո՞ղ է կապ ունենալ Ձեր հոր հետապնդման հետ, գուցե ինչ-որ մարդիկ Ձեր հոր հետ քաղաքական այլ խնդիրնե՞ր ունեն․
Դավիթ Վարդանյան - Գիտեք, մինչև 2020-ի պատերազմը հայրս մշտապես հեռու էր մնում քաղաքականությունից, նա նախ գործարար էր, հետո՝ բարերար, ով, ինչպես նշեցի, իր գործընկերների հետ հիմնել էր միջազգային մրցանակներ, ինչպիսին «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունն է, UWC ցանցի միջազգային դպրոց Հայաստանում, և քաղաքական զարգացումներին մասնակցելու հետաքրքրություն երբևէ չուներ։ Սակայն հորս համար կարմիր գիծ էր 120 հազար հայերի տառապանքը: 2020-ի պատերազմից հետո ամբողջ աշխարհն այդ մարդկանց փաստացի մենակ էր թողել։ Եվ հայրս տեսնելով այդ սարսափելի իրավիճակը՝ որոշեց վտանգել ամեն ինչ, այդ թվում՝ իր ու իր ընտանիքի անվտանգությունը և մեկնել Արցախ։ 2022-ի օգոստոսին, երբ հանդիպեցինք, հասկացա, որ դա ամբողջությամբ զգացմունքային, ամբողջությամբ արժեքային շարժառիթներով պայմանավորված որոշում էր։
Քրիստիան Ամանպուր - Մի դիտարկում հեռուստադիտողների համար, ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, Դուք օգտագործում եք տեղական անվանումը։ Սա մարդկանց հասկանալի լինելու համար եմ նշում։ Ուզում եմ հարցնել ԱՄՆ-ի մասին։ Անցած ամիս Վաշինգտոն Պոստում Դեյվիդ Իգնեշիուսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կենտրոնանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի վրա և նշում է, որ Բայդենի վարչակազմը նախորդ վարչակազմերի պես հայտնվել է Հայկական հարցի նկատմամբ համակրանքի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Իրանի դեմ օգտակար գործընկեր Ադրբեջանի հետ կապերի արանքում․ չե՞ք կարծում, որ Ձեր անձնական ու ընտանեկան խնդիրը հայտնվել է այս, այսպես ասած, ռեալպոլիտիկի հորձանուտում։
Դավիթ Վարդանյան - Ցավոք շատ բարդ աշխարհում ենք ապրում, և խոսքը միայն Հարավային Կովկասի մասին չէ․ կարծես ամեն շաբաթ մի նոր ճգնաժամի ենք բախվում։ Ես հասկանում եմ, որ առաջին պլան է գալիս աշխարհաքաղաքականությունը, սակայն նաև հույս ունեմ, որ չնայած այսօրվա բոլոր դժվարություններին, մենք չենք հրաժարվի արժեքներից, մարդու իրավունքները, հիմնարար սկզբունքները պաշտպանելու մեր ձգտումից։ Սա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին։ Համոզված եմ, որ ոչ միայն իմ հոր, այլև մյուս յոթ քաղբանտարկյալների և Բաքվում պահվող բազմաթիվ այլ գերիների հարցը ոչ թե քաղաքականության, այլ մարդկային պարկեշտության և արժանապատվության հարց է։
Քրիստիան Ամանպուր - Դավիթ, շնորհակալ եմ, ի դեպ, վաղը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ