ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024 20:39 | Հարցազրույց
Տավուշում տեղի ունեցող գործընթացների դեմ տեղի բնակիչների ընդվզման, Երկրապահ կամավորական միության ավտոմեքենան ցուցարարների վրա քշելու շուրջ «Փաստինֆոն» զրուցել է Կոռնիձորի վաշտի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) հետ։
-Ինչ կարծիքի եք այս պրոցեսների մասին, որոնք տեղի են ունենում Տավուշում, քաղաքացիները համաձայն չեն սահմանազատման այն գործընթացի հետ, որ սկսվել է։
-Կարծիքս բազմաբնույթ է։ Ինչ են ասում տեղի բնակիչները, խոսք չկա, ինչ կանեն, ոնց կանեն՝ իրենք գիտեն, բայց էն, որ ուղղորդված մարդիկ հասնում են այնտեղ, որոնք հավես չունեն հողի հետ, որոնց բուն նպատակը դեռ պարզ չի՝ պրովոկացիան է, պատերազմ հրահրելը, ոչ թե կանգնել, կռվելը՝ դա ընթացքը ցույց կտա։
- Դուք նկատի ունեք մարդկանց, ովքեր գնում են՝ տավուշցիների կողքը կանգնո՞ւմ։ Ձեր կարծիքով, նրանք հրահրիչնե՞ր են։ Այսինքն, մենա՞կ թողնեն տեղի բնակիչներին։
- Նրանք մարդկանց կողքին են կանգնում, թե կողքից ավելի կողք են կանգնելու՝ ժամանակը ցույց կտա։ Ինչ վերաբերում է Տավուշի հողերին, եկեք զուգահեռ անցկացնենք, հիշում եք՝ «Գույք՝ պարտքի դիմացը», սուսուփուս Հայաստանից և հող, և գույք հանձնվեց Ռուսաստանին։
- Հո՞ղ , ի՞նչ հող է հանձնվել Ռուսաստանին։
- Ես նկատի ունեմ «Գույք՝ պարտքի դիմաց» ժամանակաշրջանը, մոտ 20-25 տարի առաջ, որ կատարվեց։
- Հասկանում եմ, բայց Ռուսաստանին ե՞րբ է և ի՞նչ հող է հանձնվել...
- Հիմա պետությունն ուզում է սահման գծել, բայց մեր ժողովուրդը մի պահ սահման է ուզում, բայց երբ գալիս է սահման դնելու իրական պրոցեսը՝ արդեն սահման չեն ուզում։
- Պարոն Խուդավերդյան, խնդիրն այն է, որ մենք միակողմանի զիջումների ենք գնում, տարածքներ ենք հանձնում, բայց եթե սահմանազատման մասին է խոսքը՝ օրինակ, Բերքաբերում էլ ադրբեջանցիներն են տարածքներ օկուպացրել, Ջերմուկում, Սյունիքում հայկական հող կա օկուպացված, ինչու դրանք չեն վերադարձվում։
-Համաձայն եմ, դրա դիմաց մեր այն հողերը, որոնք գտնվում են Ադրբեջանի և համախոհների տրամադրության տակ, պետք է վերադարձվեն մեզ։ Չգիտեմ, գործնական ընթացքը ոնց կլինի, ինչ կլինի։ Դեռ չի կարելի հստակ բան ասել, որովհետև չեմ կարծում, որ միակողմանի լինի, հատկապես, որ հայտարարություն եղավ, որ 32- 33 գյուղերի տարածքներ ադրբեջանցիները պետք է վերադարձնեն։
-Բայց Ադրբեջանը հայտարարել է, որ զորքերը դուրս չեն բերելու։
-Ադրբեջանով լինի՝ Ադրբեջանը շատ բան չի ուզո՞ւմ։ Մենք ուզո՞ւմ ենք տանք, մենք էլ չենք ուզում։
- Ինչպե՞ս չենք ուզում, համաձայնություն կա, հիմա էլ ուզում են ականազերծել այդ տարածքները։
- Դեռ չենք տալիս, դեռ սահմանազատումը չի սկսվել։ Ինչ իմանամ, ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու, որ չպայթեն...
- Պարոն Խուդավերդյան, ինչպես եք գնահատում երեկվա միջադեպը, երբ ԵԿՄ-ի մեքենան վարել էին ժողովրդի վրա։
- Ես լայվերով տեսել եմ, դեպքը, կարծում եմ միջադեպը հարթվել է։ Տեղի երկրապահի ուզածը ո՞րն է, կարծում եմ տեղի երկրապահը կարող է ունենալ պահանջ՝ այն իմաստով, որ երբ բախումներ են եղել, միշտ մնացել է իրենց վզին, օգնական ուժերը գնացել՝ թռել են։ Ասեմ, օրինակ, Ջողազ կոչվող լիճը որ կա՝ 1989 թիվն էր կամ 1990-ը, բոլորը հավաքվել էին, որ Ջողազը վերցնեն։ Մի ափին կանգնած էին մեր ոստիկանները, մյուս ափին կանգնած էին ադրբեջանցի ոստիկանները, կրակոցները, երբ սկսվեցին՝ ես իմ տղաների հետ մնացի, իմ աջ և ձախ թևերը հանկարծակի անհայտացան։ Հետո իմ հետևից մեքանա ուղարկեցին՝ կարգադրությամբ, որ դուրս եկեք, մենք դուրս չեկանք, մնացինք մինչև առավոտ, առավոտյան նոր դուրս եկանք։ Այնպես որ՝ շատ դեպքերում կա էն մտավախությունը, թե «բա որ էլի մենք մենակ մնանք»։ Այս տրամաբանության մեջ են մտածում տեղի ժողովուրդը ու իրենք ճիշտ են։
- Նկատի ունեք՝ տեղի երկրապահը մենակ մնալու մտավախություն ունի՞։
- Ես ասացի տեղի ժողովուրդը, մի թիրախավորեք, եթե թիրախավորելու լինենք՝ 5-րդ շարասյունը, որը ուզում է վիժեցնել մեր պետականությունը՝ իրենից է պետք սկսել։ Սա ռուսական խաղ է, որը շատ գեղեցիկ տարվում է հայրենասիրության անվան տակ։
- Պարոն Խուդավերդկան, կար ժամանակ, որ երկրապահը և զինվորականը կանգնում էին ժողովրդի կողմին, ինչո՞ւ էսօր ժողովրդի կողքին չեք, այնտեղ չեք։
- Ով ասաց ժողովրդի կողքին չենք, ժողովրդի կողքին ենք, բայց դուք՝ որպես լրագրող, կարո՞ղ եք ասել, թե ՌԴ-ն ինչքնան գումար է հատկացրել, որ Տավուշի մարզում պայթյուն ու պատերազմ հրահրեն։
- Ես նման տեղեկություն չունեմ, Դուք կարո՞ղ եք պատասխանել այդ հարցին։
- Ես շատ բան գիտեմ, բայց իմ իմացածը հրապարակելու համար չի։ Ես ոչինչ չգիտեմ, ձեզ եմ հարցնում ինչքա՞ն գումար է հատկացրել մեր պետությունը վարի տալու համար։
- Վստահ եք, որ հենց Ռուսաստանն է գումար տրամադրել, եթե նման բան կա։
- Դուք ասացիք...
- Ես որևէ պնդում չարեցի, դուք եք ասում։ Պարոն Խուդավերդյան, Տավուշում, մարդիկ ասում են, որ իրենց հարազատները զոհվել են այդ տարածքների համար ու հիմա դեմ են միակողմանի դրանք հանձնելուն, ասում են՝ դրանով վտանգվում է իրենց բնակավայրը, տունը, արդար չի՞ իրենց պահանջը։
- Թող էդ մարդիկ իրենց ասածի պատասխանը գտնեն։ 2020 թ-ի պատերազմում էլ մարդիկ գնում էին, ասում էին՝ զինվորիս կողքին կանգնեմ, բայց վճռական պահին, զինվորի կողքին կանգնողները փախան։
- Պարոն Խուդավերդյան, բազմաթիվ են եղել մեկնողները, ու մեկնելու պատրաստ մարդիկ, շատերը հերթագրվում էին, բայց նրանց տուն էին ուղարկում, անգամ պահանջ կար պետությանն ուղղված, որ զորահավաք արվի։
- Իսկ ինչքան մարդ զենքը գցեց ու փախավ։
- Բայց գնացողներն էլ քիչ չեն եղել, եթե մարդկանց կարիք կար՝ ինչու Փաշինյանը չարեց զորահավաքը
- Կարծում եմ զորահավաք եղավ ու ավելի քան 35 հազար մարտիկ մեկնեց Ղարաբաղ, որպես կամավոր։
- Լավ, պարոն Խուդավերդյան, դուք ազատամարտիկ եք, արյունով վերցված հողը կարելի՞ է հանձնել, նվիրել թշնամուն։
- Մենք Ղարաբաղը 7 շրջաններն էլ արյունով էինք վերցրել, բայց գումարի դիմաց կլանային համակարգերը՝ Ռուսաստանի հետ գրկախառնված տվեց ու թքեցին մեր արյան վրա։ Իրենք հարստանում էին, դրա համար էլ այդ արյունով ձեռք բերած հողը իմ համար արժեք չուներ։
- Կապիտուլիացիայի պայմանագիրը Նիկոլ Փաշինյանն է ստորարգրել, երբ ասում եք՝ «կլանային համակարգ» նրա ստեղծած համակարգը նկատի ունե՞ք։
- Եթե ամսի 9-ի ստորագրած զուգարանի թողթը նկատի ունեք, ապա հարց. Պուտինը հարգե՞ց այդ փաստաթուղթում գրած կետերը, Ալիևը հարգե՞ց այդ փաստաթղթում գրած կետերը, ի՞նչ կապիտուլիացիոն ակտ։ Հայաստանը չէր կարող կապիտուլիացիոն ակտ ստորագրել, քանի որ Ղարաբաղը ինքնահռչակ պետություն էր և Հայաստանից մարդկային ու ֆինանսական պրոդուկտ էր ուզում միայն։ Քանի որ եվրոպական հարթակ ղարաբաղցիները պրավալ տվեցին, թե իրենք Ռուսաստանին էին ուզում։
- Չեմ հիշում նման բան, բայց ինչևէ, հիմա է՞լ են ռուսները Տավուշը հանձնում։
-Հայաստանի հետ ինչ կատարվում է՝ Ռուսաստանի մատը մեջն է։
- Բայց սահմանազատման պրոցեսը, ձեռք բերված համաձայնությունը Ռուսաստանը չի ողջունել, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն են ողջունում։
- Աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվեց ու աշխարհն ընդդեմ Հայաստան մի քանի տարաբաժանումների է ձևավորվել։ Դա թողնենք մի կողմ։ Միգուցե, Ռուսաստանին դա է ձեռնատու, որ գան էդտեղ նստեն։ Դրա համար Ռուսաստանի ոչ «հա»-ին եմ հավատում, ոչ «չէ»-ին։
-Ռուսասատանը սահմանազատման հանձնաժողովում չկա, ի՞նչ կապ ունի այս գործընթացի հետ։
- ՈՒզում եք ասել՝ Ռուսաստանը հանգիստ նստած է՝ իր անունը դրվում-վերցվո՞ւմ է։ Մեր տարաբախտությունների մեղքը Կրեմլինն է, ոչ թե հայ ժողովրդինն է։ Երբ Կրեմլը կդադարեցնի 5-րդ շարասյան օգտագործումը՝ կհասկանանք, որ Հայաստանը կապրի և կապրեցնի։
- Հիմա Տավու՞շի ժողովուրդը ոտքի է ելել ու դեմ է պրոցեսներին՝ անկախ նրանից, թե ով է պրոցեսների հետևում կանգնած...
- Ես էնտեղ ժողովուրդ չեմ տեսնում, դա ժողովուրդ չի, ժողովորդը Երևանում է, ամեն մեկն իր գործին է, իր հանապազօրյա հացին։ Հերիք է ժողովրդի անվան տակ սեփական շահերն առաջ տանեք։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից