ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024 18:35 | ԼՐԱՀՈՍ
«Չենք հասցնում արձագանքել ոստիկանության հետ կապված բռնությունների դեպքերին, դրանք շատ են»,- Մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը՝ աննախադեպ որակելով Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնարարքը։
«Այն աննախադեպ է, տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է։ Ես իրապես մտահոգված եմ այն հանգամանքով, որ ոստիկանության մասնակցությամբ ու ոստիկանության միջոցով բռնության նոր մեթոդների ենք ականատես լինում»,- ասել է ՀԿ նախագահն ու ավելացրել, որ այս դեպքում ոստիկանությունը ոչ միայն ընդգրկված է եղել, այլև իրականացրել են նրա մասնակցությամբ։
«Եթե դիմակավորված են, ես խորը կասկածներ ունեմ, որ կարող են լինել հենց ոստիկանության աշխատակիցներ։ Նավոյանի բռնության դեպքը, որ նկարահանել էին ու մենք ականատես էինք եղել, նույնանման մեխանիզմ էր՝ ուղղակի ոչ դիմակավորված»,-հիշեցրեց Արաքս Մելքոնյանը։
Իրավապաշտպանը մտահոգություն հայտնեց գործողության ձևի համար, որ ՀՀ-ում առհասարակ նմանօրինակ բռնության ձևերի տարածում կա։ «Մտահոգիչ է նաև, որ քաղաքական իշխանության հրապարակային խոսքի համատեքստում կազմակերպված չասեմ, բայց միջամտություն միանշանակ եղել է, ս իր որոշակի արարարքի համար պատժիչ գործողություն էր։ Միանշանակ է, դա այնքան ակնհայտ է, որ երկրորդ կարծիք լինել չի կարող լինել»,- նշեց տիկին Մելքոնյանը՝ ավելացնելով, որ այդ մասին են վկայում նաեւ քրեական վարույթն ուշացումով հարուցելը, իշխանական անձանց՝ իրար հաջորդող հրապարակումները։
«Մինչև քաղաքացիական հասարակությունը չի արձագանքում, վարույթ չի՞ հարուցվում։ Այս դեպքում վարույթը հարուցվել է մեր կազմակերպության հաղորդման հիման վրա», - նշեց Արաքս Մելքումյանը։Նա կասկած ու մտահոգություն հայտնեց, որ ո՛չ քննչական կոմիտեն, ո՛չ դատախազությունը այս գործն ունակ չեն անկախ քննելու՝ հենց մատնաշված հանգամանքների պատճառով։ «Ձերբակալվածների պահման վայրի արձանագրության հիման վրա արդեն պետք է քրեական վարույթ հարուցվեր, չսպասեին քաղհասարակության արձագանքին։ Երկու օր առնվազն ուշացրել են։ Քաղաքական կամք, տրավական համակարգի ջանասիրություն այդ հարցում չենք տեսել», - նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավորին հակահայ անվանելու համար ձերբակալված քաղաքացաին աննախադեպ խոշտանգման է ենթարկվել։ ՁՊՎ տեղափոխելիս՝ ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնել են ու գնացել, իբր, բնական կարիքները հոգալու, իսկ ձերբակալվածին թողել միայնակ, որի ընթացքում մոտեցել են դիմակավորված անձինք, նրան հանել մեքենայից, խոշտանգել՝ պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք ու նորից տեղափոխել մեքենայի մեջ։ Այնուհետեւ ոստիկանները վերադարձել են ու իրենց ճանապարհը շարունակվել ՁՊՎ։ Այստեղ անմիջապես արձանագրել են նրա վրա առկա վնասվածքներն ու այդ մասին ծանուցում ուղարկել վարույթն իրականացնող մարմնին, բայց քննիչը հապաղել է վարույթի նախաձեռնումը։
Նկատենք, որ անգամ «Ֆրիդոմ Հաուս» միջազգային, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը արձանագրել էր, որ դատախազությունը Հայաստանում համերաշխ է իշխող քաղաքական ուժի հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից