ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ականին վիրավորելու համար ձերբակալված երիտասարդին խոշտանգելու դեպքի առթիվ առ այս պահը քրեական վարույթ չի նախաձեռնվել․ ԶԼՄ-ները ողողված են խոշտանգման մանրամասներով,ՔԿ-ն պնդում է՝ հաղորդում չի ստացվել 04/17/2024 11:41 | ԼՐԱՀՈՍ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ առերևույթ խոշտանգման փաստի առթիվ քրեական վարույթ առ այս պահը չի նախաձեռնվել, թեև երեկվանից ԶԼՄ-ները ողողված են դեպքի մասին փաստաբանների ահազանգերով։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, թե հաղորդում դեռևս չեն ստացել։
Հատկանշական է, որ Քրեական դատավարության օրենսգրքի հանաձայն՝ ԶԼՄ հրապարակումներն ինքնին հաղորդում են, իսկ քննիչն իր նախաձեռնությամբ կարող է վարույթ նախաձեռնել։ Այս դեպքում անգործությունը ոչ միայն ՔԿ-ինն է, այլև՝ դատախազությանը, որ առ այս պահը հանձնարարություն չի տրվել՝ վարույթի հարուցման։ Փոխարենը, շատ լավ հիշում ենք, թե ինչպես է, օրինակ, աննախադեպ արագությամբ քրեական գործ հարուցվում ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ ԶԼՄ հրակարակման, անգամ՝ անանուն աղբյուրի հիման վրա մամուլի քարտուղարի զեկուցագրով, ինչպես օրինակ՝ Արմեն Չարչյանի գործն էր, իսկ ընդդիմախոսին ամենավերջին ձևով ստորացման եղանակով խոշտանգումը իրավապահները բնավ չեն տեսնում։ Թերեւս զարմանալ պետք չէ՝ անգամ «Freedom House»-ն է արձանագրել, որ դատախազությունը համերաշխ է իշխող ուժի հետ ու քրեական վարույթի չնախաձեռնումը փաստում է, որ դա տեղի է ունեցել քաղաքական իշխանության գիտությամբ, եթե չասենք՝ կազմակերպմամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին հանրային տրանսպորտում միջադեպ էր եղել Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավորի միջև։ Երիտասարդը, տեսնելով ՔՊ-ականին, հանրային պարսավանքի է ենթարկել նրան՝ անվանելով նրան «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։ Դեպքի մասին հանրայնացումից կարճ ժամանակ անց իշխանությունների կողմից հրապարակային հայտարարություններ եղան՝ երիտասարդին պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչից հետո երիտասարդը ձերբակակվեց՝ խուլիգանության կասկածանքով։ Պարզվել է, որ Հակոբ Ասլանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը: Երիտասարդը ձերբակալվել է։
Իշխանությունները, սակայն, տղայի ձերբակալությամբ չեն բավարարվել։ Տղային դաժանաբար խոշտանգել են երեկ՝ ՔԿ-ից ՁՊՎ տանելու ճանապարհին։ Խոշտանգման մասին փաստաբան Վարազդատ Հարությունյանը մանրամասներ է պատմել՝ նշելով․»Երբ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս են եկել՝ ՁՊՎ մեկնելու համար, ընդամենը 1-1,5 րոպե հեռավարության վրա ոստիկանական մեքենան կանգնել է և ոստիկանության՝ քաղաքացիական հագուստով երկու աշխատակիցները հայտնել են, որ կարիք ունեն բնական կարիքներ հոգալու, մեքենայից դուրս են եկել, ինչից հետո ամբողջությամբ սև հագած դիմակավորված անձինք (Սամվելը երեք հոգու է ֆիքսել Վ․ Հ․), մեքենայից նրան դուրս են հանել՝ մի քանի մետր այն կողմ են տարել՝ խոտերի մեջ, նրան չոքեցրել, գլուխը հարվածել գետնին։ Ըստ երևույթի՝ ճակատի ուռած մասը հենց այդ մասից է եղել։ Սկսում են ձեռքերով հարվածել։ Այդ ամբողջ ընթացքում այդ գործընթացը ուղեկցվել է սեռական բնույթի հայհոյանքներով՝ վերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները պահանջելեն Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները։ Բնականաբար նա հրաժարվել է։ Թքել են նրա վրա։ Այնուհետև՝ նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետևի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել են՝ փայտը կամ դուբինկան դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում, ուրիշ գործողություն չեն արելի, իհարկե, բայց պահել են ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել»։ Ծեծը տևել է, ըստ Սամվելի, մոտ 3-4 րոպե, ծեծը ավարտելուց հետո քարշ են տվել, մեքենայի մեջ գցել, ինչից հետո քաղաքացիական հագուստով ուղեկցող ոստիկանները հայտնվել են, Սամվելը հևացել է, ոստիկաններն էլ ասել են՝ «քեզ ինչ է եղել, լավ էիր»»։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ