ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024 16:32 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը. Ճանապարհ դեպի մեր օրերի տեղահանում» խորագրով համաժողով, որն անցկացվել է Ռամկավար ազատական կուսակցության նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ է Համաժողովի հյուրն է եղել Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Քլեր Դալին։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայոց Ցեղասպանությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման միջեւ զուգահեռներ անցկացնող համաժողովի գլխավոր բանախոսներն էին Բելգիայում Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Պարույր Սեւակ Դեմիրճյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, Բրյուսելի Ազատ համալսարանի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Անիտա Խաչատուրովան եւ նախկին դիվանագետ Վարդան Բարսեղյանը։
Եվրախոհրդարանական Քլեր Դալին իր բացման ելույթում նշեց՝ այս համաժողովի նպատակն է ոչ միայն հիշատակել Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդգծել տեղի ունեցածի շարունակականության մասին։ Դալիի խոսքով՝ չնայած ճնշող ապացույցներին եւ աշխարհի բոլոր ծայրերում պատմաբանների համաձայնությանը՝ Հայոց Ցեղասպանությունը շարունակում է ժխտվել որոշ կառավարությունների եւ քաղաքական գործիչների կողմից՝ քաղաքական նպատակահարմարության կամ ազգային շահերի համար։ «Նույն կերպ, ԵՄ որոշ ներկայացուցիչներ թերագնահատել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, փոխարենը որոշել են ավելացնել Ադրբեջանից գազի մատակարարումները՝ չնայած այդ երկրի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։ Նման ժխտումը ոչ միայն խորացնում է զոհերի եւ նրանց ժառանգների տառապանքը, այլեւ հավերժացնում է անարդարության եւ անպատժելիության վտանգավոր շրջանը», - ասաց Դալին։
Իռլանդացի պատգամավորի խոսքով Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կարեւոր է էթնիկ հայերի հանդեպ հետագա հանցանքները, այլ նաեւ մարդկության հանդեպ պոտենցիալ ոճիրները կանխելու համար։
Միջոցառման կազմակերպիչներից Պարույր Սեւակ Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց Քլեր Դալիին արագ արձագանքի եւ հյուրընկալության համար։ Դեմիրճյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ահռելիությունն ու ողբերգականությունը շարժառիթ դարձան, որպեսզի Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի հիշատակումը ցույց տա անցյալի եւ ներկայի կապը։
Միջոցառման հիմնական նպատակն էր բարձրացնել հայության հետ տեղի ունեցածի եւ ունեցողի վերաբերյալ իրազեկվածությունը։
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից Արմինե Մխիթարյանը դեսպան Տիգրան Բալայանի անունից շնորհակալություն հայտնեց հրավերի եւ նախաձեռնության համար։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանն առաջին բազմազգ կառույցներից էր, որը 1987 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւով։
«2023 թվականին տարածաշրջանի հայերը դուրս մղվեցին իրենց պապենական հայրենիքից՝ մեկ դար առաջ իրենց հայրենակիցների նույն ողբերգական ճակատագիրը կիսելու սպառնալիքի տակ։ Ադրբեջանի կառավարությունը փաստացի էթնիկ զտում իրագործեց Լեռնային Ղարաբաղում, եւ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ։ Այս սարսափելի իրավիճակը վկայում է մեկ ճշմարտություն՝ երբ հանցագործությունը կատարվում է, բայց անպատժելիությունն ու դաժանությունը պահպանվում են, այն դատապարտված է կրկնվելու»,-ասաց դեսպան Բալայանի անունից ելույթ ունեցող Արմինե Մխիթարյանը՝ հավելելով, որ արցախահայությունը պետք է իրավունք ունենա վերադառնալ իր պապենական հող միջազգային երաշխիքների եւ ներկայության ներքո՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի պարտադիր որոշումների։
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն իր ելույթում հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանության պատմական հիմքը, դատական գործընթացները, որոնք հենց այդ տարիներին են եղել։ Գզոյանի խոսքով՝ Նախիջեւանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են։ Ըստ բանախոսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանությունը, այդ երկրների հասարակության դիսկուրսը ստիպում են մտածել ցեղասպանության մասին։ Ցեղասպանությունից խոսելիս՝ թանգարանի տնօրենը շեշտեց նաեւ, որ դա միայն մարդկային կյանքերի կորստի մասին չէ։ «Թիրախավորելով մշակութային կոթողները, դրանք սրբապղծելով ու ավերելով՝ դուք զրկում եք մարդկանց իրենց ինքնությունից։ Հայկական եկեղեցիների ոչնչացումը նպատակ է ունեցել հերքել բնիկ հայության գոյությունը։ Այսօր նույնը արվում է նաեւ Արցախում», - ասաց Էդիտա Գզոյանը՝ ցավով արձանագրելով, որ Ծիծեռնակաբերդն այսօր ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի հուշահամալիր է։
Բանախոսներից Անիտա Խաչատուրովան, ով 2020-2022 թվականների ընթացքում առիթ է ունեցել բազմաթիվ անգամ այցելել Լեռնային Ղարաբաղ, հարյուրից ավել փաստահավաք հարցազրույցներ արել, իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ԼՂ-ի էթնիկ զտումներից հետո Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց, ոչ էլ 2022 թվականի հուլիսին ԵՄ հանձնաժողովի և Ադրբեջանի միջև կնքված գազային գործարքը չեղարկվեց։ «Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ռեժիմը դաժան տնտեսական պատժամիջոցների տակ է գտնվում՝ չնայած նրա արարքները համեմատելի չեն հայերի էթնիկ զտումների հետ, որն իրականացրել է Ալիևի ռեժիմը։ Ալիեւը ոչ միայն չի պատժվել էթնիկ զտումների համար, այլ նա շնորհավորանքներ է ստացել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելից՝ իր ոչ արդար, ոչ էլ ազատ «վերընտրվելու» կապակցությամբ․ եւ այդ ամենը տեղի է ունեցել Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների դեմ զանգվածային բռնաճնշումների ալիքի ֆոնին», - ասաց Անիտա Խաչատուրովան։
Նախկին դիվանագետ Վարդան Բարսեղյանի համար Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգությունն ամեն ինչից առաջ անձնական է, որտեղ դիվանագետը ծնվել եւ մեծացել է։ Բարսեղյանն իր ելույթի սկզբում նշեց, որ Լեռնային Ղարաբաղը երիտասարդ ժողովրդավարություն էր, որը չարժանացավ արժանի աջակցության։ Բանախոսի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր նպատակները Հարավային Կովկասում չեն փոխվել, եւ, եթե միջազգային հանրությունը չտեսնի ու չգիտակցի այդ նպատակի էությունը, հետեւանքներն անդառնալի կլինեն։ «ԵՄ-ն պետք է պահպանի իր արժեքները, ինչպիսիք են մարդու արժանապատվությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, իրավահավասարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները, որոնք արձանագրված են Լիսաբոնի պայմանագրով։ Այս նույն արժեքները պետք է առաջնորդեն Եվրամիության ներգրավվածությանը համընդհանուր հարցերում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը որոշ խայտառակ տնտեսական եւ քաղաքական հաշվարկների զոհը չպետք է դառնան», - ասաց Վարդան Բարսեղյանը՝ նշելով, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը ճանապարհային քարտեզ է, որը Եվրոպական հանձնաժողովը պետք է կյանքի կոչի։
Համաժողովի ավարտին ներկաների եւ բանախոսների միջեւ մտքերի փոխանակումը կենտրոնացավ ԵՄ-ի դերակատարության վրա։ Ներկաները նշեցին՝ ԵՄ-ն տեղեկատվության պակաս չունի, շատ լավ գիտակցում է տեղի ունեցածը, իր գործիքակազմում ունի անհրաժեշտ բոլոր գործիքներն ու միջոցները, եւ, վերադառնալով իր արժեհամակարգին, պետք է գործի դրան համահունչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ