Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

ՀՀ իշխանությունները չեն դադարում խեղաթյուրել իրավական գործիքակազմերը՝ ընդդիմախոսներին ճնշելու, մեկուսացնելու, տեղեկատվության հիմանարար ազատությունները սահմանափակելու ուղղությամբ. ՊԶՄԿ 04/22/2024   11:24  |  ԼՐԱՀՈՍ

Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են։ Այս մասին գրել է  Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը.

«Նրանց ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ գործող իշխանությունների կողմից:

Այսպես՝ սույն թվականի մարտի 22-ին Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին՝ խուլիգանության հանցակազմի հիման վրա, իսկ նրանց բերման ենթարկելու գործընթացը զուգորդվեց անձի արժանապատվությունն ու անձնական անձեռնմխելիությունը նվաստացնող ուժի կիրառմամբ՝ ծայրահեղ անհիմն ու անհամաչափ բռնությամբ:

Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվող արարքի իրավական գնահատականը

Համաձայն հարուցված քրեական հետապնդման Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքով 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմը, այն է՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով:

Անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ նշված հանցակազմի խմբագրությունը իշխող քաղաքական ուժի կողմից 2021 թվականի հուլիսին ՀՀ նախկին քրեական օրենսգրքում լրացված, ապա միջազգային ճնշման ներքո հանված հանրահայտ «Ծանր վիրավորանքի» հանցակազմի պարզունակ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է, որը նպատակն ունի կամայական ձևով պատժել իշխանության հասցեին քննադատական խոսք հնչեցնող քաղաքացիներին:

Նշված պարզ օրենսդրական հնարքների արդյունքում իշխող քաղաքական ուժն առերևույթ փորձել է մի կողմից խուսափել խոսքի և տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքների մասով միջազգային կառույցների կողմից իրեն վերագրվող պահանջից, մյուս կողմից՝ շարունակել քրեաիրավական գործիքակազմի օգնությամբ պատժել իր հասցեին քննադատական խոսք հնչեցնող ընդդիմադիրներին:

Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանավորումը նշված նպատակի առերևույթ ապացույց է

Ավելին, այս հանցակազմի նման մեկնաբանությունն ուղղակի հակասության մեջ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձեւավորած նախադեպային պրակտիկային, համաձայն որի՝ պաշտոնատար անձանց նկատմամբ քննադատական խոսքի թույլատրելի սահմաններն անհամեմատ ավելի լայն են։

Մասնավորապես

Լինջեսն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ քաղաքական գործչի նկատմամբ թույլատրելի/ընդունելի քննադատության սահմանները ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում։ Նշված անձինք անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր արտահայտության և գործի նկատմամբ լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, և, հետևաբար, պարտավոր են հանդուրժողականության ավելի բարձր աստիճան դրսևորել։

Գունդեմն ընդդեմ Թուրքիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ ժողովրդավարական պետության իշխանությունները պետք է հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ, նույնիսկ եթե այն պրովոկացիոն կամ վիրավորական բնույթ ունի։

Ռոդրիգեսն ընդդեմ Պորտուգալիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ «հանրային դեր» ունեցող անձի նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում։

Դալբանն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ-ը թույլատրելի է համարել քաղաքական գործչի նկատմամբ հնչած մեղադրանքները՝ կոռուպցիայով զբաղվելու և պետական միջոցները վատ կառավարելու վերաբերյալ։

Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ը թույլատրելի է համարել քաղաքական գործչի նկատմամբ հնչած «ապուշ» (idiot) որակումը։

Լոպես Գոմես Դա Սիլվան ընդդեմ Պորտուգալիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ քաղաքական վիրավորանքները/մեղադրանքները հաճախ տեղափոխվում են անձնական դաշտ։ Սրանում պետք է տեսնել քաղաքական պայքարի չնախատեսված շրջադարձ, որն ընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։

ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԵՒ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼԸ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։

Համաձայն բանաձևի՝ անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.
կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ /Սամսոնյանի արժանապատվությունն ու անձնական անձեռնմխելիությունը նվաստացնող ձևով բերման ենթարկելը հաստատում է սույն չափանիշի առկայությունը: Ավելին, ակնհայտ է, որ եթե Սաղաթելյանի ձերկալումը ժամանակագրորեն չհաջորդեր Սամսոնյանին խայտառակ ձևով բերման ենթարկելու տեսաձայնագրության հրապարակմանը, և իրավապաշտպանների կողմից դրա խիստ քննադատությանը, ապա նա ազատությունից կզրկվեր նույնանման եղանակով/.

եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով՝ առանց որևէ առնչության /Վ. Սաղաթելյանն ու Ն.Սամսոնյանը հանրահայտ ընդդիմադիր գործիչներ են, ովքեր վարում են լայն դիտելիություն ունեցող ընդդիմադիր վերլուծական փոդքասթ, ում նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և կալանքի կիրառումն իրենց ընդդիմադիր գործունեության և քաղաքական իշխանության ներկայացուցիչների քննադատության ուղղակի հետևանք է/.

եթե քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է / այս չափանիշի առկայությունը հավաստելու բավարար է վկայակոչել, որ ընդդիմադիրների նկատմամբ նմանատիպ բառապաշառ օգտագործող իշխանության կողմնակիցները երբևէ նշված հոդվածով չեն կալանավորում կամ նման խայտառակ ձևով բերման ենթարկվում/.

եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում (այս չափանիշի առկայությունը հավաստելու կրկին բավարար է վկայակոչել, որ ընդդիմադիրների նկատմամբ նմանատիպ բառապաշառ օգտագործող իշխանության կողմնակիցները երբևէ չեն կալանավորում կամ բերման ենթարկվում տվյալ, իսկ առաջադրված մեղադրանքի համատեքստում Սամսոնյանն ու Սաղաթելյանը որևէ կերպ չէին կարող ազդել նախաքննության վրա, առավել ևս՝ կալանքին այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի կամ գրավի պայմաններում).

եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին (անգամ այս իշխանության ամենամոլի կողմնակիցների համար ակնհայտ է, որ եթե Սաղաթելյանն ու Սամսոնյանը չլինեին այս իշխանության հայտնի ընդդիմախոսներ, ապա այսօր կալանավորված չէին լինի):

Ամփոփելով վերոգրյալն ու առկա փաստերը՝ ակներև է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալներ են և անհապաղ պետք է ազատ արձակվեն, իսկ օրենսդրական հնարքի արդյունքում քողարկված ծանր վիրավորանքի ինստիտուտը շարունակվում է օգտագործվել այս իշխանությունների կողմից՝ իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու և պատժելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն դադարում խեղաթյուրել իրավական գործիքակազմերը՝ ընդդիմախոսներին ճնշելու, մեկուսացնելու, անձի արժանապատվության, անձնական ազատության, խոսքի և տեղեկատվության հիմանարար ազատությունները սահմանափակելու ուղղությամբ, իսկ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը նշված համառ քաղաքականության հերթական թիրախներն են»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:21 18/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
22:49 15/04/2024  |  Սոցիալական ցանցերՓաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան
10:06 15/04/2024  |  Քրեական խրոնիկոնԱռավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան
20:32 12/04/2024  |  ԼՐԱՀՈՍՍամսոնյանն ու Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև խղճի բանտարկյալներ. Իրավապաշտպան ՀԿ
12:57 10/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում ՀՀ իշխանությանը վերջ տալ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումներին․ CDI
14:52 08/04/2024  |  ԼՐԱՀՈՍ«Պահանջել ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին». AntiFake.am-ի և «ՔԳ» ՀԿ-ի նամակը` ԵԽ գլխավոր քարտուղարին
15:52 06/04/2024  |  ԼՐԱՀՈՍՔաղբանտարկյալների լուսանկարները` մայրաքաղաքի հանրային տրանսպորտի վրա
18:58 05/04/2024  |  Սոցիալական ցանցերՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման որոշումները բողոքարկվել են
20:49 02/04/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ծանր վիրավորանքի» հոդվածը շարունակում է գործել. իշխանությունը մոլորեցնում է հանրությանը
19:13 30/03/2024  |  Սոցիալական ցանցերՎազգեն Սաղաթելյանն ասաց՝ կալանավայրում իր պայմանները «համարյա Եգիպտոսի» նման են. Բաբայան

Արխիվ

[]