ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024 18:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Վարչապետի հանձնարարությամբ, Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն)` Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադահլիճի, «Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Արարատի մարզի «Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և Սյունիքի մարզի «Վաղատին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով Ծառայության գնահատմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս՝ այդ թվում.
Նախարարության կողմից տեխնիկական բնութագրերը թերի են նկարագրվել, որոշ ապրանքների գներն ուռճացվել են, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացն իրականացնելիս Նախարարության աշխատակիցների կողմից որևէ համադրություն չի իրականացվել պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերի և փաստացի ստացված ապրանքների որակների միջև, որոնց արդյունքում պետական բյուջեի միջոցներից Ծառայության գնահատմամբ անարդյունավետ ծախս է իրականացվել ընդհանուր շուրջ 51,000,000 ՀՀ դրամ,
ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նախարարության և Կոմիտեի միջև պատշաճ մակարդակի փոխգործակցություն չի իրականացվել, որի արդյունքում կառուցվող օբյեկտների համար անհրաժեշտ ուսումնամարզական գույքի ձեռք բերումն իրականացվել է դրանց շինարարության ավարտից զգալիորեն ավելի վաղ շրջանում, որի հետևանքով գույքը տեղափոխվել է պահպանման համար ոչ պիտանի տարածքներ, իսկ ապրանքները փաստացի օգտագործվել են երաշխիքային 1 տարի ժամկետի վերջին ամիսներին, կամ ավարտից հետո: Վերոնշյալ դպրոցների համար երկու գերատեսչությունների կողմից իրականացվել է շուրջ 742,000 ՀՀ դրամի սահմաններում միևնույն ապրանքների կրկնակի ձեռքբերում: Գերատեսչությունների միջև ոչ արդյունավետ փոխգործակցության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կառուցվող 2 միջնակարգ դպրոցներից մեկի դեպքում նախատեսվել է 7, իսկ մյուսի դեպքում՝ 9 դասասենյակներ, այն պարագայում, երբ նմանատիպ պայմաններում հնարավոր չի լինի միաժամանակ լիարժեք իրականացնել 1-ից 12-րդ դասարանների կրթական ծրագրերը,
Նախարարության պաշտոնատար անձանց կողմից վերոնշյալ օբյեկտների համար ձեռք բերված գույքի հանձնման-ընդունման արձանագրությունները/ եզրակացությունները փաստացի ստորագրվել են առանց մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրի համապատասխանության գնահատման,
Կոմիտեի կողմից տվյալ 5 օբյեկտների գծով կնքված շինարարական աշխատանքների և նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ աշխատանքների կատարման և ծառայությունների ճշգրտության ուսումնասիրությամբ արձանագրվել են շուրջ 115,000,000 ՀՀ դրամի տարաբնույթ առերևույթ խախտումներ: Հարկ է նշել, որ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված մի շարք թերություններ արդեն իսկ վերացվել են ուսումնասիրության ընթացքում, կամ ավարտից հետո:
Ծառայության ուսումնասիրությամբ ոչ արդյունավետ է գնահատվել Կոմիտեի կողմից նշված 5 օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքի նկատմամբ 4%-ի հաշվարկով որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության ձեռքբերման շուրջ 41,000,000 ՀՀ դրամի ծախսը՝ այն պարագայում, երբ շինարարական աշխատանքներն իրականացվել են անորակ և բազմաթիվ ծավալային հավելագրումներով:
փաստաթղթային ուսումնասիրությամբ, ինչպես նաև տվյալ 5 օբյեկտներում իրականացված չափագրման և տեղազննության արդյունքներով արձանագրված տարաբնույթ խախտումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Կոմիտեի կողմից հսկողական գործառույթներն իրականացվել են ոչ լիարժեք և թերի:
Հարկ է փաստել, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների պատճառ հանդիսացած հնարավոր համակարգային խնդիրները և ոլորտում առկա բացթողումները պարզելու և հետագայում դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ Ծառայության կողմից քննարկումներ են կազմակերպվել կառուցապատող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հիշյալ քննարկումների շրջանակներում վեր են հանվել հիմնական խնդիրները և ենթադրյալ բացթողումները, որոնց արդյունքներով Ծառայության կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:
Նշենք, որ վերոգրյալ խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման նպատակով Ծառայության կողմից Վարչապետին են ներկայացվել ընթացակարգային և կառավարչական բնույթի մի շարք առաջարկություններ՝ հանձնարարել լիազոր մարմիններին խստացնելու վերահսկողությունը տվյալ գործընթացների նկատմամբ, լավարկելու և կատարելագործելու ծրագրերի իրականացման հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև մշակելու լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության համապատասխան ձևաչափեր և ապահովելու վերջիններիս պատշաճ կիրառությունը: Միևնույն ժամանակ, առաջարկվել է հանձնարարել համապատասխան լիազոր մարմիններին իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել կանխարգելելու համար նմանատիպ բացթողումների և խախտումների` ապագայում կրկնվելու հավանականությունը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 11:32 Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով' իմպոտեն. Դանիելյան
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 11:41 Պատահար Քանաքեռավանում. բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա վիրավոր. shamshyan.com
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով