ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024 16:46 | ԼՐԱՀՈՍ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին հանրությանը հայտնի են կցկտուր ու միակողմանի տեղեկություններ, որոնք տարածվել են նախաքննության սկզբնական փուլում, վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Այս մասին նշված է փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարությունում։
«Այդ հաղորդագրություններով փորձ էր կատարվում հանրության մոտ ստեղծել ինչ-որ անորակ հրթիռներ չարդարացված բարձր արժեքով ձեռք բերելու տպավորություն։
Դրան զուգահեռ ընտրվել է գործով դատական քննությունը «փակ ռեժիմով» իրականացնելու տարբերակը, այն պատճառաբանությամբ, թե քննարկման առարկա փաստական տվյալները պարունակում են պետական գաղտնիք։
Այս ամենի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությունը զրկված է գործի իրական փաստական հանգամանքներին ծանոթ լինելու հնարավորությունից։ Շատերը գործի մասին ունեն միայն այն տեղեկությունը, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորված է։
Հիմա արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ մեր տպավորությամբ իրավական շղարշի տակ իրականացվող այս ողջ գործընթացի միակ նպատակը հենց դա է` հանրությանը ներկայացնել նախկին նախարարի կալանավորված լինելու փաստը, հնարավորություն չտալով անգամ տեղեկանալու, թե ինչի մասին է իրականում գործը, ունի արդյոք առաջադրված մեղադրանքը գոյություն ունենալու որևէ հիմք, արդյոք կա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք, թե ոչ։
Դեռ քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում էր մեզ ակնհայտ, որ առաջադրված մեղադրանքն ու ապացույցներով հիմնավորված փաստական հանգամանքները միմյանց հետ որևէ կապ չունեն։ Այդ համոզմունքն էլ ավելի էր ամրապնդվում յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում, ու դրան զուգահեռ առարկայանում էր հարցը, թե նման պայմաններում ինչ նպատակ ունի այս հետապնդումն ու կալանքը։ Իրավական գործընթացի շղարշն այս գործի վրայից վերջնականապես անհետացավ, դատաքննության վերջին փուլում` իրեղեն ապացույց հրթիռների զննության արդյունքում։ Արդեն 3 տարի որպես իրեղեն ապացույց ճանաչված հրթիռները գտնվում էին անթերի վիճակում։ Դավիթ Տոնոյանի ու նրա պաշտպանների պահանջները իրեղեն ապացույց ճանաչված բոլոր հրթիռները զննելու մասին, մնացին անկատար, թեև ընտրովի զննված բազմաթիվ հրթիռներն էլ դրանց անթերի վիճակի մասին որևէ կասկածի տեղ չթողեցին։ Ու այս փուլից հետո, սակայն, հրթիռներն իր աչքով տեսած դատավոր Վահե Դոլմազյանը նախօրեին կրկին մերժեց Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը` խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու մասին։ Այս ամենի արդյունքում արդեն որևէ կասկած չունենք, որ ի սկզբանե այդ գործը չի ունեցել իրավական որևէ հիմք, չի հետապնդել իրավական որևէ նպատակ, իսկ Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում։ Այս ամենը քաղաքական նպատակներ հետապնդող, քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, որը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրված` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում։ Մի փաստ, սակայն, հարկ է արձանագրել` իրականությունը հնարավոր է խեղաթյուրել, բայց միայն ժամանակավորապես, ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»,- նշված է փաստաբանների տարածած հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել