ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024 22:17 | ԼՐԱՀՈՍ
Արդեն երկրորդ օրն է , ինչ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց -Ոսկեպար հատվածը փակ է:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը, որի արդյուքում արձանագրություն է ստորագրվել եւ ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմն է պարզնաբանել 2,5 գյուղ անցնում է Ադրբեջանին, մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է 4 գյուղ Հայաստանի կողմից հանձնելու մասին։ Իշխանություններն արդեն սկսել են ականազերծման աշխատանքները` տարածքները Ադրբեջանին հանձնելու համար։
Երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցները պայթյունի ձայներ են լսել, ինչն անակնկալի է բերել նրանց, ենթադրվում է, որ դրանք եղել են ականազերծման պայթյունի ձայները, ինչի մասին ՊՆ-ն նախապես զգուշացրել էր:
Այս պահին հարյուրավոր գյուղացիներ, նաև նրանց միացած ՀՀ այլ բնակավայրերի բնակիչներ, գտնվում են բողոքի ակցիայի վայրում: Ուշ ժամին, երբ արդեն սկսեց մթնել ու ցրտել, վառվել են խարույկներ:Աջակից քաղաքցիները համայնքի բնակիչների մոտ դատարկ ձեռքով չեն գնում, շատերն իրենց հետ սնունդ ու տաք հագուստ են տանում:Նրանք տեղյակ են, որ ցուցարարների մեջ կան նաև տարեց մարդիկ, կանայք ու երեխաներ:
Տավուշում են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանը, Մհեր Սահակյանը,Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը,Արման Ղազարյանը:Նրանցից մի քանիսը դեռ երեկվանից:
«Տավուշում ենք աջակցելու նպատակով ու այնպես չէ, որ նորություն պետք է ասեմ, խնդիրը Տավուշը չէ, Սյունիքում էլ ժամանակին բանավոր համաձայնությամբ, բայց պաշտպանության նախարարի հրամանով զորքերն իջեցրին ու ՀՀ քաղաքացիները չհասցրեցին հասկանալ, թե ինչ է կատարվում, Շուռնուխ գյուղի ու Բարձրավանի բնակիչներն այսօր քիթ- քթի ապրում են ադրբեջանցիների դիմաց, Ճանապարհն էլ շրջանցիկ է ու երկարած, չկա միջպետական ճանապարհի Գորիսճ Կապան հատվածը: Հիմա վաղուց արդեն հասկացել են, որ սահմանազատման ու սահմանագծման անվան տակ միակողմանի հանձնում է գնում», - ասաց Գեղամ Մանուկյանը:
Երեկոյան հավաքված բնակիչները մի պահ անակնկալի են եկան պայթյունների ձայներից, սակակմ, ինչպես նշեց պատգամավորը, հետո պարզվե, որ ականազերծման աշխատանքների ընթացքում կատարվում են պայթեցումներ: «Հայկական առաջնագծի ուղղությամբ առավոտվանից զինված ուժերի սակրավորները ականներից մաքրում են առաջնագծի հատվածը, որպեսզի, ըստ իշխանությունների, այդ հատվածը հանձնելուց հետո ադրբեջանցիները որևէ վտանգի չհանդիպեն», ասաց պատգանավորը:Նա նշեց, որ գիշերելու են բնակիչների հետ, որպեսզի նաև սադրանքներ նրանց նկատմաբ չլինեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ