ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրապետությունում խոզերի շրջանում հիվանդություն է տարածված. սպառողին խաբում են. տեղականի փոխարեն ներմուծված միս են վաճառում 04/16/2024 18:25 | ԼՐԱՀՈՍ
Արդեն 4 ամիս է՝ Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերները Սննդի անվտանգության տեսչությունից պահանջում են պարզաբանել, թե ինչ հիվանդություն է հանրապետությունում տարածված խոզերի շրջանում և ինչպես է հնարավոր այն կանխարգելել։ Սակայն ՍԱՏՄ-ից հայտնում են, որ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն։
«Փաստինֆոյի» հետ զրույցում ֆերմեր Նորայր Սուրքիասյանն ասաց, որ տարածված հիվանդության հետևանքով բազմաթիվ ֆերմերներ կան, որոնք 50-150 գլուխ կենդանու անկում են ունեցել։ «Խոզի գրիպի նման մի բան է, քանի որ չգիտենք, թե ինչ հիվանդություն է, նաև բուժման տարբերակներն էլ չենք գտնում»,- ասել է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ հիվանդությունը նախ նկատել են ներմուծված խոզերի շրջանում, բայց հետո նաև տեղականը վարակվեց։ Ըստ նրա՝ վարակ կա արդեն Արարատում, Կոտայքում կա, Իջևանում, Սպիտակում։
«Մենք պահանջում ենք, որ մեր տեղական խոզաբուծությունը չոչնչացնեն, ուզում են բերեն՝ թող բերեն, բայց թող տեղական արտադրողին չխանգարեն»,- ընդգծեց նա։
Սուքիասյանը նշեց, որ ներմուծված միսն ավելի էժան է, քան տեղականը, եթե այսպես շարունակվի, ապա տեղական արտադրությունը վերանալու է։ «Այդ ժամանակ ներմուծվածի գինը կբարձրացնեն, բայց վատն այն է, որ տեղական սպառողը խաբված է՝ չգիտի՝ տեղական մի՞ս է առնում, թե՞ ռուսական։ Տեղական մսի պահանջարկ միշտ եղել է, բայց այսօրվա խանութների, ռեստորանների 90 տոկոսը օգտագործում է ռուսական միսը, իսկ սպառողը պատկերացում անգամ չունի, որ իրեն ռուսականն են վաճառել։ Եթե այդպես է՝ կոնդանի պահելու իմաստը ո՞րն է»։
Ֆերմերը նշեց նաև, որ Հայաստանում մսի պահանջարկ միշտ էլ կա, շուկան ինքնաբավ է, անգամ կարող են արտահանել։ «Հիմա մեծ քաշերի պահանջարկ ունենք, հատկապես մսամթերքի արտադրությամբ զբաղվող երշիկեղենի արտադրամասերի համար պահանջարկ կա, նրանց կարող են մատակարարել, բայց ոչ փոքր քաշերի համար, փոքր քաշերը մենք էլ կարող ենք բավարարել, բայց այս ամենի արդյունքում մարդիկ դադարել են զբաղվել խոզաբուծությամբ։
Անցած տարի ես 100 հաճախորդ ունեի, որոնք 50-60 հատով գոճիներ էին առնում, բայց հիմա գնային անկման, հիվանդության պատճառով մարդիկ էլ խծոզաբուծությամբ չեն զբաղվում։ 100 հոգուց միայն 3-ն են, որ դեռ շարունակում են խոզ պահել, այն էլ արդեն հիասթափված են, մյուսներն էլ հրաժարվել են, խոզի անունը լսել անգամ չեն ուզում, ասում են՝ իմաստը որն է, եթե կարող է վաղը դուռը բացենք՝ տեսնենք, որ խոզերը էլ չկան։
Մենք էլ մայրական բազա ենք պահում, բայց հիմա սկսում ենք գլխաքանակ նվազեցնել, էսպես շարունակվի՝ մենք էլ ստիպված կլինենք հրաժարվել»,- եզրափակել է ֆերմերը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից