ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կասկածի տեղիք չի մնում, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է.Հելսինկյան կոմիտե 04/17/2024 16:44 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 16-ին փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը հայտնեցին, որ նախօրեին ձերբակալված ակտիվիստ Սամվել Վարդանյանը ոստիկանության մեքենայով ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, ոստիկանների ակնհայտ թողտվությամբ՝ դիմակավորված անձանց կողմից ենթարկվել է խմբակային ծեծի, խոշտանգումների և նվաստացումների[1]։
Ս․ Վարդանյանը ձերբակալվել էր նախօրեին հանրային տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում՝ որտեղ ակտիվիստը վիրավորել էր պատգամավորին, որին ի պատասխան պատգամավորը հարվածել Ս․ Վարդանյանին[2]։
Միջադեպից անմիջապես հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի[3], Վահագն Ալեքսանյանի[4] և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի[5] հայտարարությունները միջադեպի մասին, որոնք այն որակում էին «խուլիգանություն» և իրավապահ մարմիններին խիստ արձագանքելու ցուցում տալիս։
Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել էր «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը․ Մկրտչյան» վերնագրով հոդված[6]։ Բացի հոդվածի վերնագրում առկա սպառնալիքներից, թերթի զրուցակիցը կոչ է արել օրենսդիրին կրկին քրեականացնել հայհոյանքները, մեղադրել ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններին՝ տեղի ունեցած միջադեպի շահառու լինելու, իսկ Ս․ Վարդանյանին՝ օտարերկրյա հատուկ գործակալական ցանցի անդամ լինելու մեջ։
Հայաստանի հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից դատաիրավական համակարգի շարունակական յուրացմանը իր զեկույցներում[7]։ Վարչապետի նախկին օգնականին դատախազության ղեկավար, նախկին կուսակից-նախարարին՝ ԲԴԽ ղեկավար, ոստիկանական բռնությունների և խոշտանգումների անպատժելիության պայմաններում՝ ոստիկանապետին ներքին գործերի նախարար նշանակելը ողջ իրավապահ և դատաիրավական համակարգի յուրացման ընդամենը առանձին դրվագներն են։
Նման տոտալ վերահսկողության պայմաններում կասկածի տեղիք չի մնում, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է։
Հայաստանի հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածը։ Այս ամենը իշխանության բոլոր թևերի յուրացման, անկախ դատաիրավական համակարգի բացակայության և անպատժելիության մթնոլորտի արդյունք է։
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ