ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինաբար կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը, մեկնարկած հացադուլի ընթացքում առաջին անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ 04/21/2024 09:21 | ԼՐԱՀՈՍ
Ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարելուց ի վեր առաջին անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ:Ինչպես արդեն հայտնել էինք, Բաքվի բանտում ապօրինաբար գտվող Արցախի նախկին պետնախարարը երկու շաբաթից ավելի է՝ հացադուլ է հայտարարել՝ բոլոր գերեվարվածներին ազատ արձակելու պահանջով: «Փաստինֆո»ի աղբյուրների համաձայն մինչ այդ Արցախի ապօրինաբար գերեվարված Արցախի զիվորական ու քաղաքական ղեկավարությանը շաբաթը մեկ անգամ կարճատև թույլատրում էին կապ հաստատել ընտանիքների հետ և դա օգտագործում, որպես «այսպես ասած» հումանիզմի դրսևորման քարոզչական քայլ:Ռուբեն Վարդանյանի հացադուլի մեկնարկի առաջին շաբաթը հարազատների հետ կապ չի հաստատել գերեվարվածներից ոչ մեկ:Կապը վերականգնվել է մեկ շաբաթ ընդմիջումով:Ռուբեն Վարդանյանը հացադուլի ընթացքում առաջին անգամ է կապ հաստատել ընտանիքի հետ։ Հարազատների հետ հեռախոսով խոսել քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական իշխանությունները թույլատրել են նրա ընտանիքի կողմից հացադուլի մասին միջազգային հանրությանն ահազանգելուց հետո միայն:
Տեղեկությունը հայտնել է Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այս ամբողջ ընթացքում գտնվել է լիակատար մեկուսացման մեջ, նրան նույնիսկ թույլ չեն տվել ընթերցանությամբ զբաղվել։ Չափել են միայն զարկերակային ճնշումը, ոչ մի այլ բժշկական օգնություն չեն ցուցաբերել։
«Մեր մտավախությունը, որ նրա առողջական վիճակն էլ ավելի է վատանում, խորանում է։ Խոսակցությունն ավատելուց առաջ նա մեզ ասաց․ «Հիմա ես ավելի, քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ամենակարևորն են, կյանքից ավելի կարևոր»,- հայտնել են Վարդանյանի ընտանիքի անդամները։
«Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները անհապաղ թույլ տան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ այցելել Ռուբեն Վարդանյանին։ Դա է հացադուլի ընթացքում նրա առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու միակ միջոցը։
Բացի այդ, մենք կրկնում ու վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ քաղբանտարկյալներին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու վերաբերյալ։
Շնորհակալություն ենք հայտնում միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց դրա շնորհիվ էլ կայացավ այս երկու շաբաթվա ընթացքում նրա առաջին հեռախոսազրույցը մեզ հետ»,- նշված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի տարածած հայտարարությունում։Ինչպես արդեն հայտնել էինք Վարդանյանը Հացադուլը սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:
Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդ անյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։Վարդանյանի հացադուլը համընկնում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հետ՝ ցույց տալով, թե ինչպես են հայերը շարունակում ենթարկվել էթնիկ զտումների և մինչև օրս դառնում հետապնդման թիրախ։
Ռուբեն Վարդանյանը չորս երեխաների հայր է։ Նա նաև ազդեցիկ գործարար է, սոցիալական ձեռներեց ու բարերար: Ամբողջ աշխարհից իր գործընկերների հետ նա ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ներդրել տնտեսական զարգացման ոլորտում, մարդասիրական նախաձեռնություններում և համաշխարհային կրթական ծրագրերում:
2022 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվարը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Նրա պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասվում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով:
Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։
«Ռուբենի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների և միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, և դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել» իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ