ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024 19:21 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, այսօր կայացել է 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս դրվագով մեղադրյալի կարգավիճակում է «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, որը մեղադրվում է Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ՝ իբրև վերջինիս նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Թորգոմ Ասատրյանը կալանքի տակ է 2023թ․ փետրվար ամսից։
Արարատ Միրզոյանի մահափորձի վարույթից՝ Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ անջատված մասով գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանի վարույթում է, գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Այսօրվա նիստում հարցաքննվել են դատակոչված երեք վկաներ՝ Միրզոյանի անվտանգության աշխատակիցները։ Նրանցից մեկը՝ Հարություն Մնացականյանը, Արարատ Միրզոյանի նախկին թիկնապահն է, որն այսօր ծառայություն է իրականացնում՝ Ալեն Սիմոնյանի թիկնազորում։
ՊՊԾ ծառայողը պատմեց, որ ԱԺ նախագահին ուղեկցում էին ԱԺ, օպերատիվ տվյալներ են ստացել, որ ցուցարարները շարժվում են դեպի ԱԺ և ամառանոցներ, այդ օրն իրենց մոտ սթրեսային վիճակ էր։
Նա պատմեց, որ հրահանգ էր ստացվել, որ պետք է Միրզոյանին հանել ավտոմեքենայից և էվակուացնել դեպքի վայրից, խառնաշփոթ է ստեղծվել․ «Չորս կողմից փակել էինք Միրզոյանին, որովհետև տարբեր կողմերից հարվածներ էին հասցնում։ Դեմիրճյան փողոցի մի մասը, կոպիտ ասած, բոլորի կողմից ծեծ ուտելով ոտքով հասանք, Միրզոյանը մի պահ մեզնից կտրվավ, մեզ առանձնացրին և այդ ժամանակ իրեն հարվածներ հասցրին, որի ընթացքում ձեռքը կոտրվեց և այլն։ Իրեն գրկեցինք, «Լեքսուս» մեքենան մտցրինք, որի վառելիքը վերջացել էր, ինչի մասին տեղյակ չէինք, որ տեղափոխենք, փորձում էինք խոդ տալ, խոդ չէր ընկնում մեքենան, իմացանք, որ վառելիք չկա, փորձեցինք դրսում պահել մեքենան »,- պատմեց անվտանգության աշխատակիցը՝ նշելով, որ ԱԺ շենք են մտցրել, հետո՝ մեքենան բրդելով հեռացրել են, ինչից հետո մեքենան արդեն սլացավ ներքև, Միրզոյանին այդ ժամանակ հանեցին և այլ մեքենայով հանեցին։
«Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք։ Մենք թույլ չէինք տալիս, մենք համոզված էինք, որ պարոն Միրզոյանը ողջ է։ Բաներ կար, որ մենք էինք ասում՝ ինքը ողջ չէ, թողեք ուղղակի տանենք հիվանդանոց, համոզում էինք, մեկը համոզվում էր, մեկը չէր համոզվում»,- պատմեց Հարություն Մնացականյանը։
Նա ասաց, որ կոչերը սպանության վերաբերյալ էին։ ՊՊԾ աշխատողի խոսքով, ակցիայի մասնակիցներից ոչ ոք իր մոտ չի տպավորվել, քանի որ շատ մութ է եղել, բոլորը դիմակներով, «կապիշոններով» են եղել․ «Որ մեկին տեսնենք, կճանաչենք՝ ոչ»։
Անվտանգության ծառայության պետ Արմեն Վարդանյանն իր ցուցմունքում պատմեց, որ հրահանգ էր տվել՝ Արարատ Միրզոյանի հետ ԱԺ-ից դուրս գալու, իսկ մինչ այդ մարդ էր ուղարկել, որ Արարատ Միրզոյանի տիկնոջն ու երեխային կառավարական ամառանոցից դուրս հանեին, բայց ստացվեց այնպես, որ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ կնոջ հետ և որոշեց գնալ կառավարական ամառանոց՝կնոջ և երեխայի հետևից։
«Ասացի՝ պարոն Միրզոյան, պետք է ուրիշ տեղ գնանք, չի կարելի այնտեղ գնալ, սակայն դրվածքն այնպիսին էր, որ պետք էր գնալ։ Ասացի՝ մի րոպե սպասենք, «մարշրուտը» ճշտենք, տեսնենք Դեմիրճյան-Պռոշյան հատվածը բա՞ց է, թե՞ չէ։ Ասացին՝ մինչև դաչա մաքուր է, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի վրա շատ շուտ մեքենան կանգնում է, որովհետև հետևից մեքենաներ էին գալիս, այնքան շատ շուտ այդ ամենն եղավ, որ չեմ կարող ասել՝ հինգ հարյո՞ւր, թե՞ հազար հոգի էին, մեքենան արդեն չուներ հնարավորություն՝ շարժվելու»,- պատմեց նա՝ նշելով, որ հասկացել է, որ «վիճակը թեժանում է», սկսել են մեքենան «ճոճել», ապակին է կոտրվել ու մեկ հոգի ներխուժել է մեքենա ու հարվածել Միրզոյանին։
«Հրաման տվեցի չկրակել, այդ հրամանը տվել եմ՝ ելնելով ներքաղաքական իրավիճակից։ Տղաներիս հրաման տվեցի՝ մեքենան շրջապատեն, լինեն կողքս, Արարատ Միրզոյանը դուրս է գալիս։ Ասեմ, որ մեքենան զրահապատ չէր, մեքենան փոխել էինք, որ քիչ ֆիքսվի, չերևա։ Դրանից հետո ժողովուրդը հարձակվեց մեր վրա, ու Արարատ Միրզոյանը վազեց, այդ ընթացքում հարվածներ են հասցնում, հետո փորձում եմ իրեն փակել ու տանել դեպի մեքենա»,- նշեց Վարդանյանն՝ ընդգծելով, որ ամեն ինչ անկառավարելի էր և շատ բարդ։ Վկան պատմեց, որ այդ ժամանակ հնչեցված կոչերի հիմնական մասն այսպիսին էին՝ «ծեծեք, ջարդեք», սպանելու կոչեր, սակայն, չի լսել։ Վկան տեսել է, որ Միրզոյանին հարվածում են ոտքերով, սակայն այլ առարկաներով հարվածելու վերաբերյալ ոչինչ չի տեսել։ Այս վկան ևս ակցիայի մասնակիցների դեմքեր չի ֆիքսել։ Հանրային մեղադրողը հակասություն նկատեց վկայի ցուցմունքում՝ նշելով, որ նախաքննության ընթացքում Վարդանյանը հայտարարել էր, թե ոտքերից բացի Միրզոյանին հարվածներ են հասցրել նաև մահակներով, ինչպես նաև՝ լսել է սպանության կոչեր։ Դատախազի դիտարկումից հետո Վարդանյանը, որը «չէր հիշում», այժմ վերահաստատեց, որ տեսել է «բիտա»։ Սպանության կոչեր, սակայն, չի լսել։
Վարդան Մարտիրոսյանը ցուցմունքում պատմեց, որ մեքենայի ապակին կոտրել են «բիտայով» և այդ ժամանակ իրենց պետը որոշել է հանել ավտոմեքենայից Միրզոյանին։ Այդ ժամանակ, սակայն, Միրզոյանն առաջ է վազել, թիկնապահները մի քանի վայրկյանով կորցրել են Միրզոյանին, ինքը հասել է այն ժամանակ, երբ Միրզոյանն «արյունլվիկ» ընկած էր, իսկ պետը՝ նրան պառկելով ծածկած, հաջորդիվ, ինքը պետի հետ գրկել են Միրզոյանին և տեղափոխել, իրենց մոտեցել են նաև մյուս երկու թիկնապահները։ Իսկ թե ինչու զենք չի հանել, չի կրակել՝ վկան ասաց՝ իր գործը լավ գիտի, եթե զենք հաներ, ավելի վատ հետևանքներ կարող էր լինել։
«Դա կարող էր պատճառ լինել ավելի վատ հետևանքների։ Ամբոխը կարող էր մեր չորս հոգու զենքով մեզ խփել, մենք այդ զենքը չէինք տալու, չէ՞՝ այդքան հեշտ, այդ պահին զենքերը հաստատ կկրակվեր, կարող էին նաև իրենք իրենց սպանել այդ զենքով, հետո պատասխան պետք է տայինք»,- նշեց վկան՝ հավելելով, որ իրենք այդ պահին ճիշտ են գնահատել իրավիճակը, որ զենք չեն հանել։
Վկայի հարցաքննությունից հետո դատարանում քննարկվեց ամբաստանյալի խափանման միջոցի հարցը։ Դատարանը որոշեց երկարացնել Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ