ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024 19:32 | Քաղաքական
Այն, որ Տավուշում սկսված ընդվզման ալիքը չի տարածվում Երևանում ու մյուս համայնքներում՝ պայմանավորված է նրանով, որ 30 տարի շարունակ հասարակության պայքարող զանգվածին ծեծել, բռնության են ենթարկել, կաշառել, վտարել երկրից ու հիմա հասարակության դիմադրողականությունը հավասարվել է զրոյի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա դիըարկմամբ՝ պետությունը որպես այդպիսին, հասարակության գիտակցության մեջ դադարել է լինել որպես միասնական մարմին։ «Արդյունքում, առաջացել է մի երևույթ, որը կար նախորդ դարերում, երբ հայ ժողովուրդն ապրում էր Օսմանյան կայսրության կամ ռուսական կայսրության տարածքներում, երբ մի գյուղում խնդիր էր առաջանում՝ Օսմանյան կայսրության ժանդարմների հետ, ապա մյուս գյուղերը ի աջակցություն այդ գյուղի՝ ոտքի չէր կանգնում։ Այսինքն, միասնական պետականության գաղափարը որպես այդպիսին շատ թուլացել է, շատ տեղերում վերացել է, ամեն մեկը հիմա իր մասին է մտածում։ Ուժեղ է նաև արտագաղթողի հոգեբանությունը, որը թույլ չի տալիս գործողություն իրականացնել, բայց ամենակարևորն այն է, որ մարդկանց մեջ հասարակությունը որպես այդպիսին, որպես միասնական մեկ օրգանիզմ դադարել է գոյություն ունենալ»։
Նա նաև ընդգծեց, որ շատ դեպքերում, մարդիկ նաև այս պայքարին չեն հավատում, քանի որ նախորդ 30 տարիներին որքան ընտրությունները կեղծվում էին ու իրենք դուրս էին գալիս պայքարելու, նրանց ծեծում-ջարդում էին կամ 10 000 դրամով ձայները գնում էին։ «Արդյունքում, հասարակությունը դեֆորմացվեց և մարդկանց գիտակցության մեջ դեֆորմացիա տեղի ունեցավ։ Երբ ժամանակին ասում էինք մի ջարդեք հասարակությանը, որովհետև, այն կդառնա ուղղակի ամորֆ մի զանգված, այն ժամանակ կառավարող ուժերին թվում էր, որ հասարակությունը պետք է թուլանա՝ իրենց իշխանությունը երկար հնարավոր կլինի պահպանել։ Հիմա նույն այս իրավիճակն է, հասարակության գիտակցությունը դեֆորմացվել, ամորֆացվել է, չունի դիմադրողականություն։
Դրա համար էլ ում կպնում են՝ նա ոտքի է կանգնում, ում չեն կպնում՝ նա ոտքի չի կանգնում։ Հիմա նույն այդ մարդկանց համար, երբ 2021 թ-ի ընտրություններին ասում էինք մի քվեարկեք գործող քաղաքական ուժի օգտին՝ նրանք բղավում էին, թե մենք չենք ուզում նախկինների անունը լսել, նախկիններից զզվել ենք, դրա համար էլ այս ուժին ենք քվեարկելու»։
Դիտարկմանը, թե իշխանությունը արդեն չի էլ թաքցնում, որ Տավուշից հետո՝ անցնելու են Վարդենիսին, որ այն հատվածներում որտեղ պետք է ադրբեջանական ուժերը մեր տարածքներից հետ քաշվեն՝ ոչ մի սահմանազատում էլ չի լինելու, որ այն հատվածներում է միայն լինելու, որտեղ հայկական կողմն է զիջելու, այսինքն, սա ամենևին էլ լոկալ, մեկ համայնքի խնդիր չէ, ինչու նաև այն համայնքերը չեն կանգնում ոտքի, որտեղ լինելու է այդ սահմանազատումը՝ նա պատասխանեց, որ մարդիկ իրականում ի վիճակի չեն գիտակցելու, որ սա յուրաքանչյուրին է հասնելու։ «Մի մասը ամեն բան էլ հասկանում է, բայց դա փոքր մասն է, ու ի վիճակի չէ ոչինչ անելու։ Մեծ մասի գիտակցությունը դեֆորմացվել է, դա նրանց համար կարևոր չէ տավուշեցիների, վարդենիսցիների, սյունեցիների խնդիրները, մարդիկ գերադասում են գլուխները կախ իրենց համար ապրել, այդ մարդկանց չես կարող ստիպել գործողության դիմել, նա այդ գործողությանը չի դիմելու»։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ ՝ շատերի համար էլ խնդիր է, թե ում շուրջն են համախմբվելու։ «Ասիական, հատկապես կովկասյան տարածաշրջաններում շատ ուժեղ է լիդերի հարցը, լիդեր պետք է լինի, որի հետևից մարդիկ կգնան, ոչ թե խնդիր պետք է լինի, որի լուծման համար պետք է համախմբվել, պետք է լիդեր լինել, որը կասի, թե ինչ անել։ Հիմա նաև լիդերի հարց խնդիր կա, չկա լիդեր, ով վստահություն կներշնչի, լիդեր որ կկարողանա ասել՝ ժողովուրդ գալիս եք իմ հետից ու մարդիկ իր հետևից գնան։
Մյուս խնդիրն էլ այն է, որ նպատակն է սխալ դրվում։ Նպատակն այն չէ, որ հասարակության գիտակցության մեջ փոփոխություն պետք է արվի, փոփոխություն կարելի է անել, բայց դա շատ երկար ժամանակ ու քայլեր հաջորդականություն է պահանջում։ Նպատակը ոչ թե հասարակությանը հասկացնելն ու հողերի համար պայքարի հանելը պետք է լինի, այլ իշխանափոխությունը, որովհետև առանց իշխանափոխության՝ հողերը միևնույն է տալու են»։
Նա ընդգծեց, որ մեր հասարակությունը լիդերային հասարակություն է, երբ ունենք հզոր, ուժեղ լիդեր՝ հասարակությունն ու պետությունը դառնում է ուժեղ, հզոր հասարկություն ու պետություն, երբ ունենում ենք թույլ, վախկոտ լիդեր՝ հասարակությունը, պետությունը անընդհատ զիջում է։ «Այսինքն, հիմա ոչ թե հասարակության գիտակցության փոփոխությունը պետք է լինի, այլ լիդերի փոփոխություն։
Այսինքն, խնդիրը ոչ թե ականապատել-չականապատելը կամ եկեղեցին տալ-չտալը չպետք է լինի, այլ՝ նպատակը պետք է լիդերի փոփոխությունը։ Հետևաբար, նպատակն ու խնդիրը պետք է ճիշտ դնել։
Նպատակը ճիշտ դնելուց հետո արդեն, այն ուժը որ նպատակ է դրել, պետք է ներկայացնի խնդիրները, որոնք պետք է լուծել նպատակին հասնելու համար։ Եթե չկա ուժ, որը ձգտում է այդ նպատակին հասնել ու իշխանափոխություն անել, նշանակում է, ոչ մի խնդիր էլ չի լուծվելու։ Առանձին լոկալ խնդիրներ լուծելու մեթոդոլոգիան չի աշխատում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից