ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024 19:34 | Դատական ռեպորտաժներ
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է ներկայանալ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստերին։Սիմոնյանը, որը սույն գործով առանցքային վկան է, չի ներկայանում արդեն երրորդ դատական նիստին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկման առարկա է դարձվել Անդրանիկ Սիմոնյանի՝ նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին դատախազ Աշոտ Ժամկոչյանի միջնորդությունը։
Միջնորդությունը, հիշեցնենք, ներկայացվել էր նախորդ դատական նիստին՝ ապրիլի 3-ին, երբ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Սիմոնյանը կրկին չի ներկայացել դատական նիստին՝ դատարանին հասցեագրելով դիմումը, համաձայն որի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստին առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Մեղադրող Աշոտ Ժամկոչյանը միջնորդությունը ներկայացրել է՝ պնդելով, որ կարող են աձանագրել վկայի՝ դատարան ներկայանալու անհնարինությունը, ինչպես նաև, նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում եղել են առերեսումներ՝ Սիմոնյանի և Վարդազարյանի մասնակցությամբ, ուստի, Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքը միակն ու վճռորոշը չէ։ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Հունան Բաբայանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ այդ միջնորդությունը չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներից։ Մասնավորապես, օրենսգիրքը նախատեսել է, որ նախաքննության ընթացքում վկայի ցուցմունքների հրապարակումը դատարանում թույլատրվում է, եթե վկան բացակայում է նիստից այնպիսի պատճառով, որը բացառում է նրա՝ դատարան ներկայանալու հնարավորությունը։ Ավելին, նոր քրեական դատավարության օրենսգրքով առավել կոնկրետացված է նշվում, թե որոնք են այդ հիմքերը, որոնցից որևէ մեկը չի վերաբերում աշխատանքային ծանրաբեռնվածությամբ բացակայությունը։ Պաշտպանը նկատեց՝ որևէ կասկած չունեն, որ վկան իրապես աշխատանքային ծանրաբեռնվածություն ունի՝ պայմանավորված նրա զբաղեցրած պաշտոնով, բայց դա չի ենթադրում, որ առկա են հիմքեր՝ նրա ներկայությունը բացառելու վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ծանրաբեռնվածությանը, ապա նման հիմք չկա, բայց հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դատարանի կանչով 2019թ․ ապրիլի 3-ին ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր և չի կարող այս դեպքում որևէ այլ պետական պաշտոն զբաղեցնող անձը պատճառաբանել, որ ինքն առավել ծանրաբեռնված է և չի կարող ներկայանալ դատարան, հրապարակեն նախաքննության ընթացքում ցուցմունքը»,- նշեց փաստաբանը։
Ննախաքննության ընթացքում առերեսում տեղի ունեցել է, սակայն, ինչպես պաշտպանը նկատեց այդ ժամանակ հրավիրվել են ՀՔԾ՝ չիմանալով, որ հրավիրվել են առերեսման, ծանոթ չեն եղել ո՛չ ցուցմունքին, ո՛չ հաղորդմանը, ուստի, դա չի կարող հավասարեցվել՝ դատարանում հակընդդեմ հարցման իրավունքի իրացմանը, հատկապես, որ նախադեպային իրավունքը հատուկ ընդգծվում է հրապարակային դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման կարևորությունը։ Բացի այդ, վկան դիմումով չէր նշել, որ չի ներկայանալու նիստին, այլ՝ չի կարող մեկ ամսվա ընթացքում ներկայանալ և մայիսի 3-ին սպառվում է դիմումով արձանագրված մեկ ամիսը, ինչով պայմանավորված կարող են հարցաքննել հաջորդ նիստին՝ մայիսի 8-ին։ Ըստ փաստաբանի՝ միջնորդությունը դատավարական որևէ հիմնավորում չունի և փորձ է արվում դատարան չներկայանալու և դատարանում ցուցմունք չտալու։ Բացի այդ, պաշտպանը նկատեց, որ գործով մեղադրյալը ԲԴԽ նախկին նախագահը, ուստի, դատարանը պետք է կարևորի՝ օբյեկտիվ քննությունը։ Փաստաբանը նաև հայտնեց, որ դատարանում հարցաքննվել են գործող և նախկին դատավորներ, որոնք պակաս ծանրաբեռնվածություն չունեն, սակայն ներկայացել և ժամեր շարունակ պատասխանել են հարցերին։ Ռուբեն Վարդազարյանը միացավ պաշտպանի դիրքորոշմանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ իրենք չեն պահանջում վկայի նկատմամբ հարկադրանք կիրառելու միջոցով դատարան ներկայացնել, թեև օրենքը սահմանում է նման հիմք, քանի որ ճիշտ չէ, սխալ է, ՀՀ հեղինակությունը կխաթարվի, եթե դատարանը ԱԱԾ փոխտնօրենին՝ գեներալ Սիմոնյանին՝ հարկադրանքի միջոց կիրառելով ներկայացնի դատարան։
«Նման միջնորդություն չենք ներկայացնում, քանի որ դա հարիր չէ ՀՀ-ին»,-ասաց Վարդազարյանը։
Պրակտիկան հիշեցնելով՝ Վարդազարյանը նաև առաջարկեց՝ հեռախոսազանգով Անդրանիկ Սիմոնյանից պարզել, թե երբ կարող է վերջինս ներկայանալ դատարան և դատավարության մյուս մասնակիցները կհարմարեցնեն, կներկայանան։
Դատավոր Վահե Դոլմազյանը, լսելով կողմերին, որոշեց ևս մեկ անգամ ծանուցել Անդրանիկ Սիմոնյանին։ Միևնույն ժամանակ Դոլմազյանն անդրադարձավ Վարդազարյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ անձը կարող է հարկադրաբար ներկայացվել դատարան՝ անհարգելի բացակայության դեպքում, մինչդեռ, դատարանը որևէ իրավական հիմք չունի նման որոշում կայացնելու համար։
«Այն, որ Դուք նման միջնորդությամբ հանդես չեք գալիս ոչ թե բարի կամքի դրսևորմամբ, այլ, որովհետև հիմքն առկա չէ»,- ասաց դատավորը։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մայիսի 8-ը, ժամը՝ 16,00-ն։ Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարունակելու են պնդել, որ Անդրանիկ Սիմոնյանը ներկայանա դատարան։
Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար ու որպես խափանման միջոց կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել շուրջ մեկ տարի առաջ՝ 2021թ սեպտեմբեր ամսին, սակայն մեկ տարվա ընթացքում գործն այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չէր հասել, գտնվում էր դատաքննության նավապատրաստման փուլում։ Այնուհետեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում կայացրեց գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին և այժմ գործը դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ