ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Վարդանյանին խոշտանգելու մոտիվացիա ուներ բացառապես ՔՊ-ն. Ռուբեն Մելիքյան 04/17/2024 10:51 | Քաղաքական
Կասկածներ ունեն, որ տեղափոխման ժամանակ կարող է կրկնվել Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքը: Այս մասին այսօր վաղ առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին այսօր ձերբակալության պահման վայրից տեղափոխեն Քննչական կոմիտե: Վարդանյանի պաշտպանների կոչով վաղ առավոտից ՁՊՎ-ի դիմաց հավաքվել էին ԱԺ պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ, փաստաբաններ, որպեսզի ուղեկցեն այն մեքենան, որով Վարդանյանին տեղափոխելու են:
Մելիքյանը նշեց, որ նախօրեին ժամը 13.10-ից իր գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ բարձրաձայնէլ են խոշտանգման փաստի մասին:
«Լրատվամիջոցների հաղորդումը հիմք է քրեական վարույթ նախաձեռնելու համար, սակայն մենք երեկ չտեսանք, որ նման վարույթ նախաձեռնվի: Ավելին, ՔԿ-ն հայտարարություն արեց, ասելով, թե մեզ չեն դիմել, դրա համար վարույթ չենք նախաձեռնել: Հատուկ չենք դիմել: Հիմա հիմք ունենք տարբերակված մոտեցում ցույց տալու համար հայտարարություն անելու: Վստահեցնում եմ, որ եթե հակառակ մի բան լիներ, ընդունելու էին լրատվամիջոցների հաղորդումը որպես հիմք:
Մենք վստահ չենք, որ հիմա Սամվել Վարդանյանին ուղեկցողները նորից բնական կարիքների հարց չեն ունենա և դրա արդյունքում ինչ-որ այլ դիմակավորված անձանց միջամտություն չի լինի»:
Նա ընդգծեց, որ փորձելու են երբ Սամվել Վարդանյանին դուրս բերեն՝ իրեն տեսողական դիտարկման ներքո պահել մեքենան, որը նրան ուղեկցելու է դեպի Պարույր Սևակի փողոց:
Մելիքյանն ասաց, որ առավոտյան արդեն տեսակցել են նաև Վարդանյանին։ «Նորմալ էր, գիշերը նորմալ է անցել, որևէ միջադեպ չի եղել: Դրանից հետո ԱԺ պատգամավորներ եկան»:
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի պնդմանը, թե ինքն հաղորդում չի ներկայացրել ու չի էլ պատրաստվում ներկայացնել՝ Մելիքյանն ասաց, որ իրենք «լուրջ կիքս են թույլ տվել»։
«Սամվել Վարդանյանին ձերբակալել են 4.30—ի սահմաններում, էդ ժամանակ ՔՊ-ական պատգամավորը ասել էր որ չի ներկայացրել հաղորդում։ Հետո, նա ասում է, որ 19.00-ին իրեն կանչել են, ինքն էլ հաղորդում է ներկայացրել, հիմա հարց, բա ժամը 4.30-ից ինչի հիման վրա եք այդ տղային բռնել։ Այսինքն, հաղորդումից 3 -ժամ առաջ տղային բռնել էին, ես վստահ էլ չեմ, որ Հակոբ Ասլանյանը սեփական կամքով է հաղորդում տվել»։
Անդրադառնալով Վարդանյանի խոշտանգմանը՝ նա նշեց, որ սա չի տեղավորվում ոստկանական խոշտանգումների շրջանակում։ «Ինչի համար են ոստիկանները խոշտանգում, ցուցմունք կորզելու նպատակով կամ վիրավորում են, պատասխան վիրավորանք են ստանում՝ խփում են, այս անգամ մոտիվացիան ո՞րն է, ոչ մի մոտիվացիա չուներ ոստիկանությունը Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ոստիկանությունը մոտիվացիա չուներ։ Մոտիվացիա ուներ բացառապես ՔՊ-ն, հիշենք, որ Ալեն Սիմոնյանի գրառումը, որը ՔՊ-ի էջում դրվեց»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ