ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024 21:16 | Քաղաքական
Պատկերավոր ասած՝ տեղի է ունենում հայրենիքի կարկատում, Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնում հայրենիքը։ Այն քարտեզը, որը հրապարակել է, աշխարհում նման սահմանազատում երբեք չի եղել, որևէ միջազգային իրավունքի կարգավորումով նման բան չի եղել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած 8-րդ հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությանը, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Տավուշի 4 գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցման, ինչպես նաև կառավարության հրապարակած քարտեզին:
Մանուկյանը նշեց, որ հայտարարության մեջ խոսվում է Հայաստանի զինված ուժերի ողջամիտ ժամկետների հետքաշման մասին, միաժամանակ, խոսվում է՝ իբր սահմանապահների կանգնելու մասին։
«Բայց հստակ է մի բան. հայկական զինված ուժերը, որ 30 տարի իրենց պարտքը կատարել են՝ հետ են քաշվելու, փոխարենը թեթև զենքերով զինված սահմանապահներ են կանգնելու, դիմացը Ադրբեջանի կողմից առաջխաղացում ունեցած նույն ստորաբաժանումներն են լինելու՝ նույն ծանր տեխնիկայով զինված։ Որովհետև, տևական ժամանակ Ադրբեջանը Տավուշի հատվածում մարտական հերթապահությունն իրականացնում են Ադրբեջանի սահմանապահ զորքերը։
Այն քարտեզը, որ հրապարակել է կառավարությունը՝ ուղղակի քարտեզի վրա արագ հայացքը փաստում է մի բան, Հայաստանը միայն զիջում է, այն հատվածներում որտեղ համաձայնություն, իբր, գոյացրել են՝ այդ ամենի մեջ չկա Բերքաբեր գյուղի ամբողջ օկուպացված շրջանը։ Փաստորեն 30 տարի ձևավորված հայկական զինված ուժերի առաջնագիծը ամբողջությամբ փլուզում են, փոխարենը Ադրբեջանը որևէ հարցում զիջում չի անում»։
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2 օր առաջ Տավուշի գյուղեր կատարած այցելությունն ուղղակի սուտ ու կեղծիք էր, նա խաբեց և՛ Ոսկեպարում, և՛ Կիրանցում, և՛ Բերքաբերում։
Դիտարկմանը, թե ստացվում է՝ գնում ենք սահմանազատման առանց քարտեզների՝ նա նշեց, որ սահմանազատման հանձնաժողովն ու կառավարությունը հիմա խուսափում է ասել, թե ինչ քարտեզների հիման վրա է այդ սահմանազատումը տեղի ունենալու, որովհետև ասելու դեպքում այդ այդ նույն կառավարությանը կարելի է հարց տալ, թե այդ դեպքում ինչու են Հայաստանի Խորհրդային Հանրապետության տարածքները շարունակում մնալ օկուպացված Ադրբեջանի կողմից։
«Կրկնում եմ Բերքաբերի ամբողջ հատվածը շարունակելու է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից։ Եթե ասեն, որ հստակ որևէ քարտեզով են անում սահմանազատում, ապա իրականություն պետք է դառնար նաև այդ հատվածի վերադարձը, բայց մենք տեսնում ենք, որ կառավարության պաշտոնական հանձնաժողովը համաձայնություն է տվել սահմանազատման միայն այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը հնարավորություն է ունենալու առաջ գալ։ Մինչդեռ, հայկական կողմը իր՝ օկուպացված որեւէ հատվածից ետ չի ստանալու»։
Նա ընդգծեց, որ հրապարակված քարտեզից նաև ակնհայտ է, որ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը մնում է Ադրբեջանի տիրապետության տակ։ «Կառավարության հասարակայնության կապերի վարչությունն էլ չքմեղանում է, որ այնտեղ շրջանցիկ ճանապարհ կա, ուրիշ հատվածով կարող են գնալ։ Կիրանցի ճանապարհը՝ Երևան –Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի մի հատվածն հայտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ»,-ասաց՝ պատգամավորն ընդգծելով, որ իրականում, Նիկոլ Փաշինյանը բառախաղերով Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ։
«Ոսկեպարում խոստանում է, որ Ոսկեպարի ճանապարհին վտանգ չի սպառնում, բայց Կիրանցի ճանապարհի մասին ոչինչ չի ասում։ Կիրանցում խոսում է Ոսկեպարի մասին, բայց ոչ՝ Կիրանցի։ Այն քարտեզը, որ հրապարակել է կառավարությունը՝ դրանից հստակ երևում է, որ վաղը հերթը գալու է նաև Կիրանց-Ոսկեպար ճանապարհին։
«Ամենագլխավորը՝ անվտանգային առումով այն է, որ մի հատվածում իբր հայկական զորք է կանգնելու, մի հատվածում՝ իբր կանգնելու են սահմանապահներ։ Ամբողջությամբ անվտանգային համակարգը խարխլում են, կառավարությունը նաև նշում է, որ 4 գյուղերի հատվածում զինված ուժերը հետ են քաշվելու կարճ, բայց ողջամիտ ժամկետում՝ առանց արհեստական ձգձգումների։ Շեշտեմ, Հայաստանը խոսում է զորքերի հետ քաշման մասին՝ նշելով առանց «Արհեստական ձգձգումների»»։
Դիտարկմանը, թե 4 գյուղերի հատվածում ունենք պետական սահման, արդյո՞ք սա սահման է, Մանուկյանն ասաց. «Ես հարց եմ տալիս, ինչպես մի քանի շաբաթ առաջ օրինակ Ներքին Հանդում տեղի ունեցավ, ինչպես 2022 թ-ին Ջերմուկում տեղի ունեցավ ռազմական բախում լինի և ռազմական բախումը վերածվի լայնածավալ ռազմական գործողության, այդ դեպքում Ոսկեպար գյուղի դիմաց կանգնած, թեթև զենքերով զինված Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողները ի՞նչ են անելու մինչև ատամները զինված՝ դիմացը կանգնած Ադրբեջանի սահմանապահ զորքերի դեմ, որոնք արդեն մի քանի տարի շարունակ այդ սահմանի հսկողությունն են իրականացրել, ինչ անելու»։
Մանուկյանն ընդգծեց, որ միջազգային պրակտիկայում կան կարգեր, օրենքներ, ըստ որոնց՝ երկու երկրների միջև սահմանազատում տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու երկրների հարցում 100 տոկոսանոց համաձայնություն կա։ «Եթե մի հատվածի շուրջ 99.9 տոկոսով համաձայնություն կա, բայց օրինակ 0.01 տոկոսվ համաձայնություն չկա, նշանակում է սահմանազատման համաձայնություն չկա, ինչպես օրինակ, Հայաստան-Վրաստան սահմանի սահմանազատման դեպքում է։ Տարիներ շարունակ բանակցել են, սահմանազատման հարցում շուրջ 70 տոսով արդեն համաձայնություն էր ձեռք բերվել, բայց որևէ մեկի մտքով չէր անցնում այդ 70 տոկոս հատվածներում սահմանապահ զորքերի տեղաշարժ իրականացնել, քանի դեռ ամբողջական համաձայնություն չկա»։
Նա դիտարկմամբ՝ արդեն 4 տարի է, իրենք այս խնդիրների մասին խոսել են, ասել ու ահազանգել են։
«2021 թ-ի օգոստոսի 6-ին Հայաստան խմբակցության պատգամավորները 3 օր էին պատգամավոր՝ գնացել հասել են Ոսկեպար, որտեղ ՔՊ-ի տավուշեցի պատգամավորը սկսել էր խոսել Հայաստանի տարածքում «ադրբեջանական գյուղերի» առկայության մասին, 4 տարի դրա մասին ասվել է, դրա դեմ Դիմադրության շարժում է եղել, փորձ է արվել համաժողովրդական պայքար մղել ու իշխանություն հեռացնել, որ այս ուխտը չչոքեր մեր դուռը։ Այստեղ կա մի կարևոր բան. օրերս ԱԺ-ում, երբ գումարվեց արտահերթ նիստ խորհրդարանում՝ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ հատվածների հետ կապված մանրամասն քննարկում, գործնական աշխատանք համատեղ նիստում չի եղել։ Ինչպես պատահեց, որ մի շաբաթում համաձայնություն են գալիս ամենակարևոր հարցի շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև արտգործնախարարները բանակցում են փաստաթղթի շուրջ, որի հարցում կա էական անհամաձայնություն, ինչպե՞ս ստացվեց, որ սա տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ պարզ մի պատճառով, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ուղիղ կապի ուղիղ կապի հետևրանքով, այդ սահմանազատումը տեղի է ունեցել։ Բայց Մհեր Գրիգորյանն էլ, Արարատ Միրզոյանն էլ, նրանց ենթականերն էլ, բոլորը, կատարելով Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը վտանգելու համար վաղը որևէ արդարացում չեն կարող ունենալ, որովհետև իրենք ենթարկվում են ՀՀ օրենքներին , ոչ թե Նիկոլ Փաշինյանին, և վաղը ամբողջությամբ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Մհեր Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը՝ բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ