ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024 22:34 | Վերլուծություններ
Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Սա Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունն է։
Այսինքն, աշխատակազմը նույնացնում է Հայաստանը՝ Փաշինյանի հետ։
Բայց արդյո՞ք Հայաստանը այս պահի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն է։ Սրա հետ համաձա՞յն է հայ մարդը։ Բոլոր սոցհարցումները վկայում եմ, որ հայության զգալի մեծամասնությունը, 80 տոկոսից ավելին դեմ է այդ անձի հետագա պաշտոնավարմանը։ Նրան չի համարում Հայաստանին արժանի ղեկավար։ Ավելին, գտնում է, որ ոչ մի բնագծում հաջողություն չի արձանագրվել նրա օրոք, ո՛չ կառավարման համակարգն է արդյունավետ գործել, ո՛չ երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն է իրականացվել։ Պարտություն ենք կրել։ Զինվորը կռվել է, իշխանությունը՝ պարտվել և պարտվում է․․․
Ժողովրդավարություն ասվածն էլ․ որով հպարտանում է բաստիոնի ղեկավարը, միշտ Հայաստանի շահերի դեմ է գործել, ՀՀ թշնամի պետությունների օգտին։ Իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ ամեն պետության ղեկավար առաջնորդվել է ի՛ր պետության շահերով և առաջնահերթություններով, ի՛ր պետության դրոշն ու տարածքային ամբողջականությունն է պաշտպանել։
Հայաստանը վաղուց ազատ անկման ռեժիմում է և քանի գնում՝ անկումը անկասելիությանն է մոտենում․․․
Եթե իշխանության ղեկը Հայաստանի շահերի դեմ վարողը շարունակի մնալ, ավելի ճիշտ՝ հայերը շարունակեն հանդուրժել նրան, ուրեմն անկասելիության սահմանն անցնելու ենք և լինելու է ամենասարսափելին։
Հարց է ծագում՝ հիմա հայի թշնամին հա՞յն է, թե՞ թուրքը, ամերիկացին, ռուսը կամ՝ բրիտները։ Արդյո՞ք այս դեպքում վերլուծությունների կարիք կա։
Պարզ աչքով տեսանելի է, չէ՞, որ ՀՀ ներկա իշխանությունն է Տավուշի գյուղերը հանձնում՝ անունը դնելով փոխշահավետ համագործակցություն, կլոր սեղան և այլն։ Լավ, բա այդ կլոր սեղանի շուրջ նստածներն ինչու՞ են հարաբերվում մի կողմում՝ տիրոջ, մյուսում՝ տիրոջը սպասարկողի կարգավիճակով։
Օտար շահերի սպասարկուն ո՞նց կարող է լինել համագործակցային կողմ։
Հիմա, եթե իշխանությանը թողնենք մի կողմ, գրողի ծոցն ուղարկենք դեռ մտովի և գանք ընդդիմադիր ուժերին, ի՞նչ ունենք ասելու։ Այս դաշտում ամեն բան նորմա՞լ է ընթանում, ճիշտ է այն, ինչ կատարվում է ԱԺ-ում, Աժ-ից դուրս։ Այսինքն, քաղաքական ուժերն ի՞նչով են զբաղված։ ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի։
Եվ ի՞նչ պետք է անել, որ ի հայտ գա կայծը, որի բոցավառ լեզվակները տարբեր կողմերից գալու-հասնելու են Երևան։
Ինչպե՞ս՝ կհարցնեք։
Մեր հայրենակիցը շատ լավ բացատրում է, թե ինչպես։ Ասում է՝ այսօր ոչ միայն Ոսկեպարում պիտի ճանապարհ փակվեր, այլ նաև՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, ամենուր․․․Այս առումով նիկո՞լն է խանգարում։ Իհարկե՝ ո՛չ։
Ճնշում պիտի լինի, ասում է քաղաքացին, ուժեղ ճնշում։ Կա՞ արդյոք այդ ճնշումը։ Չկա։ Էլ ինչու՞, էլ ո՞նց պիտի հեռանա իշխանության ղեկին նստած անձը։
Իսկ ճնշումը կազմակերպող- կարգավորող-կառավարողը իշխանության հակառակ կողմում կանգնած ուժերը պիտի լինեն։ Նրանք պիտի ճնշումը կառավարեն և վերածեն ընդվզման։
Եվ բնավ կապ չունի այդ հակառակ կողմում կանգնած՝ ազգային, առաջնորդող ուժերը հին են, թե՝ նոր, քաղաքական են, թե՝ հոգևոր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ