Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:47  |  Դատական ռեպորտաժներ

Պատերազմի ժամանակ զոհեր էլ են լինում, վիրավորներ էլ, ամեն ինչ էլ լինում է։ Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է։ Դատարանում նման հայտարարությամբ է հանդես եկել 44-օրյա պատերազմում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանը՝ իր ցուցմունքում։

Նշենք, որ դատարանում հարցաքննվել է 40 վկա, որոնց ցուցմունքները, հիմնականում, եղել են Իշխան Վահանյանի դեմ։ Վերջինս, սակայն, կարծում է՝ իր դեմ ցուցմունքները տրվել են ճնշումների ներքո՝ վախով պայմանավորված, ամեն բան բարդել են իր վրա։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վահանյանը պատմել է, թե զորքի բարոյահոգեբանական վիճակը, պառակտված վիճակը եկել է մարտավարական սխալից, իսկ երբ կոպիտ խախտում է տեղի ունենում, արդեն անձնակազմին դժվար է լինում համախմբելը։ Նրա խոսքով՝ մարտավարական կոպիտ սխալ թույլ է տվել Հայկազ Գրիգորյանի վաշտից՝ հրամանատար Գարիկ Վարդերեսյանը՝ սխալ հրաման տալով։

«Մենք դեպի ձախ պետք է գնայինք Ֆիզուլիով, հետ գայինք, հետ տվեցին անձնակազմը, այդ ժամանակ ես եմ զեկուցել զորամասի շտաբի պետին՝ Արթուրին, ասել եմ, որ սենց խնդիր կա, նա արագ եկել ու ասել է, որ չի կարող նման բան լինել, մենք գնում ենք , զբաղեցնենք մեր դիրքերը, որովհետև պետք է ձախ գնանք։ Մեր հետևում մոտոհրաձգային ստորաբաժանումներ կային, որոնք ուզում էին անցնել հակագրոհի, մենք արդեն խոչընդոտ հանդիսացանք այդ հակագրոհին։ Այդ ժամանակ մենք դիվիզիայի հրամանատարի հրամանով՝ Առուստամյանի հրամանով, սկսել ենք անձնակազմին հավաքել, չէր իմանում զորքն ինչ աներ, որովհետև Վարդերեսյանն ասել էր՝ փոքր խմբերով մեծ խնդիրներ կատարեք, մինչդեռ այդ զորքը հատուկ պատրաստված ստորաբաժանում կամ սպաներից կազմված ստորաբաժանում չէր։ Փոքր խմբերով մեծ խնդիրներն այդ ստորաբաժանումներն են կատարում, նորակոչիկը չի կարող նման խնդիրը լատարել, դրա համար անձնակազմը հետ քաշեցին ու դու հինգ հոգով գնա այնտեղ՝ ճտպտ ես, կարող ես, աշխույժ ես։ Մինչև մենք հավաքում էին անձնակազմին, այդ ժամանակ արդեն կեսը Հադրութի դպրոց էր հասել, կեսին ծառի տակ հավաքել ենք, կամազով տարել։ Մենք պետք է ձախում մնայինք, քանի որ ուսումնականն էր, հատկապես որ հիմնական հարվածը ձախից էր։ Հակառակորդը եկել է աջից, հասկանալով, որ ձախը գետն է՝ Արաքսը, ու դեպի աջ է բացվել, էն որ ասում են՝ ես եմ եկել եկեղեցուց, իրենք են ասում մոմ կար, թե՝ ոչ»,- ասաց Վահանյանը։

Ամբաստանյալը պատմեց, որ հիմնական հարվածը եղել է Ջաբրայիլի ուղղությամբ, հարվածում էին՝ T90-ով․«Այդտեղ Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարողանալու բան աներ, սա այդ պատերազմը չի եղել, 90-ականների պատերազմը չի եղել։ Իշխանն իր կյանքում մի անգամ է T90 տեսել՝ Ռազմական ինստիտուտում, երբ Մոսկվայում բիատլոն շահեցինք, բերեցին ՌԻ-ում դրեցին։ Ոչ էլ «Բայրաքթարն» էինք տեսել, թե ինչ է։ Զորամասի պատրաստ կամ ոչ պատրաստ լինելն արդեն իմ հարցը չէր։ Ուսումնական գումարտակը պետք է ցրվեր մարտական հերթապահություն կրվող ստորաբաժանումների մեջ, 7։20, երբ «Բայրաքթարը» խփել է, արդեն տագնապ ազդանշանն է հնչել, անցել ենք պաշտպանության։ Պաշտոնակատարը Վարդերեսյանն էր, մենք արձակուրդում էինք։ Փոխգնդապետ Ավալյանը եկավ, ասաց՝ դուք առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրել, ասացինք՝ ոնց կլինի ուսումնական է, ասաց՝ վերևից հրաման է։ Մենք անցել ենք պաշտպանության»։

Թե ինչու չեն ցրել անձնակազմը՝ Վահանյանի համար էլ է անհասկանալի, որովհետև արձակուրդում են եղել, դժվար թե այդ մի քանի օրվա ընթացքում բան փոխվեր։ «Մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների ջոկի հրամանատարներից են գալիս ուսումնական գումարտակ, այն ջոկի հրամանատարը, որը չի կարող մարտական հերթապահություն անել, չի ստացվում այդ մարդու մոտ։ Այդ սերժանտներին բերում էինք ուսումնական գումարտակ, որ ուղղվեր, կարողանար մերվեր անձնակազմի հետ, համ էլ կարդար ու հասկանար սերժանտի դերն ու նշանակությունը։ Սերժանտը պետք է լիներ կոնտրոլի տակ, որովհետև մարտական հերթապահություն կրող ստորաբաժանման սերժանտներին չես կարող անընդհատ կոնտրոլի տակ պահես։

Այստեղ գալիս, ցուցմունք են տալիս, պետի են գովում։ Ժողովրդական ասացվածք կա՝ եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են, բայց եթե այդքան վատն էի, ինչի՞ էին նշանակել կամ 19 տարվա մեջ մի բան կլիներ»,- ասաց Վահանյանը՝ նշելով, որ բոլորն էլ գիտեին, որ այդ ստորաբաժանումը մարտի մեջ չի կարող մտնել։

«Թե ինչու՞ էին հանում, որ հրամանը չկատարեին, էլի գալու էինք, կանգնեինք դատարանի առաջ, խնդիրը կատարել ենք, էլի դատարանի առաջ ենք։ Եթե փախած լինեի, հոսպիտալից կփախչեի։ Փախած մարդը չի գնում նախարարություն ներկայանում»,- ասաց ամբաստանյալը։

Ինչ վերաբերում է զենք և կապի միջոց չունենալու մասին պնդումներին, ապա ամբաստանյալը վստահեցրեց, թե ինչ զինատեսակ հասանելի է եղել՝ ունեցել են, եղել է նաև կապի միջոց։

Անդրադառնալով իր վիրավորումը ստանալու հանգամանքներին՝ Վահանյանը նշեց, թե երկու անգամ է վիրավորվել, սեպտեմբերի 29-ին՝ գոտկատեղի շրջանում և հոկտեմբերի 10-ին՝ կոնքի շրջանում։ Վերջին վիրավորման ժամանակ, ըստ իրեն, չի կարողացել շարժել ոտքը, եթե վիրավորումը թեթև լիներ՝ հոսպիտալը չէր ընդունի։

«Արցախի Հանրապետությունում, որը ցավոք, այսօր հակառակորդի տիրապետության տակ է, չի եղել տարածք, որ ռմբակոծված չլինի։ Սա այն կլասիկ պատերազմը չէր․․․»,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ եթե իրեն դատեն, ապա ամբողջ բանակը պետք է դատվի։

Ամբաստանյալը նաև իր խոսքում նշեց, որ արտաքին աշխարհից խոչընդոտներ կան և որ ինքն է շահագրգռված ճշմարտությունն ասելու, քանի որ ինքն է անազատության մեջ, իսկ արտաքին աշխարհից խոչընդոտները ամբաստանյալը կապում է այն հանգամանքի հետ, որ կարող է իրավապահներին պատմել հանգամանքներ և այդ ժամանակ իր հարցերը կուղղի այն անձանց, որոնք կլինեն ամբաստանյալի աթոռին՝ շոշափելով Վարդերեսյանի անունը։

Հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը՝ մինչ բուն հարցերն ուղղելը՝ նշեց, որ ամբաստանյալը իրեն հայտնի հանգամանքները կարող է հայտնել նաև նիստի ընթացքում, որը պատշաճ քննության առարկա կդարձվի։ Այնուհետև, հարցերն ուղղելով, մեղադրողը նախ հետաքրքրվեց՝ ըստ Վահանյանի՝ ինչով կարող է պայմանավորված լինել, որ բոլոր շուրջ 40 վկաները ցուցմունքներ են տվել հենց Վահանյանի դեմ, ինչին արձագանքելով վեջինս շարունակեց պնդել արդեն իսկ ավելի տր բարձրացրած դիրքորոշումը՝ ակնարկելով, որ փորձ է արվում իր վրա բարդել ամենը՝ չբացառելով, որ դա կարող է նաև վախի մթոնոլորտով պայմանավորված լինել, քանի որ ծնողները ծեծում են նրանց, ինչպես նաև, որ ինքը բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել և իր համար էլ է իրականում զարմանալի, որ իր դեմ նման ցուցմունքներ են տրվել։ Հաջորդիվ, դատախազը անհամապատասխանություն արձանագրեց Վահանյանի ցուցմունքի և դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, որով արձանագրվել էր, որ իրապես եղել է երկու վնասվածք, սակայն դրանք եղել են թեթև, ինչպես նաև՝ սեպտեմբերի 29-ին ստացված վնասվածքը եղել է առավել մեծ, քան՝ հոկտեմբերի 10-ին ստացված վնասվածքը, մինչդեռ, հենց վերջին վնասվածքից հետո է Վահանյանը հեռացել։ Մասնավորապես, Խուռհատ սարում հոկտեմբերի 10-ին ստացված բեկորային վնասվածքը եղել է 1,5 սմ երկարությամբ, իսկ զորամասում սեպտեմբերի 29-ին ստացված վնասվածքը՝ 2,7 սմ։ Այս հանգամանքը մեղադրյալը մեկնաբանեց վնասվածքի խորությամբ և բեկորի առկայությամբ՝ պնդելով, որ գոտկատեղի վնասվածքը, թեև առավել երկար է, բայց մակերեսային է, բեկորը՝ հեռացված, իսկ մյուս վնասվածքը խորն է՝ նյարդի և զարկերակի մեջտեղում, ինչով պայմանավորված այն չի հեռացվել։ Դատախազը նաև հիշեցրեց Վարդերեսյանի ցուցմունքը, համաձայն որի՝ կոնքին ստացված վնասվածքը իրականում եղել է ոչ թե հոկտեմբերի 10-ին, այլ՝ սեպտեմբերի 29-ին։ Ի դեպ, գործով անցնող սպաները պնդել են, որ սեպտեմբերի 29-ին գոտկատեղի շրջանում վիրավորումից հետո Վահանյանը ցանկացել է հեռանալ, սակայն սպաների միջամտությամբ շարունակել է ծառայել, ինչը Վահանյանը հերքեց դատարանում։

Բացի այդ, դատախազը հետաքրքրվեց՝ վիրավորներին «Ուազով» հանելու դրվագով՝ հետաքրքրվելով, թե ինչու է 9 վիրավոր միայն դուրս բերվել, ինչին արձագանքելով ամբաստանյալը պնդեց, թե այդքան տեղ է եղել ավտոմեքենայում, ինքն էլ՝ կապ է տվել, ինչից հետո «Սատկո»-ով են եկել՝ վիրավորներին հանելու։ Այդ ընթացքը, սակայն, ըստ գործի նյութերի՝ բավականին երկար է տևել․ դատախազը նկատեց՝ 4-5 ժամ հետո վիրավորներին հասնելը նույնն է, որ կարելի էր չհասնել, ինչին արձագանքելով Վահանյանը կրկին նշեց, որ ամբողջ տարածքը հրետակոծվում էր։ Դատախազ Գևորգ Ավետիսյանը, հիմք ընդունելով Դանիելյանի ցուցմունքը, նշեց, որ եթե վիրավոր կա, ում ոտքն ամպուտացման վիճակում է, ավելի լավ է՝ ուազով գար՝ թեկուզ նեղվածքով՝ մի կերպ տեղավորվելով, քան՝ սպասեր սատկոին։ Այս առնչությամբ ամբաստանյալը նշեց, թե այդ ժամանակ Դանիելյանը վիրավոր չի եղել, նա վիրավորվել է՝ «Սատկո»-ի ժամանումից կես ժամ առաջ։ Վահանյանի ցուցմունքում անհամապատասխանություն կար նաև՝ վիրավորներին դուրս բերելուց հետո Թոզարան ժամանելու վերաբերյալ ժամային դիտարկումներում և ստացվում է, որ վերջինս մոտ երկու օր բացակայել է։

Դատախազի հարցադրումներով այսօրվա նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստում կշարունակվի Վահանյանի հարցաքննությունը, որի ընթացքում հարցեր կհնչեցնեն տուժողի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։

Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:34 17/04/2024  |  Դատական ռեպորտաժներԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան
13:41 16/04/2024  |  Միջազգային լրահոսԱՄՆ-ից նշում են՝ որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ
13:23 14/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան զեկույցում արձանագրված դատարանների խցերի հետ կապված խնդիրները քննարկվել են իրավասու գերատեսչությունների հետ
17:37 11/04/2024  |  Միջազգային լրահոսՀյուսիսային Կորեայի առաջնորդը բանակին կոչ է արել պատրաստվել պատերազմի
11:03 03/04/2024  |  ԼՐԱՀՈՍ3 դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ
16:09 02/04/2024  |  Միջազգային լրահոսԻսրայելա-իրանական առճակատումը կարող է վերաճել պատերազմի. լրատվամիջոցներ
22:33 28/03/2024  |  ԼՐԱՀՈՍՎերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի
20:18 25/03/2024  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել հանուն Հայրենիքի զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողություն
20:28 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍՎարդան Մամիկոնյանին մեղադրում են խարդախության մեջ
19:41 20/03/2024  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահը կտեղափոխվի Սյունիքի դատարան

Արխիվ

[]